Ուիլյամ Փիտ Ավագ
Ուիլյամ Փիտ Ավագ (Pitt), կոմս Չաթամ (Chatham), նոյեմբերի 15, 1708[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4] - մայիսի 11, 1778[1][3][5][…], Bromley, Մեծ Լոնդոն), Մեծ Բրիտանիայի պետական գործիչ։ 1735 թվականից՝ պառլամենտի անդամ։
1756 թվականին իր ձեռքում է կենտրոնացրել արտաքին գործերի և ռազմական գերատեսչությունը, դարձել վիգերի առաջնորդը Համայնքների պալատում, իսկ 1757–1761 թվականներին փաստորեն կառավարության ղեկավարն էր։ Խոշոր դեր է խաղացել Յոթնամյա պատերազմի (1756–1763) սանձազերծման գործում, որի հետևանքով Մեծ Բրիտանիան զավթել է գրեթե բոլոր ֆրանսիական տիրույթները Հնդկաստանում և Հյուսիսային Ամերիկայում։ 1766–1768 թվականներին կոալիցիոն կառավարության պրեմիեր մինիստրն էր։ 1766 թվականին կոմսի տիտղոս ստանալուց հետո՝ Լորդերի պալատի անդամ։ 1758 թվականի վերջին Փիտի հետ տեսակցել է Հովսեփ Էմինը՝ Հայաստանի ազատագրության հարցով, սակայն Փիտը, չցանկանալով վատացնել հարաբերությունները Թուրքիայի հետ, չի հետաքրքրվել այդ ծրագրով։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Nationalencyklopedin (швед.) — 1999.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 3,9 Lundy D. R. The Peerage
- ↑ 4,0 4,1 4,2 Питт Уильям Старший // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica
- ↑ http://www.historyofparliamentonline.org/volume/1754-1790/member/pitt-william-1708-78
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 7,9 Kindred Britain
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |