Ուշաք (թուրքերեն՝ Uşak), քաղաք Թուրքիայում, համանուն մարզի կենտրոնը։ Բնակչությունը՝ 176 717 մարդ (ըստ 2009 թվականի մարդահամարի տվյալների)[1]։ Քաղաքապետ՝ Ալի Էրդողան (Ազգայնական շարժման կուսակցություն

Բնակավայր
Ուշաք
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ԲԾՄ890 մետր
Բնակչություն228 881 մարդ (2020)
Ժամային գոտիUTC+3
Պաշտոնական կայքusak.bel.tr(թուրքերեն)
Ուշաք (Թուրքիա)##
Ուշաք (Թուրքիա)

Աշխարհագրություն խմբագրել

Ուշաքը գտնվում է Թուրքիայի արևմտյան հատվածում՝ Փոքր Ասիայում, Եգեյան տարածաշրջանում։ Ուշաքից հյուսիս գտնվում է Քյոթահիան, արևելք՝ Աֆիոն-Կարահիսարը, հարավ՝ Դենիզլին, իսկ արևմուտքում՝ Մանիսան[2][3]։ Ուշաքը գտնվում է լեռնային տարածքում, միայն քաղաքի արևմտյան հատվածն է Գեդիզի հովտում, որը ձգվում է մինչև Եգեյան ծով։ Հարակից լեռները հասնում են 1500-2000 մետր և ավելի բացարձակ բարձրության[2]։ Բուն քաղաքի բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 907 մետր։ Ոչ հեռվում գտնվում են Ֆլավիոպոլիս քաղաքի ավերակները[4]։

Պատմություն խմբագրել

 
Ուշաքից հայտնաբերված սափոր, Կարունի գանձեր

Առաջին բնակիչներն այստեղ հայտնվել են դեռևս մեր թվարկությունից առաջ 2-րդ հազարամյակում՝ Խեթական պետության ժամանակ[3]։ Բուն քաղաքը հայտնի է մեր թվարկությունից առաջ VII դարից։ Դարերի ընթացքում քաղաքը բազմիցս փոխանցվել է ձեռքից ձեռք և անվանափոխվել։ Այս հողերը պատկանել են լիդիացիներին, պարսիկներին, հռոմեացիներին, բյուզանդացիներին, սելջուկներին, օսմանցիներին։

1912 թվականին այստեղ ապրել են՝

1919-1923 թվականներին Թուրքիայի անկախության պատերազմի ժամանակ այս տարածքը մարտերի թատերաբեմ էր[3]։

Տնտեսություն խմբագրել

Քաղաքը հայտնի է գորգերի արտադրությամբ։ Այստեղ զբաղվում են նաև շաքարի արտադրությամբ, բամբակե և բրդե գործվածքների արտադրությամբ, կաշվի արտադրությամբ[3][4]։

Քույր քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Türkıye ıstatıstık kurumu adrese dayali nüfus kayit sıstemı (adnks) verı tabani» (թուրքերեն). T.C. Başbakanlık Türkıye İstatıstık Kurumu. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 19-ին.(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 «Coğrafı Yapısı» (թուրքերեն). Uşak Belediye Başkanlığı. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 19-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Usak» (անգլերեն). LookLex Encyclopaedia. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 19-ին.
  4. 4,0 4,1 «Uşak» (անգլերեն). Britannica Online Encyclopedia. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 19-ին.
  5. George Sotiriadis, An Ethnological Map Illustrating Hellenism in the Balkan Peninsula and Asia Minor, 1918

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուշաք» հոդվածին։