Shrek!, 1990 թվականին հրատարակված ֆանտաստիկ կատակերգական պատկերագիրք: Գրված և պարզաբանված է ամերիկյան գրող և ծաղրանկարիչ Ուիլյամ Սթեյգի կողմից: Այն գարշելի կանաչ հրեշի մասին է, որը հեռանում է տնից աշխարհը տեսնելու և վերջում ամուսնանում է տգեղ արքայադստեր հետ: Գիրքը տպագրվելուց հետո, ընդհանուր առմամբ, լավ է ընդունվել, քննադատները գովաբանում էին նկարազարդումները, ինքնատիպությունը և գրությունը: Քննադատները նաև նկարագրել են Շրեկին որպես հակահերոս և նշել են գրքի բավարարվածության և ինքնագնահատականի թեմաները: Գիրքը հիմք է ծառայել «DreamWorks Animation»-ի «Շրեկ» հիթային ֆիլմի համար։

Shrek!
անգլ.՝ Shrek!
ՀեղինակՈւիլյամ Ստեյգ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհեքիաթ
Բնօրինակ լեզուանգլերեն
Էջեր30
ՆկարազարդողՈւիլյամ Ստեյգ
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչFarrar, Straus and Giroux?
Հրատարակման տարեթիվ1990

Նախապատմություն

խմբագրել

Ուիլյամ Սթեիգը ծաղրանկարիչ էր «The New Yorker»-ում`1930-1960 ականներին: Նա ստեղծել էր ավելի քան 1600 մուլտֆիլմներ և կրկնօրինակվել «The King of Cartoons»-ում: Այնուամենայնիվ նրան դուր չեկավ գովազդներ ստեղծել, և նա 61 տարեկան հասակում սկսեց երեխաների համար գրքեր գրել:[1][2] Սթեիգը 80 տարեկան էր,երբ գրեց «Shrek»-ը:[3]

Նրա գրքերը հայտնի դարձան ծնողների և նրանց երեխաների միջև «գրաֆիկորեն կրկնվող թեմաներով խիստ բաժանման և ջերմ վերամիավորման» արդյունքում՝ պահպանելով նրա մուլտֆիլմերին բնորոշ «խելքը»:[1][2] Գրքերը սովորաբար ներառում էին նաև այնպիսի թեմաներ, ինչպիսիք են տարանջատումը և փոխակերպումը: Սթեյգի մանկական գրքերը աչքի են ընկել գույների «հարուստ» օգտագործմամբ և արվել է ջրաներկով ու թանաքի միջոցով նկարչություն: Դրանք համեմատվում էին նրա ծաղրանկարների հետ, որոնք տպագրվել էին «The New Yorker»-ում։

«Shrek» անվանումը իդիշ բառի (shrek) կամ (shreklekh) ռոմանիզացիան է, որը կապված է գերմաներենի հետ և նշանակում է «վախ»»: «Shrek!»-ը հրատարակվել է «Farrar», «Straus» and «Giroux»-ի կողմից։[4]

Սյուժե

խմբագրել

Շրեկը զզվելի, կանաչավուն, կրակ շնչող, անխորտակելի թվացող հրեշ է, ով հաճույք է պատճառում դժբախտությանը իր վանողությամբ: Այն բանից հետո, երբ նրա ծնողները որոշում են, որ նրան պետք է ուղարկեն աշխարհ՝ «կատարելու իր բաժին վնասը», նրանք (բառացիորեն) նրան վռնդում են իրենց ճահիճից։ Շրեկը շուտով հանդիպում է մի կախարդի, ով, իր հազվագյուտ ոջիլների դիմաց, կարդում է իր բախտը արտասանելով «Apple Strudel» կախարդական բառերը: Ըստ կախարդի նրան էշը կտանի ամրոց, որտեղ նա կկռվի ասպետի հետ և կամուսնանա արքայադստեր հետ, ով նրանից ավելի տգեղ է։

