Պինոկկիո
Կառլո Կոլլոդիի հեքիաթի հերոս
Պինոկկիոն (իտալերեն՝ Pinocchio ) Կառլո Կոլլոդիի «Պինոկկիոյի արկածները. փայտե տիկնիկի պատմությունը» ( 1826—1890) (իտալերեն՝ Le avventure di Pinocchio. Storia d'un burattino)[1] հեքիաթի գործող անձն է ։ Պինոկկիոյի ամենահայտնի նկարազարդողներից են եղել Ռոբերտո Իննոչենտին և Լիբիկո Մարայան (1955)։ Նրա այլ հայտնի մետոմորֆոզներից կարելի է տեսնել Ուոլտ Դիսնեյի մուլտֆիլմում, ինչպես նաև Ռոբերտո Բենինյիի ֆիլմում ։ Այս գործող անձի առանձնահատկությունն այն էր, որ նրա քիթը մեծանում էր ամեն անգամ, երբ նա ստում էր[2]։ Տասկոնական բարբառով «Պինոկկիո» նշանակում է «Մայրու ընկույզ»։
Պինոկկիո | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Կառլո Կոլլոդի |
Անվանվել է | pine? և աչք |
Տեսակ | գրական հերոս և anthropomorphic puppet? |
Բնօրինակ լեզու | իտալերեն |
Ներկայացված է | Պինոքիոյի արկածները |
Հրատարակման տարեթիվ | 1883 |
![]() |
ՖիլմումԽմբագրել
Տարեթիվ | Անվանումը | բնօրինակ անվանումը | Դերը |
---|---|---|---|
1940 | Պինոկկիո | Pinocchio | Դիկի Ջոնս |
1972 | Պինոկկիոյի արկածները | Le avventure di Pinocchio | Անդրեա Բալեստրի |
1987 | Պինոկկիոն և գիշերային կայսրը | Pinocchio and the Emperor of the Night | Սկոտ Գրայմս |
1991 | Պինոկկիո 964 | 964 Pinocchio | |
1996 | Պինոկկիոյի արկածները | The Adventures of Pinocchio | |
2002 | Պինոկկիո | Pinocchio | Ռոբերտո Բենինյի |
2004 | Պինոկկիո 3000 | Pinocchio 3000 | |
2008 | Պինոկկիոյի կախարդական պատմությունը | Pinocchio | Ռոբի Քեյ |
2011 | Մի անգամ հեքիաթում | Once Upon a Time | Ջեյկոբ Դեվիս |
ՆմանակումԽմբագրել
- Ըստ էութան, Կառլո Կոլոդիի ստեղծագործության նմանակումը Ալեքսեյ Տոլստոյի «Ոսկե բանալի կամ Բուրատինոյի արկածները» հեքիաթն է (1936)։ «Պինոկկիոյից» վերցված են նաև գլխավոր և երկրորդական կերպարներըը (ոչ բոլորը), նաև փոխառված են որոշ սյուժետային գծեր։ Ինքը՝ Տոլստոյը պնդում էր, որ նախ սկսել է թարգմանել բնագիր հեքիաթը իտալերենից, դեռևս գտնվելով արտագաղթի մեջ (1923—1924): 1934 թվականին արդեն ԽՍՀՄ-ում նա շարունակեց աշխատանքը թարգմանության վրա, այնուհետև, լիովին վերամշակելով սյուժեն ու ավելացնելով կերպարներ և զուգահեռներ, որոնք վերցված էին ուրիշ հեքիաթներից՝ հրատարակեց նույն ինքնուրույն տեղծագործությունը ուրիշ վերնագրով ու իր անունով:Նրա գիրքը հայտնի է աշխարհի շատ երկրներում[3]։
- Գերմանացի գրող Օտտո Բիրբաումի «Զեպպել Քերնի արկածները» գիրքը( գերմ.՝ Zäpfel Kerns Abenteuer ) և Կառլո Կոլոդի հեքիաթի ևս մեկ հարմարեցումն է ։
- «Պինոկկիոյի արկածները» գրքում զվարճանքների երկրի ակնարկը հանդիաանում է հիմարների կղզին Ն. Նոսոովի «Անգետիկը Լուսնի վրա» գրքում։ Այն նաև ի հայտ է գալիս «Սրինգահարը պայլուն հանդերձանքով» մուլտֆիլմում։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Joy Lo Dico։ «Classics corner: Pinocchio by Carlo Collodi | Culture»։ The Guardian։ Վերցված է 2015-10-01
- ↑ Reardon Sara (2013-06-07)։ «Carlo Collodi's Pinocchio: Why is the original Pinocchio subjected to such sadistic treatment?»։ Slate.com։ Վերցված է 2013-06-17
- ↑ Е. Д. Толстая. Буратино и подтексты А.Толстого. — Известия АН, 1997. т.56, № 2, с.28-39