Ուտենա
Ուտենա (լիտ.՝ Utena), քաղաք Լիտվայի հյուսիս-արևելքում։ Հանդիսանում է Ուտենայի նահանգի ու Ուտենայի շրջանի վարչական կենտրոնը։
Քաղաք | |||
---|---|---|---|
Ուտենա | |||
լիտ.՝ Utena | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Նահանգ | Ուտենայի նահանգ | ||
Շրջան | Ուտենայի շրջան | ||
Ներքին բաժանում | 9 | ||
Առաջին հիշատակում | 1261 | ||
Այլ անվանումներ | Ուցյանի | ||
Տվյալ կարգավիճակում | 1599 թվականից | ||
Մակերես | 15,1 կմ² | ||
ԲԾՄ | 113 մ | ||
Կլիմայի տեսակ | բարեխառն-մայրցամաքային | ||
Պաշտոնական լեզու | լիտվերեն | ||
Խոսվող լեզուներ | լիտվերեն | ||
Բնակչություն | 28 391 մարդ (2011) | ||
Խտություն | 1880 մարդ/կմ² | ||
Փոստային ինդեքս | LT-28001 | ||
Փոստային ինդեքսներ | LT-28001 | ||
Պաշտոնական կայք | utena.lt | ||
| |||
Տեղակայված է Սանկտ Պետերբուրգ-Կալինինգրադ ավտոճանապարհի վրա՝ Վիլնյուս քաղաքից 103 կմ դեպի հյուսիս-արևելք։ Երկաթուղային կայարան է Պանեվեժիս-Շվենչյոնելյայ երկաթուղային գծի վրա։
ՊատմությունԽմբագրել
Ուտենան Լիտվայի հնագույն քաղաքներից մեկն է։ Գրավոր աղբյուրներում հիշատակվում է 1261 թվականից։ Առաջին եկեղեցին կառուցվել է 1416 թվականին։ 1655 քաղաքը ենթարկվել է ռուսական զորքերի արշավանքներին, իսկ 1812 թվականին տուժել է Նապոլեոնի զորքերի արշավանքներից։ Քաղաքի ծայրամասերում մարտեր են տեղի ունեցել 1831 ու 1863 թվականների ապստամբությունների ժամանակ։
Քաղաքի՝ որպես տրանսպորտային հանգույցի զարգացմանը նպաստում է հարմար տեղադրությունը։ 1879 թվականին հրդեհը ոչնչացրել է Ուտենայի երեք քառորդը։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո քաղաքի ծայրամասերում գործել են լիտվական պարտիզանական ջոկատներ։
ԱնվանումԽմբագրել
Քաղաքի անունն առաջացել է ջրանունից՝ Ուտենայտե, Ուտենելե (լիտ.՝ Utenaitė, Utenėlė) գետի անվանումից։
ԲնակչությունԽմբագրել
1990 թվականին Ուտենայի բնակչությունը կազմել է 35,2 հազար մարդ, 2010 թվականին՝ 31 940 մարդ, 2011 թվականին՝ 28 391 մարդ։
Տարի | Բնակչություն |
---|---|
1939 | 6,276 |
1959 | 7,066 |
1979 | 23,461 |
1989 | 34,430 |
1999 | 36,100 |
2005 | 33,086 |
2006 | 32,881 |
2007 | 32,789 |
2008 | 32,572 |
2009 | 32,476 |
2010 | 31,940 |
2011 | 28,391 |
Քույր քաղաքներԽմբագրել
ՊատկերասրահԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- Ուտենայի շրջանի ինքնակառավարում. պաշտոնական կայք Archived 2010-09-02 at the Wayback Machine.
- Utena Archived 2007-05-27 at the Wayback Machine.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Gyventojų skaičius Utenos apskrityje ir savivaldybėse 2005 - 2009 metų pradžioje»։ Department of Statistics to the Government of the Republic of Lithuania։ 2009։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-22-ին։ Վերցված է 2009-03-29
- ↑ «Gyventojų skaičius metų pradžioje. Požymiai: miestas - Rodiklių duomenų bazėje»։ Department of Statistics to the Government of the Republic of Lithuania։ 2009։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-20-ին։ Վերցված է 2010-01-01