Ճանապարհին ոգևորված Շրեկը հանդիպում է մի խուզող գյուղացու, որից ինքը գողանում և ուտում է նրա փասիանին,հաղթահարում է անձրևի,կայծակի և ամպրոմի հարձակումը`ուտելով կայծակի ամենակատաղի պտուտակը և իր հրեղեն շնչով խփում է վիշապին: Հանգստանալիս նրան անհանգստացնում է մղձավանջը, որտեղ նա անզոր է բազմաթիվ երեխաների կողմից գրկախառնվելուց և համբուրվելուց: Արթնանալով՝ նա հանդիպում է էշին, որը նրան տանում է ամրոց։

Շրեկը դիմակայում է ամրոցը հսկող ասպետին. զայրացած Շրեկի՝ արքայադստերը տեսնելու պահանջներից, ասպետը հարձակվում է նրա վրա, ինչին Շրեկը պատասխանում է կրակի պայթյունով, որը նրան ուղարկում է շրջակա խրամատը: Ամրոցի ներսում, Շրեկը սարսափում է, երբ թվում է, թե շրջապատված է նման նողկալի արարածների բանակով, բայց վերականգնում է իր վճռականությունն ու ինքնագնահատականը, երբ հայտնաբերում է, որ ինքը գտնվում է հայելիների սրահում: Նա վերջնականապես հանդիպում է արքայադստերը.փոխադարձաբար հարվածված իրենց ընդհանուր այլանդակությունից՝ նրանք ամուսնանում են և ապրում «սարսափելիորեն, վախեցնելով բոլոր նրանց, ովքեր հակասում էին իրենց»:

Կարծիքներ

խմբագրել

Լրագրող Դավիթ Դենբին գրում է. «Իր ողջ բուռն բնավորությամբ, «Shrek!»-ը շատ հմայիչ հեքիաթ էր. կատարյալ տգեղ արարածը գտնում է իր կատարյալ տգեղ կողակցին»[3]: «Publishers Weekly»-ը տվել է գրքին դրական արձագանք, գովաբանելով Սթեյգի «էպիգրամատիկ հանճարը» և գիրքն անվանելով «հուզիչ և բավարարող հեքիաթ»[5]։ «The New York Times»-ի լրագրողը ընդգծել է նկարազարդումները և Սթեյգի «կատարյալ բարձր ականջը խամրած անգլերենի բառապաշարի համար»[4]: Կարեն Լիտոնը «School Library journal»-ում նույն կերպ գովաբանել է գրքի նկարազարդումն ու գրվածքը,նշելով որ դա լավ գիրք է բարձր կարդալու համար[6]:

«The Washington Post»-ի համար Մայքլ Դիրդան գրությունն ու նկարները համարել է «համեմատաբար պարզ», բայց «այնքան գոհացուցիչ, ուրախ գիրք, որ ոչ ոք չի կարողանա դիմակայել դրան»։ Նա չհամարեց այն Սթեյգի լավագույն աշխատանքը, փոխարենը՝ «կատարյալ» համեստ ձեռքբերում։[7] «Language Arts»-ի գրախոսը նշմարեց գրքի ինքնատիպությունը, ասելով, որ դա ժողովրդական գրականության չափանիշները «շուռ է տվել».[8] Մյուս գրախոսները նույնպես ընգծել են գրքի ինքնատիպությունը:[9] «Shrek!»-ը նաև ընդգրկվել է 1990 թվականի «Ծնողների ընտրության» կողմից տրված մանկական գրքի մրցանակի պատկերազարդ գրքերի հաղթողների թվում:[10] «Publishers Weekly»-ն գրքին շնորհեց 1990 թվականի «Cuffies» մի քանի մրցանակ, մանկական գրքի մրցանակ, ներառյալ «տարվա ամենազվարճալի գիրքը» և «լավագույն բացման տողը»:[11]

Որոշ ծնողներ դեմ են արտահայտվել գրքին՝ համարելով, որ այն «ոչ պիտանի է երեխաների համար»:[12] Գիտնական Ջեք Զայփսը զգացել է, որ «Shrek!»-ը Սթեյգի լավագույն աշխատանքը չէր: Պրոֆեսոր Վիկտորիա Ֆորդ Սմիթը 2017 թվականին Սթեյգի ստեղծագործությունը համարել է «մանկական»՝ համեմատելով այն Քվենտին Բլեյքի աշխատանքի հետ։[13]

