Ուլրիխ Ցազիուս
Ուլրիխ Ցազիուս կամ Ցեզիուս (Ulrich Zäsy կամ Zase, լատինացված տարբերակով՝ Huldrichus Zasius. 1461[1][2][3][…], Կոնստանց, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Սրբազան Հռոմեական կայսրություն[4] - նոյեմբերի 24, 1535[1][5], Ֆրայբուրգ իմ Բրայսգաու[4]), գերմանա-շվեյցարական օրենսգետ։
Ուլրիխ Ցազիուս | |
---|---|
Ծնվել է | 1461[1][2][3][…] |
Ծննդավայր | Կոնստանց, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Սրբազան Հռոմեական կայսրություն[4] |
Մահացել է | նոյեմբերի 24, 1535[1][5] |
Մահվան վայր | Ֆրայբուրգ իմ Բրայսգաու[4] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Կրթություն | Ֆրայբուրգի համալսարան |
Մասնագիտություն | իրավաբան, համալսարանի դասախոս և փաստաբան |
Աշխատավայր | Ֆրայբուրգի համալսարան |
Երեխաներ | Joachim Zasius the Elder?[6] |
Ulrich Zasius Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1461 թվականին գերմանական Կոնստանց քաղաքում։ 20 տարեկանում սկիզբ դնելով իր գիտական գործունեությանը՝ որպես իր ազգանուն գործածության մեջ է դրել Ցազիուս լատինացված անվանաձևը։ Բրայսգաուի Ֆրայբուրգում աշխատել է նախ՝ որպես նոտար, սինդիկ, այնուհետև՝ իբրև տեղի համալսարանի իրավագիտության պրոֆեսոր։ Լինելով խոր ու բազմակողմանի գիտելիքների տեր անձնավորություն՝ նա պատվավոր տեղ է զբաղեցրել իրավունքի լավագույն գիտակների շարքում։ Գերմանիայի տարբեր ծայրերից նրան են դիմել խնդրահարույց հարցերով՝ իբրև մի պատկառելի պատգամախոսի։ Մասնագիտական գիտելիքների հետ մեկտեղ նա հիանալի տիրապետել է ճարտասանական հմտությունների և կարողացել է կենդանություն հաղորդել մինչև անգամ չոր համարվող թեմաներին։ Պատահական չէ, որ նրա դասախոսություններին հաճախել են բազմաթիվ ունկնդիրներ, նույնիսկ ոչ իրավագիտական բաժինների ուսանողներ։ Նրա դասախոսությունները հաճույքով ունկնդրել են նաև հետագայում անվանի աստվածաբան դարձած Յոհաննես Էկը, Ժիլբեր Կուզենը[7]...
Իրատեսական (ռեալիստական) իրավաբանական գաղափարը Ցազիուսն առանձնակի արդյունավետությամբ է կիրառել Ֆրայբուրգի մունիցիպալ իրավունքի ( Stadtrecht ) մասին գրած աշխատության մեջ, որն ավարտել ու հրատարակել է 1520 թվականին[8]։
1550 թվականին Լիոնում հրատարակվել է Ուլրիխ Ցազիուսի աշխատությունների վեցհատորյակը։
Նա ընկերական հարաբերություններ է պահպանել իր նշանավոր ժամանակակիցներից շատերի, այդ թվում՝ Էրազմ Ռոտերդամցու, Վիլլիբալդ Պիրկհայմերի (գերմ.՝ Willibald Pirckheimer) հետ։ Ենթադրվում է, որ նկարիչ Արչիմբոլդոն հենց նրան է պատկերել 1566 թվականին իր ստեղծած «Իրավաբանը» աշխատանքում։
Հիշատակ
խմբագրելՈւլրիխ Ցազիուսի անունը կրող մեկական փողոց կա Գերմանիայի Ֆրայբուրգ և Կոնստանց քաղաքներում։
Երկեր
խմբագրել- Enarratio in titulum Institutionum de actionibus. 1548.
- In primam Digestorum partem paratitla.
- Enarrationes in titulum de verborum obligationibus.
- In usus feudorum epitome.
- In sequentes FF. Veteris titulos lecturae.
- Enarrationes in titulum FF. Si cert. petatur.
- In aliquot Digestorum titulos enarrationes.
- In sequentes Digestorum titulos enarrationes.
- In titulum FF. de re iudicata lectura.
- In celeberrimos aliquot titulos FF. enarrationes.
Պատկերասրահ
խմբագրել-
Enarratio in titulum Institutionum de actionibus, 1548
-
Ուլրիխ Ցազիուսի անունը կրող շատրվանը Ֆրայբուրգում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Swartz A. Open Library — 2007.
- ↑ 3,0 3,1 Catholic Encyclopedia — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118772295 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Contemporaries of Erasmus: A Biographical Register of the Renaissance and Reformation — UTP. — Vol. 3.
- ↑ Cita libro|autore=Achille Chéreau|titolo=Description de la Franche-Comté par Gilbert Cousin de Nozeroy|editore=Société d'émulation du Jura|data=1863|lingua=fr|posizione=prefazione
- ↑ treccani
Գրականություն
խմբագրել- Karl Heinz Burmeister։ Ulrich Zasius (1461–1535). Humanist und Jurist. In։ Paul Gerhard Schmidt (Hrsg.)։ Humanismus im deutschen Südwesten. Biographische Profile. Thorbecke, Sigmaringen 2000, ISBN 3-7995-4166-7, S. 105–123
- Guido Kisch։ Zasius und Reuchlin. Eine rechtsgeschichtlich vergleichende Studie zum Toleranzproblem. (Pforzheimer Reuchlinschriften, Im Auftrag der Stadt Pforzheim, Bad. I). Konstanz 1961
- Erik Wolf։ Große Rechtsdenker. 4. Auflage, Tübingen 1963
- Steven Rowan։ Ulrich Zasius. A Jurist in the German Renaissance, 1461–1535. Frankfurt 1987
- Klaus-Peter Schroeder։ Ulrich Zasius (1461-1535) – Ein deutscher Rechtsgelehrter im Zeitalter des Humanismus, in։ Juristische Schulung 1995, S. 97–102
- https://web.archive.org/web/20070630042327/http://www.bautz.de/bbkl/z/zasius.shtml
- Roderich von Stintzing։ Ulrich Zasius. Ein Beitrag zur Geschichte der Rechtswissenschaft im Zeitalter der Reformation. Basel 1857
Արտաքին հղումներ
խմբագրել- www.rzuser.uni-heidelberg.de
- http://www.geocities.com/legalhistory/Zasius/
- Udalrici Zasii iureconsulti et oratoris clarissimi in M. T. Ciceronis Rhetoricam ad Herennium Enarratio, 1537, E-Book der Universitätsbibliothek Wien (eBooks on Demand)
- «Цазий, Ульрих». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուլրիխ Ցազիուս» հոդվածին։ |