Քևին Ռոչ
Քևին Ռոչ (անգլ.՝ Kevin Roche, հունիսի 14, 1922[1][2][3][…], Դուբլին, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - մարտի 1, 2019[4][5][6], Guilford, Կոնեկտիկուտ, ԱՄՆ[4]), իռլանդական ծագումով ամերիկացի ճարտարապետ: Պրիցկերի ճարտարապետական մրցանակի մրցանակակիր է (1982):
Քևին Ռոչ անգլ.՝ Kevin Roche | |
---|---|
![]() | |
Ի ծնե | անգլ.՝ Eamonn Kevin Roche |
Ծնվել է | հունիսի 14, 1922[1][2][3][…] |
Ծննդավայր | Դուբլին, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
Մահացել է | մարտի 1, 2019[4][5][6] (96 տարեկան) |
Վախճանի վայր | Guilford, Կոնեկտիկուտ, ԱՄՆ[4] |
Կրթություն | Դուբլինի համալսարանական քոլեջ և Իլինոյսի տեխնոլոգիայի ինստիտուտ |
Ուշագրավ աշխատանքներ | Bank of America Plaza? և Leo Burnett Building? |
Պարգևներ | Ճարտարապետների ամերիկյան ինստիտուտի ոսկե մեդալ, Twenty-five Year Award?, American Academy of Arts and Letters Gold Medals? և Պրիցկերի ճարտարապետական մրցանակ |
Kevin Roche Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1922 թվականին Դուբլինում: 1945 թվականին ավարտել է Դուբլինի համալսարանական քոլեջը, որոշ ժամանակ աշխատել է Լոնդոնում: 1948 թվականին Ռոչը մեկնել է ԱՄՆ, որպեսզի բարձրացնի որակավորումը Իլինոյսի տեխնոլոգիական ինստիտուտում, որտեղ այդ ժամանակ դասավանդում էր Լյուդվիգ Միս վան դեր Ռոեն: 1950 թվականին Էերո Սաարինեն ուշադրություն է դարձնում երիտասարդ ճարտարապետի վրա և նրան հրավիրում իր գրասենյակ: 1954 թվականից Ռոչը դառնում է Սաարինենի ընկերության համագործակիցը` այդ ժամանակվանից մասնակցություն ունենալով իր ավագ ընկերոջ մի շարք նախագծերում: Սաարինենի մահից հետո Ռոչն ավարտին է հասցնում նրա կիսատ գործերը, այդ թվում` Արևմուտքի դարպասների կամարը, Քենեդիի անվան օդանավակայանի սպասասրահը, Դալեսի անվան օդանավակայանի գլխավոր շենքը:
1966 թվականին «Սաարինե և ընկերներ» բյուրոյի հիմքի վրա ստեղծվում է «Ռոչ և Դինկելոո» ընկերությունը: Առաջին խոշոր պատվերն է դառնում Կալիֆորնիայի թանգարանը Օքլենդում: Սակայն Ռոչին ավելի շատ հռչակ է բերում «Ֆորդի ֆոնդի» մանհեթենյան գրասենյակը, որը ատրիում ճարտարապետության վառ օրինակ է: Աշխատասենյակները տեղակայված էին մեծ այգու հարևանությամբ գտնվող 12 հարկերում[7]:
Հետագայում Ռոչը նախագծել է ևս մի քանի ինքնատիպ շինություն` «Կոլումբոսի ասպետների» 98-մետրանոց տունը Նյու Հեյվնում (1969), գրասենյակային Բուրգ համալիրը Ինդիանապոլսում (1972), «Bouygues» ընկերության գրասենյակը Ֆրանսիայում (1988), որը «ձյունաճերմակ, իսկապես կայսրական է իր մոնումենտալ թաղամասում»: Ճարտարապետի ուշ շրջանի գործերից են ԱՄՆ-ի բարձրագույն շինություններից մեկը` «Ամերիկա պլազա» բանկը Ատլանտայում (1992) և կոնֆերանս կենտրոնը Դուբլինում (2010), որն աչքի է ընկնում շուռ տված ապակե գլանով:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Structurae — Ratingen: 1998.
- ↑ 3,0 3,1 https://www.lemonde.fr/disparitions/article/2019/03/07/l-architecte-kevin-roche-est-mort_5432830_3382.html
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 L’architecte Kevin Roche est mort (ֆր.) // Le Monde — Paris: Societe Editrice Du Monde, 2019. — ed. size: 364240 — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
- ↑ 5,0 5,1 5,2 Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 6,0 6,1 6,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Земов Д. В. Эволюция и тенденции формирования современных атриумных пространств
Արտաքին հղումներԽմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Քևին Ռոչ կատեգորիայում։ |