Վերլուծություն

խմբագրել

2010 թվականին, Զայփսը «Tor.com»-ում գրել է, որ գիրքը «լավագույն օրինակներից մեկն է այն բանի, թե ինչպես է հեքիաթը կոտրվել և շարունակաբար փոխակերպվել՝ ցույց տալով դրա արմատական ​​ներուժը մեր թվային դարաշրջանում, հատկապես քսանմեկերորդ դարի թվային արտադրության ևթվային անիմացոն ֆիլմերի հաջողության հետ կապված»:[14] Զայփսը նշեց, որ գիրքը և իր հերոսը հարցնում են .«Ի՞նչ է հրեշը:Ո՞վ է հրեշ առաջացնում» հարցը: Նա համարում էր Շրեկին Գրիմ եղբայրների «Պատմություն երիտասարդների մասին, ովքեր առաջ գնացին սովորելու, թե ինչ է վախը» պատմվածքի ծաղրերգությունը, բայց նաև համարում էր, որ գիրքը ներկայացնում է «օտարին, մարգինալացվածին, մյուսին, որը կարող է լինել ճնշվածներից որևէ մեկը` փոքրամասնություններն Ամերիկայում»:[14]

2019-ին Ռումաան Ալամը «The New Yorker»-ում կարևորեց գիրքը որպես պատմություն, որտեղ «վատ տղան երջանիկ ավարտ է ունենում» և նշեց, որ «երբեմն կյանքն այդպես է աշխատում»:[15] Հեղինակ և քննադատ Լի Թոմասը համեմատել է «Shrek!»-ին և Սթեյգի 1984 թվականի «Փտած կղզին», որպես դեպքեր, երբ «սատանան իսկապես սահում է իր անմիտ սեփականի մեջ»:[16] «Shrek!»-ը նկարագրվել է որպես «բավարարվածության և ինքնագնահատականի» և ինքներդ ձեզ հավատարիմ լինելու թեմաներ:[17][18]

Սթեյգի «Shrek!»-ը նկարագրվել է որպես հակահերոս, ով ներկայացնում է մեկին, որը տարբերվում է և գոհ է դրանով: Երբ իր ծնողները վռնդում են Շրեկին իր ճահիճից, նա ստիպված մեկնում է ճամփորդության՝ լուծելու իր սուբյեկտիվության հետ կապված խնդիրները: Ըստ պրոֆեսոր Լյուիս Ռոբերթսի՝ Շրեկը գրքում ապրում է մի քանի «ճգնաժամի պահեր», նախ՝ երբ նա մղձավանջ է տեսնում երեխաների մասին, իսկ հետո՝ երբ մտնում է հայելիների սրահ։ Պրոֆեսոր Լյուիս Ռոբերթսը այս պահերը համեմատելի է համարում հայելային փուլի հետ, հոգեվերլուծական հայեցակարգ, որը վերաբերում է այն պահին, երբ երեխան առաջին անգամ գիտակցում է իր մասին: Շրեկը հեշտությամբ հաղթում է վիշապին, քանի որ վիշապը հիշեցնում է նրան իր այն հատվածի մասին, որում իրեն հարմար է` նրա այլանդակությունը:[17]

Շրեկի մղձավանջն ավելի դժվար է իր համար:Ներկայացնելով այն որպես երկու էջանոց տարածում, ինչը հազվադեպ է գրքում, Սթեյգը այն կարևորում է որպես պահ։ Քանի որ երեխաները ուշադրություն են դարձնում Շրեկին և չեն վանում կամ վախենում նրանից, նրա «ինքնապատկերը վտանգված է, իսկ մյուսի հետ հարաբերությունները՝ ապակայունացված»: Նա ստիպված է հարմարվել այն փաստին, որ նա «նրա իդեալը վախելի է և անհասանելի»: Շրեկի ժամանումը հայելիների սրահ ներկայացնում է նրան, որ «համակերպվում է իր սեփական արտացոլանքի հետ» և սովորում լինել «ավելի երջանիկ, քան երբևէ եղել է»: Այնուամենայնիվ պատկերը,որ նա տեսել էր հայելու մեջ,նման չէր իր իրաական տեսքին: Դա ավելի շատ նկարագրում էր իդեալ քան իրականություն:[17]

