Ուզբեկստանի հուշադրամներ

դրամագիտական և հավաքորդական նշանակության մետաղադրամներ

Հիշատակային և հոբելյանական մետաղադրամները (կամ պարզապես՝ հուշադրամներ) թողարկվում են Ուզբեկստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից՝ սկսած 1994 թվականից։ Ի տարբերություն հիմնական շրջանառու մետաղադրամների՝ հատվել են ոչ թե դրամաշրջանառությունն ապահովելու նպատակով, այլ թողարկվել են ի հիշատակ նշանակալից իրադարձությունների և ունեն հավաքորդական նշանակություն[ն 1]:

Ուզբեկստանի զինանշան
Ուզբեկստանի զինանշան

Նշված մետաղադրամները պատրաստված են թանկարժեք (999 հարգի ոսկի, 999 հարգի արծաթ) և ոչ թանկարժեք (մելքիոր, արույր, նիկելապատ ու մելքիորապատ պողպատ) մետաղներից։ Ոսկե մետաղադրամը թողարկվել է 100 ուզբեկական սում անվանական արժեքով, արծաթե դրամները՝ 10, 50 և 100 սում, մելքիորից՝ 10 սում, արույրից՝ 1 և 100 սում, պողպատից՝ 25, 50, 100 և 500 սում։ Մետաղադրամները հատվել են UNC և proof որակներով։

Ուզբեկստանի Կենտրոնական բանկի կողմից թողարկված առաջին հուշադրամներն են «Անկախության 3-ամյակ» մելքիորե ու արծաթե մետաղադրամները։ Ամենափոքր հուշադրամներն են «Ջալալ ադ-Դին Մենգուբերդիի ծննդյան 800-ամյակ», «Անկախության 10-ամյակ» (2-րդ տարբերակ) և «Անկախության 20-ամյակ» մետաղադրամները՝ ընդամենը 6.00 գ քաշով, իսկ ամենամեծ հուշադրամներն ունեն 31.10 գ քաշ։

Ուզբեկստանի Կենտրոնական բանկի կողմից թողարկված բոլոր հուշադրամները հատվել են պետական դրամահատարանում՝

Վիճակագրություն խմբագրել

2018 թվականի հոկտեմբերի դրությամբ թողարկվել են մետաղադրամների 40 տեսակներ, այդ թվում 1-ը՝ մելքիորից, 2-ը՝ արույրից, 7-ը՝ նիկելապատ կամ մելքիորապատ պողպատից, 29-ը՝ արծաթից, 1-ը՝ ոսկուց։

Մետաղադրամների թողարկման ամփոփ աղյուսակ ըստ տարեթվի և նյութի
1994 1996 1997 1998 1999 2001 2002 2004 2009 2011 Ընդամենը
Մելքիոր 1 1
Արույր 1 1 2
Նիկելապատ պողպատ 1 1 2
Մելքիորապատ պողպատ 1 1 1 2 5
Արծաթ-999 1 4 4 8 12 29
Ոսկի-999 1 1
Ընդամենը 3 4 1 4 9 14 1 1 2 1 40

Պետականություն խմբագրել

1994
  
Անկախության 3-ամյակ

Դիմերեսը՝ Լենկթեմուրի արձանը Տաշքենդում, անվանական արժեքը (10 SÖM), եզրով՝ ուզբ.՝ «TOŞKENT» և ուզբ.՝ «AMIR TEMUR HAYKALI» գրառումները։
Դարձերեսը՝ Ուզբեկստանի զինանշանը, ուզբ.՝ «ÖZBEKISTON MUSTAQILLIGINIÑ 3 YILLIGI» գրառումը, թողարկման տարեթիվը, եզրով՝ ազգային զարդանախշ։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 10 սում։ Նյութը՝ մելքիոր ոսկեզօծ պատվածքով։ Քաշը՝ 31.10 գ[4]։ Տրամագիծը՝ ճշտել[ն 2]: Հատված քանակը՝ 1000 հատ[4]։ Հատվել է UNC որակով։

