Նոտարն, արդարադատության իրականացմանը նպաստող հանրային ծառայություններ իրականցնող անձ է, որը պետության անունից, նրա սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, իրականացնում է օրենքով նախատեսված նոտարական գործողություններ և ծառայություններ։

Նոտարը նոտարական գործողություններ իրականացնում է փաստաթղթեր վավերացնելու կամ վավերացված փաստաթղթեր տրամադրելու կամ օրենքով նախատեսված այլ գործողություններ կատարելու միջոցով։ Նոտարը, վավերացնելով փաստաթուղթը, հաստատում է դրա օրինականությունը և հավաստում փաստաթղթի լիարժեք ապացուցողական ուժը։

Տարբեր երկրներում

խմբագրել

Հայաստան

խմբագրել

Նոտարի պաշտոնում կարող է նշանակվել Հայաստանի գործունակ յուրաքանչյուր բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող քաղաքացի, որն չունի դատվածություն, անցել է նոտարական գործունեության առնվազն մեկ տարվա ստաժավորում և նոտարի որակավորման քննական հանձնաժողովին հանձնել է նոտարի որակավորման քննություն։ Նա իր գործունեությանը զուգահեռ իրավունք չունի զբաղեցնել այլ հաստիքային պաշտոն կամ կատարել այլ վարձատրվող աշխատանք, բացի մանկավարժական, գիտական կամ ստեղծագործական գործունեությունից։

Արտաքին հղումներ

խմբագրել