Ուվե Յոնսոն (գերմ.՝ Uwe Johnson, հուլիսի 20, 1934(1934-07-20)[1][2][3][…], Kamień Pomorski, Gmina Kamień Pomorski, Kamień County, Արևմտյան Պոմորիեի վոեվոդություն, Լեհաստան - փետրվարի 22, 1984(1984-02-22), փետրվարի 24, 1984(1984-02-24)[4] կամ փետրվարի 23, 1984(1984-02-23)[5], Sheerness, Swale, Քենթ, Քենթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), գերմանացի գրող և թարգմանիչ։

Ուվե Յոնսոն
գերմ.՝ Uwe Johnson
Ծնվել էհուլիսի 20, 1934(1934-07-20)[1][2][3][…]
ԾննդավայրKamień Pomorski, Gmina Kamień Pomorski, Kamień County, Արևմտյան Պոմորիեի վոեվոդություն, Լեհաստան
Վախճանվել էփետրվարի 22, 1984(1984-02-22) (49 տարեկան), փետրվարի 24, 1984(1984-02-24)[4] (49 տարեկան) կամ փետրվարի 23, 1984(1984-02-23)[5] (49 տարեկան)
Վախճանի վայրSheerness, Swale, Քենթ, Քենթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]
Մասնագիտությունթարգմանիչ և գրող
Քաղաքացիություն Գերմանիա
ԿրթությունԼայպցիգի համալսարան և Ռոստոկի համալսարան
Ժանրերվեպ
Ուշագրավ աշխատանքներEin unergründliches Schiff? և Anniversaries?
ԱնդամակցությունԼեզվի և պոեզիայի գերմանական ակադեմիա
Պարգևներ
Կայքuwe-johnson-gesellschaft.de
literaturhaus-uwe-johnson.de
 Uwe Johnson Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Յոնսոնի ընտանիքը 1944 թվականին առաջ ընթացող Կարմիր բանակից փախել է Մեկլենբուրգ։ Նրա հայրը ձերբակալվել, արտաքսվել է ԽՍՀՄ և մահացել ստալինյան համակենտրոնացման ճամբարներում։ Նրանց ընտանիքը տեղափոխվել է Գյուստրով, որտեղ Յոնսոնն ավարտել է ավագ դպրոցը։ 1952-1954 թվականներին գերմանական փիլիսոփայություն է ուսումնասիրել Ռոստոկում, իսկ 1954-1956 թվականներին՝ Լայպցիգում[7]։ Քաղաքական պասիվության համար հեռացվել է համալսարանից, այնուհետև վերականգնվել։ Արևելագերմանական հրատարակիչները մերժել են նրա առաջին վեպը։ Յոնսոնի մայրը տեղափոխվել է Արևմտյան Բեռլին։ Այդ պատճառով նա աշխատանքի չի ընդունվել իր մասնագիտությամբ, այլ զբաղվոել է թարգմանությամբ, այդ թվում թարգմանել է Հերման Մելվիլի ստեղծագործությունները, Նիբելունգների երգը գերմանական ազգային էպոսը և այլն[8]։

1959 թվականին Յոնսոնը տեղափոխվել է Արևմուտք։ Զուրկամպ խոշոր հրատարակչությունն այս անգամ հրապարակել էր նրա «Ենթադրություններ Հակոբի մասին» վեպը։ Յոնսոնը մտերմացել է գերմանալեզու հեղինակների Խումբ 47 միության անդամների հետ[9]։ 1960 թվականին ճանապարհորդել է, Հռոմում ապրել է կրթաթոշակով, աշխատել է ԱՄՆ-ում[10]։ 1974 թվականին տեղափոխվել է Մեծ Բրիտանիա։ Նա ստեղծագործական ճգնաժամ է ապրել, քիչ է գրել և հանդես է եկել դասախոսություններ կարդալով։ Գրողի առողջությունը սկսել է վատանալ[11]։ Նա Ամերիկա մեկնելու պատրատություն տեսնելով պայմանավորվածություն է ձեռք բերել Մ. ֆրիշի հետ՝ նրա Նյու Յորքի բնակարանում վարձակալական հիմունքներով բնակվելու համար։

Մահ խմբագրել

Յոնսոնը մահացել է սրտի կաթվածից միայնակ։ Գյուղացիական տանը նրա դին հայտնաբերվել է միայն նրա մահից երեք շաբաթ անց ՝ մարտի 13։

Ստեղծագործություններ խմբագրել

Յոնսոնը կրել է Ջոյսի, Ֆոլքների և ֆրանսիական «նոր վեպի» ազդեցությունը։ Վեպերում և պատմվածքներում նա ներկայացրել է 1930-1960-ական թվականների գերմանական հասարակության դրամատիկ պատկերը։

  • 1959 թվական, Ենթադրություններ Հակոբի մասին[12] (անգլ.՝ Mutmassungen über Jakob)
  • 1961 թվական, Ախիմի մասին երրորդ գիրքը[13] (անգլ.՝ Das dritte Buch über Achim)
  • 1964 թվական, Քարշ և այլ արձակներ[14] (անգլ.՝ Karsch, und andere Prosa)
  • 1965 թվական, Երկու տեսակետ (անգլ.՝ Zwei Ansichten)
  • 1970-1983 թվական Տարեդարձ (անգլ.՝ Jahrestage) հեռուստասերիալ 2000[15]
  • 1974 թվական Ուղևորություն դեպի Կլագենֆուրտ[16] էսսե (անգլ.՝ Eine Reise nach Klagenfurt)
  • 1975 թվական Բեռլին (անգլ.՝ Berliner Sachen, Aufsätze)[17] էսսե
  • 1982 թվական Հոդված վթարի զոհի մասին[18] (անգլ.՝ Skizze eines Verunglückten

