Ուիլյամ Սթեյգ
Ուիլյամ Սթեյգ (Սթայգ[6], անգլ.՝ William Steig, նոյեմբերի 14, 1907[1][2][3][…], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ և Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - հոկտեմբերի 3, 2003[1][2][3][…], Բոստոն, ԱՄՆ), ամերիկացի նկարիչ- մուլտիպլիկատոր, գրաֆիկ, քանդակագործ և գրող, մանկական և պատանեկան բազմաթիվ գրքերի հեղինակ։ Այդ շարքում են՝ «Շրեկ», որի հիման վրա նկարահանվել է հայտնի մուլտիպլիկացիոն սերիան, ինչպես նաև «Դոկտոր դե Սոտոն» (Doctor De Soto), «Աբելի կղզին» (Abel’s Island), «Սիլվեստրը և մոգական բյուրեղը» (Sylvester and the Magic Pebble) և այլն։
Ուիլյամ Սթեյգ անգլ.՝ William Steig | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ William Harland Steig |
Ծնվել է | նոյեմբերի 14, 1907[1][2][3][…] |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ կամ Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Վախճանվել է | հոկտեմբերի 3, 2003[1][2][3][…] (95 տարեկան) |
Վախճանի վայր | Բոստոն, ԱՄՆ |
Մասնագիտություն | գրող, քանդակագործ, նկարազարդող, մանկագիր և սցենարիստ |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Թաունսենդ Հարիսի ավագ դպրոց |
Ուշագրավ աշխատանքներ | Սիլվեստրը և մոգական բյուրեղը, Դոկտոր դե Սոտոն և Շրեկ |
Պարգևներ | |
Ամուսին | Elizabeth Mead? |
Զավակներ | Jeremy Steig? |
Կայք | williamsteig.com/williamsteig.htm |
Կյանք և ստեղծագործություն
խմբագրելՈւիլյամ Սթեյգը ծնվել է Բրուքլինում՝ լեհ- հրեա ներգաղթյալ ընտանիքում, որն ԱՄՆ է տեղափոխվել Ավստրո - Հունգարիայից։ Ուիլյամի հայրը նկարիչ է եղել՝ ձախ սոցիալիստական հայացքներին հավատարիմ։ Նրա եղբայր Իրվինը դարձել է հայտնի լրագրող և նկարիչ, մյուս եղբայրը՝ Հենրին՝ գրող, նկարիչ և սաքսոֆոնահար, երրորդ եղբայրը՝ Արթուրը՝ գրող և բանաստեղծ։ Դեռ մանկուց Սթեյգը շատ ժամանակ էր հատկացնում և՛ ընթերցանությանը, և՛ նկարչությանը։ Նրա մանկության սիրելի գիրքն էր «Պինոկկիոն»։ Պատանեկության տարիներին շատ է զբաղվել սպորտով, եղել է ջրագնդակի համաամերիկյան ուսանողական խմբի անդամ։ Չնայած նրան, որ Սթեյգը 2 տարի սովորել է Նյու Յորքի Սիթի քոլեջում, հետո՝ 3 տարի Դիզայնի ազգային ակադեմիայում, դրանից հետո ընդունվել է Եյլի համալսարանին կից գեղեցիկ արվեստների դպրոց, միևնույն է, նա լիարժեք բարձրագույն կրթություն չի ստացել։
Որպեսզի օգնի իր կարիքավոր ընտանիքին Մեծ ճգնաժամի տարիներին, Սթեյգը, լինելով ազատ նկարիչ և Պիկասոյի արվեստի երկրպագու, սկսել է գումար վաստակել տարբեր հրատարակությունների համար նկարազարդումներ անելով։ Նրա առաջին նկարազարդումն ընդունվել է «The New Yorker» թերթի կողմից 1930 թվականին։ Դրան հաջորդել են ևս 117 նկարներ, որոնք հրապարակվել են թերթի առաջին էջերում։ Ապրելով Կոնեկտիկուտ նահանգի Հեյլորդսվիլ փոքրիկ քաքաքում՝ նկարիչը ստեղծել է ավելի քան 1600 նկարներ, որոնք տպագրվել են ամերիկյան տարբեր հրատարակություններում, որի համար ազդեցիկ «Newsweek» ամսագիրը նրան արժանացրել է «King of Cartoons» տիտղոսի։ 1949 թվականի ամռանը Սթեյգը եղել է մեկը 250 քանդակագործներից, որի աշխատանքները ցուցադրվել են Ֆիլադելֆիայի արվեստի թանգարանում 3-րդ համաժողովրդական ցուցահանդեսի ժամանակ։
1968 թվականին Սթեյգը, որն իրեն անվանում էր «հավերժական, չհասունացած երեխա», գրել է իր առաջին գիրքը երեխաների համար։ Այն շատ լավ է ընդունվել և՛ քննադատների, և՛ ընթերցողների կողմից։ Արդեն իր 3-րդ գրքի համար՝ Sylvester and the Magic («Սիլվեստրը և մոգական բյուրեղը»), գրողն արժանացել է հայտնի Կալդեկոտի մեդալի։ Իր ողջ կյանքի ընթացքում Սթեյգը գրել է ավելի քան 30 մանկական գրքեր, այս թվում 1990 թվականին լույս ընծայված և իր կողմից նկարազարդված «Շրեկ» գիրքը, որի հիման վրա ստեղծվել են կրեատիվ մուլտիպլիկացիոն ֆիլմեր «Shrek», «Shrek 2» և այլն։ «Shrek 2» ֆիլմը էկրան է բարձրացել 2004 թվականին՝ Ուիլյամ Սթեյգի մահից մեկ տարի անց, և նվիրվել է գրողի հիշատակին («In memory of William Steig 1907—2003»):
Սթեյգն ամուսնացել է չորս անգամ, և այդ ընթացքում ծնվել են նրա երեք երեխաները։ Նրա որդին՝ Ջերեմի Սթեյգը, ամերիկացի հայտնի ջազային երաժիշտ է։
Աշխատանքների ցանկ
խմբագրել
|
|
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 William Steig (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 Digital Library for Dutch Literature (նիդերլ.) — 1999.
- ↑ https://www.nationalbook.org/books/doctor-de-soto/
- ↑ Произношение в оригинале: [1] Արխիվացված 2014-07-14 Wayback Machine[2]