1994
  
Անկախության 3-ամյակ

Դիմերեսը՝ Լենկթեմուրի արձանը Տաշքենդում, անվանական արժեքը (10 SÖM), մետաղի հարգը (Ag.99.9), եզրով՝ ուզբ.՝ «TOŞKENT» և ուզբ.՝ «AMIR TEMUR HAYKALI» գրառումները։
Դարձերեսը՝ Ուզբեկստանի զինանշանը, ուզբ.՝ «ÖZBEKISTON MUSTAQILLIGINIÑ 3 YILLIGI» գրառումը, թողարկման տարեթիվը, եզրով՝ ազգային զարդանախշ։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 10 սում։ Նյութը՝ արծաթ-999։ Քաշը՝ 31.10 գ[5][6][7]։ Տրամագիծը՝ 38.00 մմ[6]։ Հատված քանակը՝ 1000 հատ[6][7]։ Հատվել է proof որակով։

1996
  
Անկախության 5-ամյակ

Դիմերեսը՝ Ալիշեր Նավոիի հուշարձանը Տաշքենդում, հոբելյանական տարեթվերը (1991-1996), անվանական արժեքը, ուզբ.՝ «O‘ZBEKISTON MUSTAQILLIGIGA-5 YIL» գրառումը։
Դարձերեսը՝ պետության զինանշանը և անվանումը՝ ուզբ.՝ «O‘ZBEKISTON RESPUBLIKASI», թողարկման տարեթիվը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 50 սում։ Նյութը՝ արծաթ-999։ Քաշը՝ 31.10 գ[8]։ Տրամագիծը՝ ճշտել[ն 2]: Հատվել է proof որակով։

1996
  
Անկախության 5-ամյակ

Դիմերեսը՝ Ալիշեր Նավոիի հուշարձանը Տաշքենդում, հոբելյանական տարեթվերը (1991-1996), անվանական արժեքը, ուզբ.՝ «O‘ZBEKISTON MUSTAQILLIGIGA-5 YIL» գրառումը։
Դարձերեսը՝ պետության զինանշանը և անվանումը՝ ուզբ.՝ «O‘ZBEKISTON RESPUBLIKASI», թողարկման տարեթիվը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 50 սում։ Նյութը՝ արծաթ-999 ոսկեզօծ պատվածքով։ Քաշը՝ 31.10 գ[9]։ Տրամագիծը՝ ճշտել[ն 2]: Հատվել է proof որակով։

2001
  
Անկախության 10-ամյակ

Դիմերեսը՝ պետական զինանշանը, եզրով՝ թողարկող բանկի անվանումը՝ ուզբ.՝ «O‘ZBEKISTON MARKAZIY BANKI», մետաղադրամի թողարկման տարեթիվը։ Եզերվում է կետերից շրջագծով։
Դարձերեսը՝ անվանական արժեքը, Ուզբեկստանի քարտեզը, եզրով՝ ուզբ.՝ «O‘ZBEKISTON RESPUBLIKASI MUSTAQILLIGINING 10 YILLIGI» գրառումը։ Դրամաշուրթը՝ ընդհատվող ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 50 սում։ Նյութը՝ մելքիորապատ պողպատ։ Քաշը՝ 8.00 գ[10][11]։ Տրամագիծը՝ 26.20 մմ[11]։ Հատվել է UNC որակով։ Կենտրոնական բանկը բնորոշում է որպես շրջանառու մետաղադրամ։

Համանման դիզայնով հատվել են 26.20 տրամագծով ու 6.00 գ քաշով շրջանառու մետաղադրամներ՝ UNC որակով[12]։

2004
  
Ազգային արժույթի 10-ամյա տարելից

Դիմերեսը՝ պետական զինանշանը, եզրով՝ թողարկող բանկի անվանումը՝ ուզբ.՝ «O‘ZBEKISTON MARKAZIY BANKI», մետաղադրամի թողարկման տարեթիվը։ Եզերվում է կետերից շրջագծով։
Դարձերեսը՝ անվանական արժեքն ու Ուզբեկստանի քարտեզը՝ արեգակի խորհրդանշական պատկերի ֆոնին, դրանց շուրջ՝ կետերից շրջագիծ, եզրով՝ ուզբ.՝ «O‘ZBEKISTON MILLIY VALYUTASIGA 10 YIL» գրառումը։ Դրամաշուրթը՝ հարթ, գրառումով՝ ուզբ.՝ «O‘ZBEKISTON MARKAZIY BANKI»:
Անվանական արժեքը՝ 100 սում։ Նյութը՝ մելքիորապատ պողպատ։ Քաշը՝ 8.00 գ։ Տրամագիծը՝ 27.10 մմ։ Հատվել է UNC որակով։ Կենտրոնական բանկը բնորոշում է որպես շրջանառու մետաղադրամ։

