Դենիել Բրեթ Ուայս (անգլ.՝ Daniel Brett Weiss, ապրիլի 23, 1971(1971-04-23), Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[1][2])[3], հեռուստատեսության ամերիկացի պրոդյուսեր, սցենարիստ և ռեժիսոր։ Ռեժիսոր Դևիդ Բենիոֆի հետ միասին համարվում է HBO հեռուստաընկերությամբ ցուցադրված հանրահայտ «Գահերի խաղը» հեռուստասերիալի շոուռաներ։ Վերջինս նկարահանվել է Ջորջ Մարթինի «Սառույցի և կրակի երգ» գրքի հիման վրա։

Դենիել Ուայս
անգլ.՝ D. B. Weiss
Ծնվել էապրիլի 23, 1971(1971-04-23) (52 տարեկան)
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ[1][2]
ԿրթությունՈւեսլեական համալսարան, Այովայի համալսարան և Թրինիթի քոլեջ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտացումսցենարիստ, գրող, հեղինակ, վիպասան, հեռուստառեժիսոր, showrunner, հեռուստատեսային պրոդյուսեր, ռեժիսոր և կինոռեժիսոր
Պարգևներ
IMDbID ID 1888967

Վաղ տարիներ խմբագրել

Ուայսը ծնվել և մեծացել է ԱՄՆ Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում։ Ունի հրեական ծագումնաբանություն[4]։ Ավարտել է Ուեսլեյան համալսարանը, իսկ փիլիսոփայության մագիստրոսի կոչումն ստացել է Դուբլինի Թրինիթի քոլեջում։ Թեզը վերաբերել է Ջեյմս Ջոյսի «Ֆինեգանների հոգեհացը» աշխատությանը[5], իսկ արդեն Այովայի գրողների աշխատարանում ստացել գեղարվեստի մագիստրոսի աստիճան՝ ստեղծագործական գրի ոլորտում[6]։

Կարիերա խմբագրել

Ուայսն աշխատել է որպես «New Line Cinema» ընկերության ֆիլմերի օգնական՝ աշխատելով այնպիսի ֆիլմում, ինչպիսին է «Ասք վիկինգների մասին» ֆիլմը։ Կարճ ժամանակահատված նա աշխատել է նաև Գլեն Ֆրայի անձնական օգնականի պաշտոնում[5]։ 1995 թվականին Ուայսը մեկնել է Դուբլին՝ ուսանելու անգլո-իռլանդական գրականություն, որտեղ էլ հանդիպել է «Տրոյա» ֆիլմի սցենարիստ Դևիդ Բենիոֆին։ Երեք տարի անց՝ 1998 թվականին, նրանք նորից հանդիպել են Կալիֆորնիայի Սանտա Մոնիկա քաղաքում[5]։

Ուայսն ու Բենիոֆը համահեղինակել են «Տնօրենը» ֆիլմի սցենարը, որը, սակայն, չի նկարահանվել[5]։ 2003 թվականին նրանք որոշել են համագործակցել Օրսոն Սքոթ Քարդի գրքի հիման վրա նկարահանվելիք «Էնդերի խաղը» ֆիլմի սցենարի վրա, որն իրականացվել է Վոլֆգանգ Պետերսոնի հետ համագործակցության միջոցով[7][8]։ Ավելի ուշ որոշվել է չնկարահանել ֆիլմը[9]։

2003 թվականին Ուայսի դեբյուտային վեպը եղել է «Հաջողակ հրաշամանուկը» աշխատությունը, որը հիմնական շեշտը դնում էր վիդեոխաղերի վրա։ 2006 թվականին Ուայսը հայտարարել է, որ ավարտել է իր երկրորդ վեպը, որը լրամշակման կարիք ունի[10]։ Նույն տարում Ուայսն ավարտել է վիդեոխաղի վրա հիմնված «Halo» ֆիլմի սցենարը։ Խաղի սցենարիստը եղել է Ալեքս Գարլանդը[11][12]։ Այդուհանդերձ, ռեժիսոր Նեյլ Բլումքամփը հայտարարել է, որ նախագիծը փակվել է 2007 թվականի վերջին[13]։

Ուայսն աշխատել է նաև «»Ես Լեգենդ եմ» ֆիլմի երկրորդ մասի աշխատանքների վրա[14]։ Այդուհանդերձ, 2011 թվականի մայիսին ռեժիսոր Ֆրենսիս Լոուրենսը հայտարարել է, որ չի կարծում, թե ֆիլմի երկրորդ մասը երբևիցե կնկարահանվի[15]։

Ռեժիսոր Դևիդ Բենիոֆի հետ միասին համարվում է HBO հեռուստաընկերությամբ ցուցադրված հանրահայտ «Գահերի խաղը» հեռուստասերիալի շոուռաներ։ Վերջինս նկարահանվել է Ջորջ Մարթինի «Սառույցի և կրակի երգ» գրքի հիման վրա[16]։ Բենիոֆը և Ուայսը եղել են նաև հեռուստասերիալի երեք սերիաների ռեժիսոր։ Առաջին երկու սերիաների ժամանակ նրանք փորձել են մետաղադրամի օգնությամբ որոշել, թե որ սերիաների ռեժիսորությամբ պետք է զբաղվեն։ Բենիոֆի գցած մետաղադրամի արդյունքում պարզ է դարձել, որ առաջին սերիան լինելու է «Գահերի խաղի» երրորդ եթերաշրջանի երրորդ սերիան («Պատժի քայլքը»), իսկ Ուայսի գցած մետաղադրամի արդյունքում երկրորդ սերիան դարձել է չորրորդ եթերաշրջանի առաջին սերիան («Երկու սրեր»)[5]։ Բենիոֆը և Ուայսը միասին դարձել են նաև վերջին եթերաշրջանի վերջին սերիայի ռեժիսորները, որ կոչվում էր «Երկաթե գահը»։

2017 թվականի հուլիսի 19-ին Ուայսը հայտարարել է, որ Բենիոֆի հետ միասին պատրաստվում են զբաղվել HBO-ի մեկ այլ՝ «Դաշնակից» հեռուստասերիալի արտադրությամբ, որն իրականացվելու էր «Գահերի խաղը» հեռուստասերիալի ավարտից հետո։ Ուայսը և Բենիոֆի ամսագրերից մեկին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել են, որ «մենք բազմիցս քննարկել ենք «Դաշնակիցը», սկզբում նպատակ ունենալով նկարահանել ֆիլմ, սակայն «Գահերի խաղում» մեր ունեցած փորձն ու HBO-ի կողմից տրամադրվող մեծ և անհավանական հնարավորությունները, ստիպեցին մեզ մտածել հեռուստասերիալ նկարահանելու մասին»[17]։

2018 թվականի փետրվարի 6-ին Disney ընկերությունը հայտարարել է, որ Ուայսը և Բենիոֆը կդառնան նոր «Աստղային պատերազմներ» հեռուստասերիալի սցենարիստներն ու ռեժիսորները, որի աշխատանքների մեկնարկն սկսվելու է «Գահերի խաղը» հեռուստասերիալի ավարտից հետո[18]։

2019 թվականի սկզբին Ուայսն ու Բենիոֆը 200 միլիոն ԱՄՆ դոլարանոց պայմանագիր են կնքել Netflix ընկերության հետ՝ արտադրելու մի քանի ֆիլմեր և հեռուստասերիալներ, որոնք ցուցադրվելու են բացառապես ընկերության ցանցով[19][20]։ 2019 թվականի հոկտեմբերին էլ հաղորդվել է, որ Ուայսն ու Բենիոֆը չեղարկել են Disney-ի հետ իրենց պայմանագիրը՝ Netflix-ի հետ համագործակցելու նպատակով[21][22][23]։

Netflix-ի համար Ուայսի և Բենիոֆի առաջին համատեղ աշխատանքը լինելու է «Լեսլի Ջոնս․ ժամանակի մեքենա» սթենդ ափ կատակերգության ռեժիսորությունը[24]։

Անձնական կյանք խմբագրել

Դենիել Ուայսն ու նրա կինը՝ Անդրեա Թրոյերն ունեն երկու երեխաներ[25]։

Գրականություն խմբագրել

Հեղինակած գրքեր խմբագրել

Վերնագիր Տարի Տեսակ Ծանոթագրություն
Հաջողակ հրաշամանուկ 2003 Վեպ

Ֆիլմագրություն խմբագրել

Հեռուստատեսություն խմբագրել

Year Title Ռեժիսոր Սցենարիստ Պրոդյուսեր
2011–2019 Գահերի խաղը Այո Այո Այո
2013–2017 Ֆիլադելֆիայում միշտ արևոտ է Այո
2014 Առանձնահատուկները Այո
2020 Լեսլի Ջոնս․ ժամանակի մեքենա Այո

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://featuresblogs.chicagotribune.com/entertainment_tv/2010/04/game-of-thrones-george-r-r-martin.html
  2. 2,0 2,1 2,2 http://featuresblogs.chicagotribune.com/entertainment_tv/game-of-thrones/
  3. «D.B. Weiss Biography». StarPulse. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 11-ին.
  4. «The Jewish legacy behind Game of Thrones». Times of Israel.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «The Surprising Connection Between Game of Thrones and Monty Python». Vanity Fair. 2014 թ․ մարտի 24.
  6. «Bio». Lucky Wander Boy. Վերցված է 2011 թ․ փետրվարի 22-ին.
  7. «Game of Thrones: Interview with David Benioff and D.B. Weiss». HBO. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 23-ին.
  8. «DB Weiss talks Halo». Writerswrite.com. 2006 թ․ հուլիսի 19. Վերցված է 2011 թ․ փետրվարի 22-ին.
  9. «Card talks Ender's Game movie». IGN. IGN Entertainment, Inc. 2007 թ․ ապրիլի 18. Վերցված է 2009 թ․ հունվարի 1-ին.
  10. «GameSetInterview: Halo Screenwriter DB Weiss». GameSetWatch. 2006 թ․ հուլիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 22-ին.
  11. Miller, Ross (2006 թ․ հուլիսի 14). «DB Weiss takes on Halo script». Joystiq. Վերցված է 2011 թ․ փետրվարի 22-ին.
  12. Fritz, Ben (2006 թ․ հոկտեմբերի 31). «No home for Halo pic». Variety. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 20-ին.
  13. Farrell, Nick (2007 թ․ հոկտեմբերի 9). «Halo movie canned». The Inquirer. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 30-ին.
  14. «I Am Legend prequel in the works». UPI.com. 2008 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2011 թ․ փետրվարի 22-ին.
  15. «Exclusive: 'I Am Legend Prequel' is Dead, Says Francis Lawrence». MTV Movies blog. 2011 թ․ մայիսի 3. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 11-ին.
  16. Fleming, Michael (2007 թ․ հունվարի 16). «HBO turns Fire into fantasy series». Variety. Վերցված է 2011 թ․ փետրվարի 22-ին.
  17. Hibberd, James (2017 թ․ հուլիսի 19). «Game of Thrones showrunners reveal their next epic HBO series». Entertainment Weekly. Վերցված է 2017 թ․ հուլիսի 19-ին.
  18. Brenican, Anthony (2018 թ․ փետրվարի 6). «Game of Thrones creators developing new Star Wars films». Entertainment Weekly. Վերցված է 2018 թ․ փետրվարի 6-ին.
  19. Munzenrieder, Kyle (2019 թ․ օգոստոսի 8). «What Will David Benioff and D.B. Weiss Bring to Netflix For $200 Million?». W. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  20. Statt, Nick (2019 թ․ օգոստոսի 7). «Game of Thrones creators sign $200 million Netflix deal to make exclusive shows and films». The Verge. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  21. Boucher, Geoff (2019 թ․ հոկտեմբերի 29). «'Star Wars' Setback: 'Game Of Thrones' Duo David Benioff & D.B. Weiss Exit Trilogy». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  22. «Game of Thrones creators Benioff and Weiss drop Star Wars movies for Netflix». The Guardian. 2019 թ․ հոկտեմբերի 29. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
  23. Byford, Sam (2019 թ․ հոկտեմբերի 29). «Game of Thrones showrunners quit Star Wars trilogy to work on Netflix projects». The Verge. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
  24. Bucksbaum, Sydney (2019 թ․ դեկտեմբերի 19). «'Leslie Jones gets a Game of Thrones-themed trailer for Netflix special Time Machine». Entertainment Weekly. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  25. «Andrea Troyer: Game Of Thrones D.B Weiss' Wife». Վերցված է 2019 թ․ մայիսի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենիել Ուայս» հոդվածին։