Ֆլորենս Քլինգ Հարդինգ (անգլ.՝ Florence Harding օգոստոսի 15, 1860(1860-08-15)[1][2][3][…], Մերիոն, Օհայո, ԱՄՆ - նոյեմբերի 21, 1924(1924-11-21)[1][2][3][…], Մերիոն, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի հասարակական գործիչ, Ամերիկայի Միացյալ Նահանգների 29-րդ նախագահ Ուորեն Հարդինգի կինը։ 1921-1923 թվականներին եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջին տիկինը։

Ֆլորենս Հարդինգ
անգլ.՝ Florence Harding
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 15, 1860(1860-08-15)[1][2][3][…]
ԾննդավայրՄերիոն, Օհայո, ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 21, 1924(1924-11-21)[1][2][3][…] (64 տարեկան)
Մահվան վայրՄերիոն, Օհայո, ԱՄՆ
ԳերեզմանHarding Tomb[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինՈւորեն Հարդինգ և Հենրի ԴեՎուլֆ
Ծնողներհայր՝ Ամոս Հ. Քլինգ[5], մայր՝ Լուիզա Մ. Բաթոն[5]
Զբաղեցրած պաշտոններՄիացյալ Նահանգների առաջին տիկին
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
ԵրեխաներՄարշալ Եվգենի Դևոլֆ
Ստորագրություն
Изображение автографа
 Florence Harding Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ֆլորենս Քլինգը ծնվել է 1860 թվականին Օհայո նահանգի Մարիոն քաղաքում` բանկիրի ընտանիքում։ 19 տարեկան հասակում նա փախել է տնից և գաղտնի ամուսնացել իր հարևան Հենրի դե Վիլֆի հետ, որից ունեցել է որդի։ Այդ ամուսնությունը անհաջող է դասավորվել, և երկու տարի անց նրանք բաժանվել են։ Ֆլորենսը մեկնել է հայրենի Մարիոն քաղաք, որտեղ սկսել է երաժշտության մասնավոր դասեր դասավանդել։

1890 թվականին Ֆլորենսը ծանոթացել է գավառական թերթի սեփականատեր Ուորեն Հարդինգի հետ և 1891 թվականի հուլիսի 8-ին ամուսնացել նրա հետ։ Ֆլորենսն ամուսնուց հինգ տարով մեծ է եղել։ Ուորեն հայրը, որը դեմ է եղել այդ ամուսնությանը, եղել է քաղաքի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Ամուսնությունից հետո երկար տարիներ անտարբեր է եղել որդու և նրա կնոջ նկատմաամբ։

1898-ին Հարդինգն ընտրվել է Օհայո նահանգի սենատոր, իսկ 1914 թվականին՝ դաշնային խորհրդարանի սենատոր, ինչից հետո ընտանիքը տեղափոխվել է Վաշինգտոն։ 1921 թվականին նախագահական նախընտրական արշավի ժամանակ Ֆլորենսն ակտիվորեն ունեցել է իր մասնակցությունը։ Եղել է կանանց ընտրական իրավունք տրամադրելու շարժման մասնակից, նրա գործունեության շնորհիվ 1921 թվականին կանայք առաջին անգամ անգամ մասնակցել են ԱՄՆ-ի նախագահական ընտրություններն։

Ըստ որոշ աղբյուրների՝ ԱՄՆ-ի առաջին տիկինը սիրալիր ու համեստ կին է եղել, նա զբաղվել է բարեգործությամբ, պաշտպանել գենդերային հավասարությունը և օգնել Առաջին համաշխարհային պատերազմի վետերաններին։ Ֆլորենսը մեծ ազդեցություն է ունեցել նախագահի կաբինետի անդամների ընտրության հարցում։ ԴիտորդներԻ կարծիքով նա ինքն է գրել իր ամուսնու ելույթների տեքստերը։ Իր խնդրանքով Սպիտակ տան հյուրերին ալկոհոլ մատուցեցին, չնայած երկրում արգելված էր դա[6]։

 
Ուորեն և Ֆլորենս Հարդինգների գերեզմանը

Ամուսնու մահից հետո՝ 1923 թվականին Ֆլորենսը հեռացել է Վաշինգտոնից և մեկնել Մարիոն։ Ֆլորենսը մահացել է 1924 թվականի նոյեմբերի 21-ին[7]։ Ուորեն Հարդինգի մահը երկար ժամանակ մնացել է առեղծված․ նա մահացել է Սան Ֆրանցիսկոյի հյուրանոցում՝ շրջագայության ժամանակ։ Ֆլորենսն արգելել է ամուսնու մարմնի դիահերձումը, ինչը թունավորման մասին շատ լուրերի տեղիք է տվել[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Caroli B. B. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. National Archives Catalog
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Pas L. v. Genealogics — 2003.
  6. «Секс в Белом доме». www.bbc.com (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.
  7. «Уоррен Гардинг (Warren Harding) - биография, информация, личная жизнь, фото». stuki-druki.com (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.
  8. «США 1 доллар 2014 D "29-й президент США - Уоррен Гардинг"». www.monetnik.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլորենս Հարդինգ» հոդվածին։