Ունո Սիգնեուս

ֆինն հոգևորական և մանկավարժ

Ունո Սիգնեուս (դան․՝ Uno Cygnæus, հոկտեմբերի 12, 1810(1810-10-12)[1][2][3], Հյամեէնլիննա, Häme Province - հունվարի 2, 1888(1888-01-02)[1][2], Հելսինկի, Ռուսական կայսրություն), ֆինն մանկավարժ, հանրային դպրոցների գլխավոր տեսուչ, բողոքական քահանա[6]։

Ունո Սիգնեուս
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 12, 1810(1810-10-12)[1][2][3]
ԾննդավայրՀյամեէնլիննա, Häme Province
Մահացել էհունվարի 2, 1888(1888-01-02)[1][2] (77 տարեկան)
Մահվան վայրՀելսինկի, Ռուսական կայսրություն
ԳերեզմանՀիետանիեմի գերեզմանատուն[4]
ՔաղաքացիությունՖինլանդիա
Մայրենի լեզուշվեդերեն
Կրոնլյութերականություն
Ազդվել էՅոհան Պեստալոցցի
Մասնագիտությունմանկավարժ և քահանա
Զբաղեցրած պաշտոններկապելլան
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան[5] և Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան[5]
ԵրեխաներWalter Cygnaeus?
 Uno Cygnaeus Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ունո Սիգնեուսի մոտ մանկավարժության հանդեպ հետաքրքրությունը հավանաբար առաջացել է մանկության տարիներից։ Սիգնեուսին և հարևանների երեխաներին ուսուցանել են տնային ուսուցիչները, դասավանդումը եղել է խիստ, կարգապահական տույժը համարվել է նորմալ երևույթ։ Թույլ տված զանցանքի համար աշակերտը ստիպված է եղել սողալ նստարանի տակ, իսկ մյուս աշակերտներին հրամայել են ոտքով հարվածել զանցանք կատարողին։ 1827 թվականին՝ դպրոցն ավարտելուց հետո, Սիգնեուսն ընդունվել է համալսարան (Աբո), պատրաստվել է բժիշկ դառնալ, որպես բժշկի օգնական աշխատել է Հյամենլինում խոլերայի համաճարակի ժամանակ (1831), բայց հանգամանքների բերումով հրաժարվել է բժիշկ դառնալու մտքից։ 1836 թվականին ստացել է փիլիսոփայական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Ապրուստը վաստակել է մասնավոր դասեր տալով։ 1837 թվականին, հանձնելով աստվածաբանության քննություններ, դարձել է բողոքական քահանա։

Կարիերայի սկիզբ խմբագրել

Աշխատելով Վիբորգի եկեղեցու վանահոր օգնական՝ դասավանդել է տղաների դպրոցում և 1838-1839 թվականներին քարոզել է նահանգային բանտում։ 1839 թվականին որպես լյութերական բողոքական քահանա` մեկնել է Ալյասկայի ափերին գտնվող Սիտկա կղզի։

5 տարվա միսիոներական ծառայության ընթացքում շատ է շրջել գաղութով, այցելել Կուրիլյան և Ալեուտյան կղզիներ։ Ալյասկայի բազմակողմանի կյանքը բազմաթիվ առիթներ է ստեղծել մանկավարժական մտորումների համար և Սիգնեուսի վրա ուժեղ տպավորություն է թողնել։ 1843 թվականի օգոստոսի 24-ին առաջինն Ալյասկայում Ունո Սիգնեուսը բացել է Նովոարխանգելսկի բողոքական եկեղեցին։

1845 թվականին Սիբիրով տուն վերադառնալիս Սիգնեուսը կատարել է շուրջերկրյա ճամփորդություն (Ալյասկա տանող ճանապարհը անցնում էր Հարավային Ամերիկայով1846-1858 թվականներին ծառայել է որպես բողոքական քահանա Սուրբ Կատերինայի շվեդական ծխական համայնքում՝ համատեղելով աշխատանքը պաշտոնի ֆիննական Սուրբ Մարիամի (Սանկտ Պետերբուրգ) եկեղեցական դպրոցի տնօրենի պաշտոնի հետ։ 1854 թվականին Սիգնեուսն ամուսնացել է Հելսինկիից բանկի աշխատակցի դստեր հետ (ունեցել է չորս երեխա)։ Հետաքրքրվելով մանկավարժական կրթության մեթոդներով՝ Սիգնեուսն ուսումնասիրել է Յոհան Հայնրիխ Պեստալոցցիի, Ֆրիդրիխ Ֆրյոբելի և Ադոլֆ Դիստերվեգի գաղափարախոսությունը։ Նա սերտորեն շփվել և նամակագրկան կապ է պահպանել համալսարանի դասախոսների հետ, պահպանվել են Սիգնեուսի նամակները այն ժամանակվա ֆիննական հասարակական գործիչների հետ[7]։