Երկու ճգնաժամերից հետո Շրեկը չի ավարտվում, քանի դեռ չի հանդիպել արքայադստերը, որն իրենից ավելի տգեղ է:Ռոբերթսը եզրափակում է ասելով, որ «Գիրքը կրկնում է սուբյեկտիվության ճգնաժամերը, որոնց պետք է բախվեն բոլոր երեխաները, այնուհետև հանգստացնում և զվարճացնում է իր ընթերցողներին՝ ցույց տալով, թե ինչպես է նույնիսկ Շրեկի նման զզվելի կերպարը լուծում գտել»:[17]

Ադապտացիա

խմբագրել

Սթիվեն Սփիլբերգը գնել է գրքի իրավունքները 1991 թվականին՝ պլանավորելով ստեղծել ավանդական անիմացիոն ֆիլմ գրքի հիման վրա (որը կլիներ 2D անիմացիա և Բիլ Մյուրեյը կխաղար Շրեկի դերում,իսկ Սթիվ Մարտինը՝ Էշի դերում):[19][20] Այնուամենայնիվ, «DreamWorks»-ը ի վերջո ձեռք բերեց գրքի իրավունքները մոտավորապես $500,000-ով և այն ակտիվ մշակման մեջ դրեց 1995-ի նոյեմբերին:[21][22][23] «Shrek!»-ը թողարկվել է 2001 թվականի մայիսի 18-ին CGI-ում, որտեղ հանդես են եկել Մայք Մայերսի, Էդդի Մերֆիի, Քեմերոն Դիասի և Ջոն Լիթգոուի ձայները։ Ֆիլմը քննադատական ​​և կոմերցիոն հաջողություն ունեցավ ու արժանացավ պատմության մեջ առաջին «Օսկար» մրցանակին `«Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում:[24] Դրան հաջորդեցին մի քանի այլ ֆիլմեր, այդ թվում՝«Shrek 2» (2004),«Shrek the Third» (2007) և«Shrek Forever After » (2010):[25] Նրա առաջին ֆիլմը ադապտացվել է Բրոդվեյի մյուզիքլի մեջ, որը կոչվում է «Շրեկ մյուզիքլը 2008 թվականին»[1]:

Մի քանի քննադատներ ընդգծեցին Շրեկի ֆիլմի և Սթեյգի բնօրինակ տարբերակի միջև եղած տարբերությունները, ներառյալ կերպարների ավելացումը և սյուժեի ու բարոյականության փոփոխությունը[20][26][27]։ Այնուամենայնիվ, Սթեյգն ասաց, որ իրեն դուր է եկել ֆիլմը, և դա կտրուկ մեծացրել է իր գրքի վաճառքը։ Սթեյգը ֆիլմի մասին ասել է. «Դա գռեհիկ է, զզվելի, և ես սիրում եմ այն»[28]:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Brater, Jessica; Vecchio, Jessica Del; Friedman, Andrew; Holmstrom, Bethany; Laine, Eero; Levit, Donald; Miller, Hillary; Savran, David; Smith, Carly Griffin; Watt, Kenn; Young, Catherine (2010-06-23). «"Let Our Freak Flags Fly": Shrek the Musical and the Branding of Diversity». Theatre Journal (անգլերեն). 62 (2): 151–172. doi:10.1353/tj.0.0351. hdl:1808/14779. ISSN 1086-332X. S2CID 145614378.
  2. 2,0 2,1 «'Shrek!' author exclaims his approval of film». USA Today. Վերցված է 2021-02-05-ին.
  3. 3,0 3,1 Denby, David. «Not Kids' Stuff». The New Yorker (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021-02-21-ին.
  4. 4,0 4,1 Lehmann-Haupt, Christopher (1990-12-03). «Books of The Times; Presents of Words, Pictures and Imagination». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2021-02-19-ին.
  5. «Shrek!». Publishers Weekly. 237: 128. September 14, 1990.
  6. Litton, Karen (December 1, 1990). «Shrek!». School Library Journal.
  7. Dirda, Michael (October 14, 1990). «Shrek!». The Washington Post.
  8. Martinez, Miriam (January 1992). «Bookalogues – Shrek by William Steig». Language Arts. 69: 65. ProQuest 196866758 – via ProQuest.
  9. Shrek! (անգլերեն). {{cite book}}: |work= ignored (օգնություն)
  10. «Awards». School Library Journal. January 1, 1991.
  11. Taylor, Bridget Starr (January 25, 1991). «The 1990 Cuffies: The Top Picks From Children's Booksellers». Publishers Weekly. Vol. 238.
  12. Alpert, Joan (2013-06-11). «Will the Real Shrek Please Stand Up?». Moment Magazine (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021-02-06-ին.
  13. Smith, Victoria Ford (2017). Between Generations: Collaborative Authorship in the Golden Age of Children's Literature. University Press of Mississippi. էջ 236. doi:10.2307/j.ctv5jxp9h. ISBN 978-1-4968-1337-4. JSTOR j.ctv5jxp9h. S2CID 242650492.
  14. 14,0 14,1 Zipes, Jack (2010-02-05). «On Re-Reading William Steig's Book Shrek!». Tor.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021-02-05-ին.
  15. Alam, Rumaan. «William Steig's Books Explored the Reality That Adults Don't Want Children to Know About». The New Yorker (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021-02-05-ին.
  16. Thomas, Lee (2015-12-07). «And Then Something Terrible Happened: William Steig's Children's Books». The Hopkins Review (անգլերեն). 8 (4): 523–532. doi:10.1353/thr.2015.0096. ISSN 1939-9774. S2CID 163058985.
  17. 17,0 17,1 17,2 17,3 Roberts, Lewis (March 2014). «"Happier Than Ever to be Exactly What He Was": Reflections on Shrek, Fiona and the Magic Mirrors of Commodity Culture». Children's Literature in Education (անգլերեն). 45 (1): 1–16. doi:10.1007/s10583-013-9197-4. ISSN 0045-6713. S2CID 144250390.
  18. Hahn, D., ed. (2015). «Shrek!». The Oxford Companion to Children's Literature (2nd ed.). Oxford University Press.
  19. «The 50 Best Animated Movie Characters». Empire. էջ 30. Արխիվացված է օրիգինալից November 5, 2012-ին. Վերցված է February 5, 2012-ին.
  20. 20,0 20,1 Parks-Ramage, Jonathan (April 22, 2016). «The Agony and the Shrekstasy: The Unlikely Legacy of America's Favorite Ogre». Vice (անգլերեն). Վերցված է 2021-02-06-ին.
  21. Beck, Jerry (2010). The Animated Movie Guide. Chicago Review Press. էջ 248. ISBN 978-1-55652-591-9.
  22. Hill, Jim (May 19, 2004). «'From the Swamp to the Screen' is a really entertaining look at the creation of the first two 'Shrek' films». Jim Hill Media. Վերցված է February 10, 2012-ին.
  23. Nathan, Paul (June 24, 1996). «A DreamWorks Week». Publishers Weekly. 243: 26.
  24. McCain, Rych (June 3, 2010). «Mike, Cameron and Eddie Reflect on Their Journey Called Shrek!». The Tennessee Tribune. ProQuest 601935967 – via ProQuest.
  25. «The 'Shrek' series so far». Pittsburgh Post-Gazette. 2010-05-21. էջ 20. Վերցված է 2021-02-06-ին – via Newspapers.com  .
  26. Zipes, Jack David (1979). Breaking the magic spell: radical theories of folk and fairy tales. New York: Routledge. էջ 226. ISBN 0-415-90719-5. OCLC 26708027.
  27. Mifflin, Margot (2001-05-24). «"Shrek" is not Shrek!». Salon (անգլերեն). Վերցված է 2021-02-06-ին.
  28. Berson, Misha (August 10, 2008). «The man behind Shrek». The Seattle Times.