Պրեյլի

քաղաք Լատվիայում

Պրեյլի (նախկինում նաև՝ «Պրելի»[6][7]; լատիշ․՝ Preiļi, լատգ․՝ Preili), քաղաք Լատվիայի հարավ - արևելքում, վարչական կենտրոնը գտնվում է Պրեյլսկիի շրջանում։

Քաղաք
Պրեյլի
լատիշ․՝ Preiļi
Զինանշան

ԵրկիրԼատվիա Լատվիա
ԵնթարկումԵրկրամասային քաղաք
Առաջին հիշատակում1250
Տվյալ կարգավիճակում1928 թվականից
Մակերես5.216[1] կմ²
Բնակչություն7883[2] մարդ (2011)
Խտություն1511.3 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ(+371) 653
Փոստային ինդեքսLV-5301[3]
Փոստային դասիչLV-5301[4]
Կոդ ATVK0760201[5]
Պաշտոնական կայքpreili.lv
Պրեյլի (Լատվիա)##
Պրեյլի (Լատվիա)

Պատմություն խմբագրել

Առաջին անգամ Պրեյլի քաղաքի անունը հիշատակվել է 1348 թվականին։

1828 թվականի տվյալներով այստեղ հաշվվում էր 179 տուն և 1615 բնակիչ։

1897 թվականին Պրեյլի քաղաքում բնակվում էր 2104 մարդ, այդ թվում նաև հռոմեական կաթոլիկ կրոնի 434 մարդ, հրեական՝ 1375 մարդ։

1928 թվականին Պրեյլին ստացել է քաղաքի կարգավիճակ։ Այդ շրջանում քաղաքի տարածքը կազմում էր 260 հեկտար։ Քաղաքն ուներ 309 շենք և 213 առևտրային ձեռնարկություն, կաթոլիկ, հին հավատացյալ և լյութերական եկեղեցիներ, սինագոգ և երեք հիմնական դպրոցներ։

1938 թվականի սեպտեմբերի 30-ին Լատվիայի նախագահ Կարլիս Ուլմանիսը հաստատել է քաղաքի զինանշանը, որի ոսկե ֆոնի վրա ձախ կողմում պատկերված էր սև ագռավ, որը խորհրդանշում էր իմաստություն, քաջություն և ուժ։ 1949 թվականին Պրեյլի քաղաքը դարձել է թաղամասի կենտրոնը, և խթանել քաղաքի զարգացմանը։

Տրանսպորտ խմբագրել

Ավտոճանապարհներ խմբագրել

  • Վիլյանի - Պրեյլի - Շպոգի
  • Կրասլավա - Պրեյլի - Մադոնա
  • Լիվանի - Պրեյլի
  • Պրեյլի - Գայլիշի - Կրացե
  • Պրեյլի - Ռաունիեշի - Ռոժուպե

Միջքաղաքային ավտոբուսների գործունեություն խմբագրել

Հիմնական երթուղիներն են ՝ Պրեյլի - Լիվանի - Էկաբպիլս- Պլյավինյաս - Ռիգա, Պրեյլի - Դաուգավպիլս, Պրեյլի - Ռեզեկնե- Պրեյլի - Վիլյանի - Մադոնա, Պրեյլի - Կրասլավա, Պրեյլի - Դագդա։

Հայտնի բնիկներ խմբագրել

  • Յանիս Իվանով (1906 - 1983 թվականներ) — լատվիայի և խորհրդային կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1965 թվական)
  • Օլեգ Թաթարնիկով (ծնվել է 1947 թվականին) — ռուս աշխարհագրագետ
  • Էյնարս Պելշս (ծնվել է 1960 թվականին) — լատվիացի բանաստեղծ և թարգմանիչ ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Preiļu novada teritorijas plānojuma grozījumi 2003. – 2015.gadam(լատիշերեն)
  2. Численность жителей в самоуправлениях. 01.01.2011(լատիշերեն)
  3. Книга почтовых индексов Латвии - апрель 2011(լատիշերեն)
  4. http://www.pasts.lv/lv/uzzinas/Indeksu_gramata/novadi/Novadi_aprilis_2011.xls
  5. Классификатор административных территорий и территориальных единиц Латвии - 16 февраля 2011(լատիշերեն)
  6. Карта Витебской губернии из Атласа А. А. Ильина 1876 года
  7. «Прели». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրեյլի» հոդվածին։