Եգեյան տարածաշրջան (թուրքերեն՝ Egeu Bölgesi), աշխարհագրական-ռազմավարական երկրամաս։ Գտնվում է Թուրքիայի արևմտյան հատվածում, ներառում է ութ մարզ (իլ)։ Տարածքը 93,139 կմ² է, բնակչությունը՝ 10,514,200 մարդ (2018)։ Թուրքիայի մյուս տարածաշրջաններից առանձնանում է ամենաերկար ծովափ ունենալու տեսանկյունից։

Թուրքիայի տարածաշրջաններ.
1. Մարմարածովյան տարածաշրջան
2. Կենտրոնական Անատոլիա
3. Սևծովյան տարածաշրջան
4. Արևելյան Անատոլիա
5. Եգեյան տարածաշրջան
6. Միջերկրածովյան տարածաշրջան
7. Հարավարևելյան Անատոլիա

Աշխարհագրություն խմբագրել

Հողագրության տեսանկյունից երկրամասը հիմնականում լեռնային է՝ միջին բարձրության (մինչև 2 կմ) լեռներով։ Այստեղ Տավրոսի լեռնային համակարգի մի ճյուղն է՝ Մադրայի լեռնաշղթան (մինչև 1.5 կմ բարձրություն)։ Առավել բարձր գագաթներն են՝ Հոնազ (2,571 մ), Շափհանե (2,120 մ), Սիփիլուս (1,513 մ)։ Լեռները հարուստ են հանքային աղբյուրներով, օգտակար հանածոներով ու շինանյութերով։

Ջրագրության տեսանկյունից երկրամասն ունի միջին հարստություն։ Կան մեծ ու փոքր մի քանի լճեր, արհեստական ջրամբարներ։ Հայտնի են Աքշեհիր (350 կմ2), Էբեր (125 կմ2), Աջըգյոլ (100 կմ2), Ըշըքլը (73 կմ2), Բաֆա (60 կմ2), Քյոյջեղիզ (52 կմ2), Մարմարա (45 կմ2): Գետերը թափվում են Եգեյան ծով։ Առավել խոշոր են Մեծ Մենդերես (548 կմ), Գեդիզ (401 կմ) և Փոքր Մենդերես (141 կմ) գետերը։

Ծովափնյա շրջանում միջերկրածովային կլիմա է՝ տաք և չոր ամառներով, մեղմ և սառը ձմեռներով, իսկ ներքին շրջանում ցամաքային կլիմա՝ է տաք և չոր ամառներ են, ցուրտ և ձյունառատ ձմեռներով։ Բնական զոնաներն են՝

  • Եգեյան և արևմտաթուրքական կոշտատերև խառնանտառներ
  • Փոքրասիական (անատոլիական) փշատերև և լայնատերև անտառներ
  • Հարավային Անատոլիայի լեռնային փշատերև և լայնատերև խառնանտառներ

Վարչական բաժանում խմբագրել

Եգեյան ծովի տեսարաններ
Ֆեթհիե քաղաքից
Մուղլա քաղաքից

Տարածաշրջանի մեջ են մտնում հետևյալ մարզերը[1].

Մարզ Ենթաշրջան Թուրքերեն անվանում
Այդըն Այդըն Aydın
Աֆյոնքարահիսար Մանիսա Afyonkarahisar
Դենիզլի Այդըն Denizli
Իզմիր Իզմիր İzmir
Մանիսա Մանիսա Manisa
Մուղլա Այդըն Muğla
Քյութահյա Մանիսա Kütahya
Ուշաք Մանիսա Uşak

Մասնակիորեն երկրամասին են հարում նաև՝

Բնակչություն խմբագրել

 
Տարածաշրջանի խոշորագույն քաղաքը՝ Իզմիր

2018 թվականին տարածաշրջանի վերոնշյալ ութ մարզերի բնակչությունը հասել էր 10,514,200 մարդու. առավել բարձր աճ էր գրանցել Իզմիր մարզը։ 100 հազար և ավելի բնակիչ ունեցող քաղաքներն են (2016)՝

Պատմություն խմբագրել

Երկրամասն ունի հարուստ պատմություն, որի ակունքները հասցվում են մինչև բրոնզի դար։ Ըստ դարաշրջանների՝ այստեղ գոյություն են ունեցել հետևյալ պետական կազմավորումները՝

Դարաշրջան Պետություններ / պետական կազմավերումներ
Բրոնզի դար Արզավա, Խեթական պետություն, Լուվիացիներ
Երկաթի դար Այեոլիս, Դորիական հեքսապոլիս, Լիդիա, Լիկիա, Կարիա, Հոնիա, Փռյուգիա, Աքեմենյան տիրապետություն
Հելլենիզմ Անտիգոններ, Պերգամոն, Հռոմեական տիրապետություն

Հին հույներն այստեղ կերտել են հին աշխարհի յոթ հրաշալիքներից երկուսը՝ Արտեմիսի տաճարը (Եփեսոս), Հալիկառնասոսի դամբարանը (Բոդրում)։ Խեթա-լուվիական, ապա և հելլենացած ու հունական բնակչությունն աստիճանաբար ընդունում է քրիստոնեություն։ 395 թվականին Հռոմեական կայսրությունը բաժանվել էր երկու՝ արևմտյան (Հռոմ) և արևելյան (Բյուզանդիա) հատվածների։ Բյուզանդական տիրապետությունն ընդհարումներով տևել է մինչև 14-րդ դարի սկիզբը։ 1071 թվականի Մանազկերտի ճակատամարտում պարտվելով՝ Բյուզանդիան Փոքր Ասիա թերակղզին ժամանակավորապես զիջում է Սելջուկյան սուլթանությանը։ 13-րդ դարի կեսերից այստեղ սկսել են հաստատվել զանազան թյուրքական իշխանություններ՝ Սարուխաններ, Այդընիներ, Համիդիներ, Գերմիյանիներ, Մենթեշե, Սահիբ Աթացիներ։ Տարածքային որոշ փոփոխություններով դրանք գոյատևել են գերազանցապես մինչև 15-րդ դարի սկիզբը։ Դրանց միավորել է Օսմանյան կայսրությունը՝ ներառելով Անատոլիայի կուսակալության (էյալեթ) (1393-1827), ապա՝ Այդընի (1827-1864) և Հյուդավենդիգյարի (1827-1867) կուսակալությունների (էյալեթներ) միջև։ Վերջիններս թանզիմաթի դարաշրջանում վերաձևավորվում են նահանգների (վիլայեթ)՝ Այդընի (1864-1922) և Հյուդավենդիգյարի (1867-1922)։ Դրանց գոյության վերջին տարիներին բռնկվել էր առաջին աշխարհամարտը, ապա՝ հույն-թուրքական պատերազմը։ Ժամանակավորապես հույներին հաջողվում է հետ վերցնել 5 դար առաջ կորցրած տարածքները, սակայն Թուրքիայի անկախության պատերազմն ավարտվում է թշնամու հաղթանակով։ Օսմանյան կայսրության մնացորդների վրա հիմնված նորաստեղծ Թուրքիայի հանրապետությունն անցկացնում է վարչական նոր բաժանում. 1923 թվականից սկսած ձևավորվում են ժամանակակից մարզերը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել