Ուիլյամ Քոնգրիվ (անգլ.՝ William Congreve. հունվարի 24, 1670(1670-01-24)[1][2][3][…], Լիդս, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն - հունվարի 19, 1729(1729-01-19)[4][1][2][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն), անգլիացի դրամատուրգ, բանաստեղծ, «Վիգեր» կուսակցության քաղաքական գործիչ։ Նրա աշխատանքները Ստյուարտների վերականգնման շրջանի գրականության կարևոր մասն են կազմում և հայտնի են երգիծանքի ու բարքերի կատակերգության ժանրերի կիրառմամբ։

Ուիլյամ Քոնգրիվ
անգլ.՝ William Congreve
Ծնվել էհունվարի 24, 1670(1670-01-24)[1][2][3][…]
ԾննդավայրԼիդս, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն
Վախճանվել էհունվարի 19, 1729(1729-01-19)[4][1][2][…] (58 տարեկան)
Վախճանի վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն
ԳերեզմանՎեստմինստերյան աբբայություն
Մասնագիտությունդրամատուրգ, բանաստեղծ, գրող, թարգմանիչ, ճարտարագետ և լիբրետիստ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի թագավորություն
ԿրթությունKilkenny College?
ԱմուսինHenrietta Godolphin, 2nd Duchess of Marlborough?[5]
ԶավակներMary Osborne, Duchess of Leeds?[5]
 William Congreve Վիքիպահեստում

Նրա գրած նշանավոր պիեսների շարքում են «Ծեր ամուրին» (1693), «Կրկնակի վաճառողը» (1694), «Սեր սիրո համար» (1695), «Սգացող հարսնացուն» (1697) և «Աշխարհի ուղին» (1700) գործերը։ Քոնգրիվը մահացել է Լոնդոնում և թաղվել Վեստմինստերյան աբբայության Պոետների անկյունում։

Կենսագրություն խմբագրել

Ուիլյամ Քոնգրիվը ծնվել է Բարդսի Գրենջում՝ Յորքշիրի Արևմտյան Ռայդինգի՝ Լեդստոնի մոտ գտնվող կալվածքում[6]։ Թեև Սամուել Ջոնսոնը վիճարկել է այս տվյալը, այն այնուհետև հաստատվել է հետևյալ մկրտության գրառումով՝ «Ուիլյամը, պարոն Ուիլյամ Քոնգրիվի որդին, Բարդսի Գրենջից, մկրտվել է 1669 թվականի փետրվարի 10-ին» (այսինքն` 1670 թվականին՝ Նոր տարվա ժամանակակից հաշվարկով)։ Նրա ծնողներն են եղել գնդապետ Ուիլյամ Քոնգրիվը (1637–1708) և Մերի Բրաունինգը (1636–1715), որոնք 1672 թվականին տեղափոխվել են Լոնդոն, այնուհետև՝ Իռլանդիայի Յուգալ նավահանգիստ[7]։

Քոնգրիվը կրթություն է ստացել Քիքենի քոլեջում, որտեղ հանդիպել է Ջոնաթան Սվիֆթին։ Նա ուսանել է նաև Դուբլինի Թրինիթի քոլեջում, այնուհետև տեղափոխվել է Լոնդոն՝ Միդլ Թեմփլում իրավաբանություն սովորելու, բայց նախընտրել է զբաղվել գրականությամբ, դրամատուրգիայով և նորաձև կյանք վարել։ Քոնգրիվն օգտագործել է «Քլեոֆիլ» կեղծանունը, որով նա 1692 թվականին հրատարակել է «Ինկոգնիտա կամ՝ սիրո և պարտականության համաձայնեցում» գործը։ Այս վաղ աշխատությունը, որը նա գրել է մոտ 17 տարեկանում, նրան ճանաչում է բերել գրողների շրջանում և օգնել է մուտք գործել գրական աշխարհ։ Նա դարձել է Ջոն Դրայդենի աշակերտը, որի հետ ծանոթացել է գրական շրջանակների հավաքների միջոցով, որոնք անց էին կացվում Լոնդոնի Քովենթ Գարդեն թաղամասի Ուիլս սրճարանում։ Դրայդենը աջակցել է նրան իր ողջ կյանքի ընթացքում՝ հաճախ գովասանական ներածություններ գրելով նրա հրապարակումների համար։

Քոնգրիվը հեռավոր բարեկամական կապ է ունեցել Լեդի Եղիսաբեթ Հասթինգսի հետ, որի ընտանիքը լոնդոնյան ինտելիգենցիայի մաս է եղել և Լեդսթոնի կալվածատեր։ Նա գրել է մի շարք հոդվածներ Լեդի Եղիսաբեթի մասին իր Tatler թերթում[8]։

Գործունեություն խմբագրել

Ուիլյամ Քոնգրիվը ձևավորել է բարքերի անգլիական կատակերգությունը՝ երգիծանքի և լավ գրված երկխոսության միջոցով։ 1693 թվականին Քոնգրիվը գրել է Ստյուարտների վերականգնման շրջանի ամենահայտնի անգլիական պիեսներից մի քանիսը, ինչն էլ նրան մեծ հռչակ է բերել։ Այս շրջանն առանձնացել է նրանով, որ կանացի դերերը հիմնականում սկսել են խաղալ կանայք, ինչն ակնհայտ է եղել Քոնգրիվի աշխատանքներում։ Քոնգրիվի սիրելի դերասանուհիներից մեկը տիկին Էնն Բրեյսգյորդլն էր, որը իր պիեսներում կատարել է կանացի գլխավոր դերերից շատերը։

1693 թվականին Դրուրի Լեյնի Թագավորական թատրոնում բեմադրվել է նրա առաջին «Ծեր ամուրին» պիեսը, որը նա գրել է ապաքինման ժամանակ իրեն զվարճացնելու համար[9]։ Այն հաջողություն է ունեցել և բացվելուց հետո տևել է երկու շաբաթ։

Քոնգրիվի մենթոր Ջոն Դրայդենը այս պիեսի վերաբերյալ ակնարկներ է ներկայացրել և այն հռչակել «փայլուն առաջին ստեղծագործություն»։ Երկրորդ պիեսը՝ «Կրկնակի վաճառողը», այնքան մեծ հաջողություն չի ունեցել, որքան առաջինը։

Երեսուն տարեկանում նա գրել է չորս կատակերգություն, այդ թվում՝ «Սերը սիրո համար» (պրեմիերա՝ 1695 թվականի ապրիլի 30), որը բեմադրվել է Լինքոլնս Ին (անգլ.՝ Lincoln's Inn Theatre) թատրոնում և գրեթե նույնքան լավ է ընդունվել, որքան նրա առաջին պիեսը։ Իսկ 1700 թվականի մարտին տեղի է ունեցել «Աշխարհի ճանապարհը» պիեսի պրեմիերան։ Այս պիեսը ստեղծման ժամանակ հաջողություն չի ունեցել, բայց այսօր համարվում է նրա գլուխգործոցներից մեկը և մինչ օրս վերաբեմադրվում է։

1697 թվականին Քոնգրիվը գրել է «Սգացող հարսնացուն» ողբերգությունը, որը շատ տարածված է եղել ստեղծման ժամանակ, բայց այժմ նրա ամենաքիչ դիտվող դրամաներից է։ 1695 թվականին «Սեր՝ սիրո համար» պիեսի թողարկումից հետո, Քոնգրիվը դարձել է Լինքոլնս Ին Ֆիլդսի մենեջերներից մեկը։ Այդ ընթացքում նա երբեմն հրապարակային բանաստեղծություններ է գրել։ Իր հաջողության և գրական վաստակի արդյունքում նրան շնորհվել է Հեքնի մարզիչների արտոնագրման հանձնակատարի հինգ պաշտոններից մեկը։

Քոնգրիվի դրամատուրգիական գործունեությունը հաջող է եղել, բայց կարճ։ Ընդհանուր առմամբ, 1693-1700 թվականներին նա գրել է ընդամենը հինգ պիես։ Սա մասամբ ի պատասխան ճաշակի փոփոխությունների է եղել, քանի որ հասարակությունը երես էր թեքել այնպիսի բարքերի կատակերգությունից, որում նա մասնագիտացած էր։ Հավանաբար, Քոնգրիվը ստիպված է եղել հեռանալ բեմից՝ իր թատերական կատակերգությունների բարոյականության վերաբերյալ աճող մտահոգությունների պատճառով։

Նրա վրա հատկապես ազդել է Ջերեմի Քոլիերի կողմից գրված քննադատությունը՝ «Անգլիական բեմի անբարոյականության և սրբապղծության մասին կարճ տեսակետ» անվանումով։ Ի պատասխան՝ նա գրել է «Միստր Քոլիերի կեղծ և անկատար մեջբերումների փոփոխությունները» արձագանքը։ Թեև այլևս բեմում չէր, Քոնգրիվը շարունակել է իր գրական արվեստը։ Նա գրել է այդ ժամանակ ստեղծվող երկու օպերաների լիբրետոները և թարգմանել է Մոլիերի գործերը։

Որպես Վիգեր կուսակցության Kit-Kat ակումբի անդամ, Քոնգրիվի գործունեությունը անցում է կատարել քաղաքական ոլորտ, և 1714 թվականին նա Գեորգ I-ի կողմից նշանակվել է քաղաքական պաշտոնյա Ճամայկայում։ Քոնգրիվը շարունակել է գրել, թեև նրա ոճը զգալիորեն փոխվել է։ Ճամայկայում գտնվելու ընթացքում լիամետրաժ դրամատիկական ստեղծագործությունների փոխարեն նա պոեզիա է գրել և թարգմանել Հոմերոսի, Դեցիմուս Յուվենալիսի, Օվիդիուսի և Հորացիոսի գործերը։

Հետագա կյանք խմբագրել

Քոնգրիվը թատրոնից հեռանալուց հետո կյանքի մնացած մասը ապրել է իր վաղ շրջանի աշխատանքի մնացորդներով, պիեսների ստեղծման ժամանակ ստացած հոնորարներով, ինչպես նաև՝ իր անձնական եկամուտներով։ 1700 թվականից նրա արտադրանքը սահմանափակվել է պատահական բանաստեղծություններով և որոշ թարգմանություններով։ Նրա թարգմանությունների շարքում առանձնանում է Մոլիերի «Պարոն դը Պուրսոնյակը»։

1704 թվականին, համագործակցելով Վանբրուգի հետ, նա հրատարակել է Squire Trelooby պիեսի անգլերեն տարբերակը։ Քոնգրիվը երբեք ամուսնացած չի եղել, իսկ իր դարաշրջանում և հետագա սերունդների համար հայտնի է եղել նշանավոր դերասանուհիների և ազնվական կանանց հետ իր հարաբերություններով, որոնց համար գրել է հիմնական դերերը իր բոլոր պիեսներում։ Այդ կանանց թվում են եղել Էնն Բրեյսգյորդլը և Հենրիետա Գոդոլֆինը՝ Մարլբորոյի 2-րդ դքսուհին, հայտնի գեներալ, Մարլբորոյի 1-ին դուքս Ջոն Չերչիլի դուստրը։

Քոնգրիվը և Հենրիետան, ամենայն հավանականությամբ, հանդիպել են 1703 թվականից որոշ ժամանակ առաջ, և դքսուհին այնուհետև ունեցել է դուստր՝ Մերին (1723–1764), որը համարվել է նրա երեխան։ Մահից հետո նա իր ողջ կարողությունը թողել է Մարլբորոյի դքսուհուն։

Դեռևս 1710 թվականին Քոնգրիվը տառապել է ինչպես հոդատապից, այնպես էլ՝ աչքերի կատարակտից։ 1728 թվականի սեպտեմբերի վերջին նա վթարի է ենթարկվել վագոնում, որից նա այդպես էլ չի ապաքինվել (հավանաբար ներքին վնասվածք ստանալու պատճառով)։ 1729 թվականի հունվարին նա մահացել է Լոնդոնում և թաղվել Վեստմինստերյան աբբայության Պոետների անկյունում։

Հայտնի տողեր խմբագրել

Քոնգրիվի «Սգացող հարսնացուն» (1697) գործից երկու ֆրազաներ հայտնի են դարձել, սակայն երբեմն սխալ են մեջբերվում՝ վերագրվելով Ուիլյամ Շեքսպիրին[10]

  • «Երաժշտությունը հմայք ունի վայրենի կուրծքը (գազանին) հանգստացնելու համար»․ Սա պիեսի առաջին տողն է, որն արտասանվել է Ալմերիայի կողմից՝ առաջին գործողության առաջին տեսարանում։ 1956 թվականի սեպտեմբերի 9-ին հաղորդավար Չարլզ Լոութոնը այդ տողն արտասանել է այն ժամանակվա ամենամեծ հեռուստադիտողի՝ մոտ 60,7 միլիոն հանդիսատեսի առջև՝ նախքան Էլվիս Փրեսլիի առաջին ելույթը Էդ Սալիվան շոուում սկսելը։
  • «Դրախտը այնքան զայրույթ չունի՝ սերը ատելության վերածած, ոչ էլ դժոխքը՝ կատաղություն, որքան արհամարհված կինը»․ ասվել է Զառայի կողմից ութերորդ տեսարանի երրորդ ակտում, որը վերաձևակերպվել է որպես՝ «դժոխքը չունի այնքան կատաղություն, որքան արհամարհված կինը»[11][12]։

Քոնգրիվը հորինել է մեկ այլ հայտնի արտահայտություն՝ «Սեր՝ սիրո համար» (1695 թվական) գործում։

  • «Օ՜, օրիորդ, Դուք չպետք է համբուրեք և պատմեք»։

Աշխատանքներ խմբագրել

  • «Ծեր ամուրին» The Old Bachelor (1693)[13]
  • «Կրկնակի վաճառողը» The Double Dealer (1694)[14]
  • «Սեր՝ սիրո համար» Love for Love (1695)[15]
  • «Սգացող հարսնացուն» The Mourning Bride (1697)[16]
  • «Աշխարհի ուղին» The Way of the World (1700)[17]
 
Ուիլյամ Քոնգրիվի կապույտ սկավառակ

Հիշատակում խմբագրել

2000 թվականին Leeds Civic Trust կազմակերպությունը Քոնգրիվի հիշատակին հանդիսավոր կերպով բացել է կապույտ հուշատախտակը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 Kindred Britain
  6. Historic England. «Bardsey Grange & Congreve Cottage (1135656)». National Heritage List for England. Վերցված է 16 October 2019-ին.
  7. Scott, 1983, էջ 96
  8. Scott, 1983, էջ 97
  9. Rump, Edward, ed. (1985). The comedies of William Congreve (3 ed.). Harmondsworth, England: Penguin Books. էջ 10. ISBN 9780140432312.
  10. «You are [mis]quoting Shakespeare». Folger SHAKESPEARE LIBRARY. 2011 թ․ դեկտեմբերի 22. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 3-ին.
  11. Congreve, William (1753). The Mourning Bride: A Tragedy (անգլերեն). Dublin: J. and R. Tonson and S. Draper in the Strand. էջ 46. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  12. Merz, Theo (2014 թ․ հունվարի 21). «Ten literary quotes we all get wrong». Telegraph.co.uk (անգլերեն). The Telegraph. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  13. The Old Bachelor: A Comedy by William Congreve.
  14. The Double-Dealer: A Comedy by William Congreve.
  15. Love for Love: A Comedy by William Congreve.
  16. Congreve, William (1753 թ․ հունվարի 1). The Mourning Bride: A Tragedy. J. and R. Tonson and S. Draper in the Strand.
  17. The Way of the World by William Congreve.

Գրականություն խմբագրել

  • Congreve, William. The poetical works of William Congreve. With the life of the author. Cooke's edition. Embellished with superb engravings. London, [1796]. Eighteenth Century Collections Online. Gale. California State Univ, Northridge. 3 November 2015
  • Klekar, Cynthia. "Obligation, Coercion, and Economy: The Gift of Deed in Congreve’s The Way of the World." In The Culture of the Gift in Eighteenth-Century England, ed. Linda Zionkowski and Cynthia Klekar. New York: Palgrave MacMillan, 2009.
  • "Love for Love." Drama for Students. Ed. Jennifer Smith. Vol. 14. Detroit: Gale, 2002. 175–205. Gale Virtual Reference Library. Web. 3 November 2015.
  • Macaulay, Thomas Babington. The Comic Dramatists of the Restoration. London, Longman, Brown, Green, and Longmans, 1853.
  • The Editors of Encyclopædia Britannica. "William Congreve." Encyclopædia Britannica Online. Encyclopædia Britannica, n.d. Web. 7 April 2016.
  • Dobrée, Bonamy. William Congreve. London: Published for the British Council and the National Book League by Longmans, Green, 1963. Print.
  • Scott, Beatrice (1983). «Lady Elizabeth Hastings». The Yorkshire Archaeological Journal. 55.
  • Thomas, David. "Life and Work." William Congreve. Ed. Bruce King. New York: St. Martin's, 1992. 1–14. Print.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Քոնգրիվ» հոդվածին։