2011
  
Անկախության 20-ամյակ

Դիմերեսը՝ պետության զինանշանը, նրա շուրջ՝ կետերից շրջագիծ, մետաղադրամի եզրով՝ թողարկող բանկի անվանումը՝ ուզբ.՝ «O‘ZBEKISTON MARKAZIY BANKI», թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ Միջազգային սիմպոզիումների պալատի շենքը Տաշքենդում, անվանական արժեքը, ուզբ.՝ «O‘ZBEKISTON MUSTAQILLIGIGA 20 YIL» գրառումը։ Դրամաշուրթը՝ հարթ։
Անվանական արժեքը՝ 500 սում։ Նյութը՝ նիկելապատ պողպատ։ Քաշը՝ 6.00 գ։ Տրամագիծը՝ 25.00 մմ։ Հատվել է UNC որակով։ Կենտրոնական բանկը բնորոշում է որպես շրջանառու մետաղադրամ։

Ազգային պատմություն խմբագրել

1994
  
Միրզա Ուլուգբեկի ծննդյան 600-ամյակ

Դիմերեսը՝ գործչի դիմապատկերը, անունը՝ ուզբ.՝ «MUHAMMAD TARAĞAY ULUĞBEK», ծննդյան և մահվան տարեթվերը (1394-1449)։
Դարձերեսը՝ պետության զինանշանը և անվանումը՝ ուզբ.՝ «ÖZBEKISTON RESPUBLIKASI», մետաղադրամի անվանական արժեքը (1 SÖM) ու թողարկման տարեթիվը, եզրով՝ ազգային զարդանախշ։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 1 սում։ Նյութը՝ արույր ոսկեզօծ պատվածքով։ Քաշը՝ 15.10 գ[13]։ Տրամագիծը՝ 31.00 մմ[13]։ Հատվել է UNC որակով։

1996
  
Թեմուր Ամիրայի ծննդյան 660-ամյակ

Դիմերեսը՝ Լենկթեմուրի արձանը Տաշքենդում, զորապետի ծննդյան և մահվան տարեթվերը (1336-1405), անվանական արժեքը, ուզբ.՝ «AMIR TEMUR - 660 YIL» գրառումը։
Դարձերեսը՝ պետության զինանշանը և անվանումը՝ ուզբ.՝ «O‘ZBEKISTON RESPUBLIKASI», հուշադրամի թողարկման տարեթիվը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 100 սում։ Նյութը՝ արծաթ-999։ Քաշը՝ 31.10 գ[14]։ Տրամագիծը՝ ճշտել[ն 2]: Հատված քանակը՝ 1000 հատ[14]։ Հատվել է proof որակով։

1996
  
Թեմուր Ամիրայի ծննդյան 660-ամյակ

Դիմերեսը՝ Լենկթեմուրի արձանը Տաշքենդում, զորապետի ծննդյան և մահվան տարեթվերը (1336-1405), անվանական արժեքը, ուզբ.՝ «AMIR TEMUR - 660 YIL» գրառումը։
Դարձերեսը՝ պետության զինանշանը և անվանումը՝ ուզբ.՝ «O‘ZBEKISTON RESPUBLIKASI», հուշադրամի թողարկման տարեթիվը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 100 սում։ Նյութը՝ արծաթ-999 ոսկեզօծ պատվածքով։ Քաշը՝ 31.10 գ[15]։ Տրամագիծը՝ ճշտել[ն 2]: Հատված քանակը՝ 1000 հատ[15]։ Հատվել է proof որակով։

1997
  
Թեմուր Ամիրա

Դիմերեսը՝ Լենկթեմուրի արձանը Տաշքենդում, զորապետի ծննդյան և մահվան տարեթվերը (1336-1405), անվանական արժեքը, ուզբ.՝ «AMIR TEMUR» գրառումը։ Եզերվում է կետերից շրջագծով։
Դարձերեսը՝ պետության զինանշանը, նրա շուրջ՝ կետերից շրջագիծ, եզրով վերևում՝ պետության անվանումը՝ ուզբ.՝ «O‘ZBEKISTON RESPUBLIKASI», եզրով ներքևում՝ մետաղի հարգը (Au999,9), հուշադրամի քաշը (31,1 gr.) և թողարկման տարեթիվը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 100 սում։ Նյութը՝ ոսկի-999։ Քաշը՝ 31.10 գ։ Տրամագիծը՝ ճշտել[ն 2]: Հատված քանակը՝ 1000 հատ[16]։ Հատվել է proof որակով։

1999
  
Ջալալ ադ-Դին Մենգուբերդիի ծննդյան 800-ամյակ

Դիմերեսը՝ գործչի դիմապատկերը, ուզբ.՝ «JALOLIDDIN MANGUBERDI - 800 yil» գրառումը, մետաղադրամի անվանական արժեքը, եզրով՝ կետերից շրջագիծ։
Դարձերեսը՝ պետության զինանշանը և անվանումը՝ ուզբ.՝ «O‘ZBEKISTON RESPUBLIKASI», մետաղադրամի թողարկման տարեթիվը։ Դրամաշուրթը՝ հարթ։
Անվանական արժեքը՝ 25 սում։ Նյութը՝ նիկելապատ պողպատ։ Քաշը՝ 6.00 գ[10][17]։ Տրամագիծը՝ 26.50 մմ[10][17]։ Հատվել է UNC որակով։ Կենտրոնական բանկը բնորոշում է որպես շրջանառու մետաղադրամ։

2001
  
Ալիշեր Նավոիի մահվան 500-ամյակ

Դիմերեսը՝ գործչի դիմապատկերը, անունը՝ ուզբ.՝ «ALISHER NAVOIY», ծննդյան ու մահվան տարեթվերը (1441-1501), անվանական արժեքը, դափնու ճյուղ, թանաքաման, թուղթ և փետրագրիչ։ Եզերվում է կետերից շրջագծով։
Դարձերեսը՝ պետության զինանշանը, թողարկող բանկի անվանումը՝ ուզբ.՝ «O‘ZBEKISTON MARKAZIY BANKI», թողարկման տարեթիվը։ Եզերվում է կետերից շրջագծով։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 100 սում։ Նյութը՝ արույր։ Քաշը՝ ճշտել[ն 2]: Տրամագիծը՝ 38.61 մմ[18][19]։ Հատվել է proof որակով։

2002
  
Շահրիսաբզի 2700-ամյակ

Դիմերեսը՝ Լենկթեմուրի արձանը Շահրիսաբզում՝ Օք Սարոյ պալատի պատկերի ֆոնին, մետաղադրամի անվանական արժեքը, ուզբ.՝ «SHAHRISABZ SHAHRINING 2700 YILLIGI» գրառումը։ Եզերվում է կետերից շրջագծով։
Դարձերեսը՝ պետության զինանշանը, թողարկող բանկի անվանումը՝ ուզբ.՝ «O‘ZBEKISTON MARKAZIY BANKI», թողարկման տարեթիվը, եզերվում է կետերից շրջագծով։ Դրամաշուրթը՝ ընդհատվող ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 50 սում։ Նյութը՝ մելքիորապատ պողպատ։ Քաշը՝ 8.00 գ։ Տրամագիծը՝ 26.40 մմ։ Հատվել է UNC որակով։ Կենտրոնական բանկը բնորոշում է որպես շրջանառու մետաղադրամ։

2009
  
Տաշքենդի 2200-ամյակ

Դիմերեսը՝ Ուզբեկստանի զինանշանը, նրա շուրջ՝ կետերից շրջագիծ, մետաղադրամի եզրով՝ թողարկող բանկի անվանումը՝ ուզբ.՝ «O‘ZBEKISTON MARKAZIY BANKI», մետաղադրամի թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ «Անկախություն և մարդասիրություն» հուշակոթողը Տաշքենդում, անվանական արժեքը, ուզբ.՝ «TOSHKENT SHAHRINING 2200 YILLIGI» գրառումը։ Դրամաշուրթը՝ ընդհատվող ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 100 սում։ Նյութը՝ մելքիորապատ պողպատ։ Քաշը՝ 8.00 գ։ Տրամագիծը՝ 27.10 մմ։ Հատված քանակը՝ 20 000 հատ[20]։ Հատվել է UNC որակով։ Կենտրոնական բանկը բնորոշում է որպես շրջանառու մետաղադրամ։

2009
  
Տաշքենդի 2200-ամյակ

Դիմերեսը՝ Ուզբեկստանի զինանշանը, նրա շուրջ՝ կետերից շրջագիծ, մետաղադրամի եզրով՝ թողարկող բանկի անվանումը՝ ուզբ.՝ «O‘ZBEKISTON MARKAZIY BANKI», մետաղադրամի թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ «Բարի և ազնիվ ձգտումների կամարը» և «Անկախություն և մարդասիրություն» հուշակոթողները, անվանական արժեքը, ուզբ.՝ «TOSHKENT SHAHRINING 2200 YILLIGI» գրառումը։ Դրամաշուրթը՝ ընդհատվող ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 100 սում։ Նյութը՝ մելքիորապատ պողպատ։ Քաշը՝ 8.00 գ։ Տրամագիծը՝ 27.10 մմ։ Հատված քանակը՝ 20 000 հատ[21]։ Հատվել է UNC որակով։ Կենտրոնական բանկը բնորոշում է որպես շրջանառու մետաղադրամ։

«Մեծ նախնիներ» շարք խմբագրել

«Մեծ նախնիներ» շարքի մետաղադրամները թողարկվել են 1999 թվականին 100 սում անվանական արժեքով և պատրաստված են 999 հարգի արծաթից proof որակով։

Դիմերեսը կենտրոնում՝ պատմական գործչի պատկերը («Ալիշեր Նավոի» հուշադրամի դեպքում՝ գործչի արձանը), եզրով ներքևում՝ անունը, ծննդյան և մահվան տարեթվերը, եզրով վերևում՝ ուզբ.՝ «BUYUK SIYMOLAR» գրառումը, աջ և ձախ մասերում՝ մեկական ութաեզր աստղ։ Եզերվում է կետերից շրջագծով։

Դարձերեսը՝ Ուզբեկստանի զինանշանը, պետության անվանումը՝ ուզբ.՝ «O‘ZBEKISTON RESPUBLIKASI», մետաղի հարգը (Ag999,9), հուշադրամի քաշը և թողարկման տարեթիվը (ուզբ.՝ «1999 yil»)։ Եզերվում է կետերից շրջագծով։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։

Տեխնիկական բնութագրեր․ քաշը՝ 31.10 գ, տրամագիծը՝ 38.00 մմ[22][23]: Յուրաքանչյուրի հատված քանակը՝ 1000 հատ[22]։

1999    Աբու Ալի իբն Սինա

ուզբ.՝ ABU ALI IBN SINO
(980-1037)

1999    Միրզա Ուլուգբեկ

ուզբ.՝ MIRZO ULUG‘BEK
(1394-1449)

1999    Ահմադ ալ-Ֆերգանի

ուզբ.՝ AHMAD AL-FARG‘ONIY
[ն 3]

1999    Բաբուր

ուզբ.՝ BOBUR
(1483-1530)

1999    Աբու Ռեյհան Բիրունի

ուզբ.՝ ABU RAYHON BERUNIY
(973-1048)

1999    Թեմուր Ամիրա

ուզբ.՝ AMIR TEMUR
(1336-1405)

1999    Մուսա ալ-Խորեզմի

ուզբ.՝ MUSO AL-XORAZMIY
(783-850)

1999    Ալիշեր Նավոի

ուզբ.՝ ALISHER NAVOIY
(1441-1501)

Ճարտարապետական հուշարձաններ խմբագրել

«Պատմաճարտարապետական հուշարձաններ» շարք խմբագրել

«Պատմաճարտարապետական հուշարձաններ» շարքի մետաղադրամները թողարկվել են 1998 թվականին 100 սում անվանական արժեքով և պատրաստված են 999 հարգի արծաթից proof որակով։

Դիմերեսը՝ համապատասխան շինության կամ հուշարձանի պատկերը և անվանումը, անվանական արժեքը, մետաղի հարգը (Ag999,9) և հուշադրամի քաշը։ Եզերվում է կետերից շրջագծով։