Ճանաչում խմբագրել

Յոնսոնի գրական և բարոյախոսական հեղինակությունը իր ժամանակակիցների շրջանում չափազանց մեծ է եղել։ Մահից հետո նրա ազդեցությունը շարունակում է աճել։ 20-րդ դարի երկրորդ կեսի գերմանական գրականության դասականները նրա շուրջ բուռն քննարկումներ են ունենում։ Իր կենդանության օրոք Յոնսոնն արժանացել է մրցանակների․

1994 թվականից Մեքլենբուրգ-Վորպոմերն քաղաքում շնորհվում է Ուվե Յոնսոնի մրցանակ, որը կոչվում է նրա անունով։ Այդ նույն թվականից Գյոթինգեն քաղաքում լույս է տեսնում Ուվե Յոնսոնի Տեղեկագիրքը։ Առանձին հատորներով հրատարակվել են նրա նամակագրությունը Հ.Արենդտի, Մ. Ֆրիշի, Ֆրից Ռադացի և այլոց հետ։

Հրապարակումներ ռուսերեն լեզվով խմբագրել

  • Ես իմ մասին եմ, պատմվածքներ Յոնսոնի և Մարքս Ֆրիշի նամակագրությունից, արտասահմանյան գրականություն, 2003 թվական № 9:
  • Երկու տեսակետ, Պատմություն, արտասահմանյան գրականություն, 2007թվական № 2:

Գրականություն գրողի մասին խմբագրել

  • Schwarz W.J. Der Erzähler Uwe Johnson. Bern; München: Francke, 1970.
  • Boulby М. Uwe Johnson. New York: Ungar, 1974
  • 'Wo ich her bin…' — Uwe Johnson in der D.D.R./ Roland Berbig, Erdmut Wizisla (Hrsg.) Berlin, Kontext, 1993.
  • Die Katze Erinnerung. Uwe Johnson — Eine Chronik in Briefen und Bildern/ Eberhard Fahlke (Hrsg). Frankfurt: Suhrkamp, 1994
  • Wohin ich in Wahrheit gehöre. Ein Johnson Lesebuch mit einem Nachwort versehen von Siegfried Unseld. Frankfurt: Suhrkamp, 1994
  • Uwe Johnson zwischen Vormoderne und Postmoderne. Internationales Uwe-Johnson-Symposium/ Carsten Gansel, Nicolai Riedel (Hrsg.). Berlin; New York: Walter de Gruyter, 1995
  • Grambow J. Uwe Johnson. Reinbek: Rowohlt, 1997
  • Lübbert H. Der Streit um das Erbe des Schriftstellers Uwe Johnson. Frankfurt/Main: Suhrkamp, 1998.
  • Baker H.L. Understanding Uwe Johnson. Columbia: University of South Carolina Press,1999.
  • Internationales Uwe-Johnson-Forum: Beiträge zum Werkverständnis und Materialien zur Rezeptionsgeschichte/ Carsten Gansel, Nicolai Riedel (Hrsg.). Frankfurt/Main; Berlin; Bern: P. Lang, 2000
  • Uwe Johnson/ Heinz Ludwig Arnold (Hrsg). München: edition text + kritik, 2001
  • Befreundungen. Gespräche, Dokumente, Essays/ Herausgeg. von Roland Berbig. Berlin: Kontext Verlag 2002.
  • Krellner U. 'Was ich im Gedächtnis ertrage'. Untersuchungen zum Erinnerungskonzept von Uwe Johnsons Erzählwerk. Würzburg: Königshausen & Neumann, 200

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #11855817X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Find A Grave — 1996.
  6. https://www.literaturpreisgewinner.de/belletristik/wilhelm-raabe-preis
  7. «Uwe Johnson (1952 StJ) @ Rostocker Matrikelportal». matrikel.uni-rostock.de. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 29-ին.
  8. «ZDB-Katalog - Detailnachweis: Sinn und Form : Beiträge...». zdb-katalog.de. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 29-ին.
  9. «Die Gruppe 47». web.archive.org. 2015 թ․ հոկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 29-ին.
  10. Kaiser, Joachim, 1928-2017. (1988). «Erlebte Literatur : vom Doktor Faustus zum Fettfleck : Deutsche Schriftsteller in unserer Zeit». Piper. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  11. «ZEIT ONLINE». www.zeit.de. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 29-ին. {{cite web}}: Text "Lesen Sie zeit.de mit Werbung oder im PUR-Abo. Sie haben die Wahl." ignored (օգնություն)
  12. Johnson, Uwe, 1934-1984. (1981, ©1959). «Mutmassungen über Jakob : Roman». Suhrkamp. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  13. Johnson, Uwe 1934-1984. «Das dritte Buch über Achim Roman». Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  14. Johnson, Uwe, 1934-1984. (1990, ©1964). «Karsch, und andere Prosa». Suhrkamp. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  15. Johnson, Uwe 1934-1984. «Jahrestage aus dem Leben von Gesine Cresspahl». Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  16. Johnson, Uwe. (1974). «Eine Reise nach Klagenfurt». Suhrkamp. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 29-ին.
  17. Johnson, Uwe 1934-1984. «Berliner Sachen Aufsätze». Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  18. Johnson, Uwe, 1934-1984. (1982, ©1981). «Skizze eines Verunglückten». Suhrkamp. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ խմբագրել