Դպրոցական բարեփոխումներ խմբագրել

1857 թվականին նա Սենատին զեկույց ներկայացրեց դպրոցական բարեփոխումների վերաբերյալ, որով հիմնավորվում էր անկախ դպրոցի կառավարման կարևորությունը (ժողովրդական դպրոցները եկեղեցուց բաժանելը), տղաների և աղջիկների հավասար կրթությունը մայրենի լեզվով, ուսուցիչների մասնագիտական մակարդակի բարելավումը (ուսուցչի անհատականությունը համարվում էր դպրոցական հաջողության առաջին բաղադրիչներից մեկը), ֆիզիկական և աշխատանքային ուսուցման ներդրումը։ Ժողովրդական դպրոցին առաջարկվեց երեխաներին սովորեցնել ոչ միայն մեխանիկական ուսումնասիրություն (նա կատեխիզիսի ուսուցումը ճանաչեց վնասակար և անտարբերություն ընդհանրապես ընթերցանության նկատմամբ), այլև մտածելու ունակություն, ինչպես նաև նախապատրաստել աշակերտներին հասարակական կյանքին և ընտանիքին՝ ուշադրություն դարձնելով տնտեսական և բարոյական զարգացմանը։ Սիգնեուսի ամբողջ նախագիծը պարունակում էր կոնկրետ գործողություններ, ոչ թե անորոշ գաղափարներ, ազգային բարգավաճման հույսը կապում էին բարեփոխումների հետ, այլ ոչ թե պարզապես առանձին անհատի բարեկեցության։

  Միայն ամբողջ ժողովրդի, այլ ոչ թե անհատների կրթությունը կարող է փրկել ֆիններին կործանումից և պահպանել իրենց տեղը ազգերի մեջ։
- Ունո Սիգնեուս
 

Զեկույցը հավանություն է ստանում և 1858-1859 թվականներին Սիգնեուսը գիտական ուղևորություն կատարեց Շվեդիա, Դանիա, Գերմանիա, Ավստրիա և Հոլանդիա, որտեղ ուսումնասիրեց օտարերկրյա դպրոցների դասավանդման փորձը։ Արդեն 1861 թվականին Սիգնեուսի առաջարկները բազմաթիվ կողմնակիցներ ունեցան և նրանք պաշտոնապես մտան դպրոցական կրթությանբնագավառ, իսկ նա նշանակվեց հանրակրթական դպրոցների գլխավոր տեսուչ։

1863-1869 թվականներին Սիգնեուսը դարձավ իր կողմից ֆինանսավորվող Յուվյասկուլյայի մանկավարժական ուսումնարանի ռեկտոր (որը բաց էր ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար)։ Խրախուսում և գործնականում կիրառում էր ուսուցիչների արտասահմանյան ճանապարհորդությունները և ընդօրինակում այլ երկրների ուսուցման մեթոդների դրական փորձը։ Սեմինարիայի հիմնական գաղափարը համարվում էր «Ինչպիսին ուսուցիչն է, այնպիսին էլ դպրոցն է» սկզբունքը[8]։

Ունո Սիգնեուսը իր իրականացրած դպրոցական բարեփոխումներում հատուկ նշանակություն էր տալիս ձեռքի աշխատանքի համակարգին (սլոյդ), հենց Ֆինլանդիայից է, որ դպրոցական ձեռքի աշխատանքը տեղափոխվել է Շվեդիա, ապա սլոյդ անվան տակ տարածվել այլ երկրներում։ Մեթոդաբանությունը հիմքում ընկած էր տեսական գիտելիքների գործնականում ակտիվ կիրառման վրա։ Ձեռքի աշխատանքի դասերը ուղղված չէին երեխայի մասնագիտական ուսուցմանը, այլ անցկացվում էին մանկավարժական նկատառումներով՝ երեխաների մոտ ֆիզիկական աշխատանքի նկատմամբ հարգանք սերմանելու և աշխատանքային հմտություններ ձեռք բերելու նպատակով։ Դեռևս իր կենդանության օրոք Ունո Սիգնեուսը տեսավ իր բարեփոխումների դրական արդյունքները, ճանաչում վաստակեց ժողովրդի շրջանում՝ ստանալով «ֆիննական դպրոցի հայր» կոչումը։ Նրա մասին հոդվածը ընդգրկված է «Հարյուր նշանավոր ֆիններ» կենսագրությունների ժողովածուում։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. 3,0 3,1 Uno Cygnaeus (շվեդերեն)SLS.
  4. https://www.helsinginseurakunnat.fi/material/attachments/hautausmaat/hietaniemi/w8GZkM0y7/Hietaniemen_merkittavia_vainajia.pdf
  5. 5,0 5,1 https://kansallisbiografia.fi/kansallisbiografia/henkilo/3176
  6. Выдающийся финский педагог
  7. «Как учили в позапрошлом веке». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 4-ին.
  8. «История Финляндии». Т. VI.Бородкин М. М.

Գրականություն խմբագրել

  • «История Финляндии». Т. VI., Бородкин М. М., 1908 г., стр.57-63
  • «Сто замечательных финнов». Виховайнен Т. 2004 г.