Դարձերեսը՝ Ուզբեկստանի զինանշանը, նրա շուրջ՝ կետերից շրջագիծ, մետաղադրամի եզրով՝ պետության անվանումը՝ ուզբ.՝ «O‘ZBEKISTON RESPUBLIKASI», հուշադրամի թողարկման տարեթիվը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։

Տեխնիկական բնութագրեր․ քաշը՝ 31.10 գ, տրամագիծը՝ 38.00 մմ[24][25]։ Յուրաքանչյուրի հատված քանակը՝ 1000 հատ[24][25]։

1998    Օլիյ Մաժլիսի շենք

ուզբ.՝ OLIY MAJLIS BINOSI

1998    Ալիշեր Նավոիի հուշարձան

ուզբ.՝ ALISHER NAVOIY HAYKALI

1998    Թեմուր Ամիրայի թանգարան

ուզբ.՝ AMIR TEMUR MUZEYI

1998    Թեմուր Ամիրայի հուշարձան

ուզբ.՝ AMIR TEMUR HAYKALI

«Ուզբեկստանի անկախության 10-ամյակ» շարք խմբագրել

«Ուզբեկստանի անկախության 10-ամյակ» շարքի մետաղադրամները թողարկվել են 2001 թվականին 100 սում անվանական արժեքով և պատրաստված են 999 հարգի արծաթից proof որակով։

Դիմերեսը՝ ժամանակակից Ուզբեկստանի համապատասխան խորհրդանիշի պատկերը, անվանական արժեքը, ուզբ.՝ «O‘ZBEKISTON MUSTAQILLIGINING 10 YILLIGI», եզերվում է կետերից շրջագծով։

Դարձերեսը՝ Ուզբեկստանի զինանշանը, թողարկող բանկի անվանումը՝ ուզբ.՝ «O‘ZBEKISTON MARKAZIY BANKI», մետաղի հարգը (Ag999,9), հուշադրամի քաշը և թողարկման տարեթիվը։ Եզերվում է կետերից շրջագծով։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։

Տեխնիկական բնութագրեր․ քաշը՝ 31.10 գ, տրամագիծը՝ 38.00 մմ։ Յուրաքանչյուրի հատված քանակը՝ 1000 հատ[26][27]։

2001    Ալիշեր Նավոի

Դիմերեսը՝ Ալիշեր Նավոիի արձանը Տաշքենդում։

2001    Թեմուրյանների պատմության թանգարան

Դիմերեսը՝ պետական թանգարանի շենքը Տաշքենդում։

2001    Թեմուր Ամիրա

Դիմերեսը՝ Լենկթեմուրի արձանը Տաշքենդում։

2001    Անկախության հրապարակ

Դիմերեսը՝ «Անկախություն և մարդասիրություն» հուշակոթողը Անկախության հրապարակում։

2001    Տաշքենդյան կուրանտներ

Դիմերեսը՝ Տաշքենդյան կուրանտները Թեմուր Ամիրայի հրապարակում։

2001    Թենիս

Դիմերեսը՝ թենիսիստ՝ Տաշքենդի թենիսի կորտի ֆոնին։

2001    Ռեգիստան

Դիմերեսը՝ տեսարան Ռեգիստան հրապարակից Սամարղանդում։

2001    Կուրեշ

Դիմերեսը՝ ազգային գոտեմարտի մենամարտիկներ։

2001    Օք Սարոյ

Դիմերեսը՝ Ուզբեկստանի նախագահի նստավայրը։

2001    Ֆուտբոլ

Դիմերեսը՝ ֆուտբոլիստ գնդակով՝ ֆուտբոլային դաշտի սխեմատիկ պատկերի ֆոնին։

2001    Օլիյ Մաժլիս

Դիմերեսը՝ Ուզբեկստանի խորհրդարանի շենքը։

2001    Օլիմպիական փառքի թանգարան

Դիմերեսը՝ ջահով վազորդ՝ թանգարանի ֆոնին։

Տես նաև խմբագրել

Նշումներ խմբագրել

  1. Հուշադրամները հատվում են թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներից, գործնականում դրամաշրջանառության մեջ չեն ներառվում, սակայն հանդիսանում են օրինական վճարամիջոց[1]։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Տվյալ մետաղադրամների որոշ տեխնիկական բնութագրեր Ուզբեկստանի Կենտրոնական բանկի կայքում և այլ հայտնի աղբյուրներում նշված չեն։
  3. «Ահմադ ալ-Ֆերգանի» հուշադրամի վրա գիտնականի ծննդյան և մահվան տարեթվերն առկա չեն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Узбекский сум – основная денежная единица Узбекистана; uzbekistans.ru (ռուս.)։ Վերցված է 2016-11-12
  2. Coins - Tashkent Mint (Uzbekistan); ehobbex.com (անգլ.)։ Վերցված է 2016-01-09
  3. Монеты - Ташкентский монетный двор; kollekcioner.ru (ռուս.)։ Վերցված է 2016-11-12
  4. 4,0 4,1 Coin «Amir-Temur monument» (gold plated copper-nickel); colnect.com (անգլ.)։ Վերցված է 2017-03-08
  5. Монета «Тамерлан (Амир Тимур)» (серебро, 1994); ehobbex.com (ռուս.)։ Վերցված է 2016-01-31
  6. 6,0 6,1 6,2 Coin «3rd Anniversary of Independency» (silver); numista.com (անգլ.)։ Վերցված է 2017-07-23
  7. 7,0 7,1 Standard Catalog of World Coins 1901-2000, 2017, էջ 2302
  8. Coin «Aliser Navoi monument» (silver); colnect.com (անգլ.)։ Վերցված է 2017-03-08
  9. Coin «Aliser Navoi monument» (gold plated silver); colnect.com (անգլ.)։ Վերցված է 2017-03-08
  10. 10,0 10,1 10,2 Uzbekistan coinage variety type set 1994-current, էջ 2
  11. 11,0 11,1 Coin «10th Anniv. of Uzbekistan's Independence» (8 grams); colnect.com (անգլ.)։ Վերցված է 2017-03-08
  12. Coin «10th Anniv. of Uzbekistan's Independence» (6 grams); colnect.com (անգլ.)։ Վերցված է 2017-03-08
  13. 13,0 13,1 Coin «Muhammad Taragay Ulugbek»; colnect.com (անգլ.)։ Վերցված է 2017-03-08
  14. 14,0 14,1 Coin «Amir-Temur monument» (silver, 1996); colnect.com (անգլ.)։ Վերցված է 2017-03-08
  15. 15,0 15,1 Coin «Amir-Temur monument» (gold plated silver); colnect.com (անգլ.)։ Վերցված է 2017-03-08
  16. Coin «Amir-Temur monument» (gold); colnect.com (անգլ.)։ Վերցված է 2017-03-08
  17. 17,0 17,1 Монета «25 сум»; ehobbex.com (ռուս.)։ Վերցված է 2016-01-09
  18. Монета «500 лет со дня смерти Алишера Навои»; raritetus.ru (ռուս.)։ Վերցված է 2017-06-10
  19. Coin «Alisher Novoiy» (bronze); numista.com (անգլ.)։ Վերցված է 2017-07-23
  20. Монета «2200 лет городу Ташкент» (Мустақиллик ва эзгулик); ehobbex.com (ռուս.)։ Վերցված է 2016-01-18
  21. Монета «2200 лет городу Ташкент» (Эзгулик аркаси); ehobbex.com (ռուս.)։ Վերցված է 2016-01-18
  22. 22,0 22,1 Series «Great Ancestors»; colnect.com (անգլ.)։ Վերցված է 2017-03-08
  23. Uzbekistan Set of Eight One Ounce Silver «Outstanding Personalities» Proof Coins in Presentation Case, Originally from the Per...; historical.ha.com (անգլ.)։ Վերցված է 2016-01-10
  24. 24,0 24,1 Uzbekistan 1998 Silver Proof Set Information Requested; coincommunity.com (անգլ.)։ Վերցված է 2016-01-18
  25. 25,0 25,1 Series «Historical-Architectural Monuments»; colnect.com (անգլ.)։ Վերցված է 2017-03-08
  26. Series «10 Years of independence of Uzbekistan» colnect.com (անգլ.)։ Վերցված է 2017-03-08
  27. Standard Catalog of World Coins 2001-Date, 2017, էջ 1471

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել