Օրսոն Սքոթ Քարդ
Օրսոն Սքոթ Քարդ (անգլ.՝ Orson Scott Card, օգոստոսի 24, 1951[1][2][3][…], Ռիչլենդ, Benton County, Վաշինգտոն, ԱՄՆ[4]), ամերիկացի գրող-ֆանտաստ, գիտական ֆանտաստիկայի, ֆենտեզիի և այլընտրանքային պատմության ժանրերում մի շարք գրքերի հեղինակ։
Օրսոն Սքոթ Քարդ | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 24, 1951[1][2][3][…] (72 տարեկան) |
Ծննդավայր | Ռիչլենդ, Benton County, Վաշինգտոն, ԱՄՆ[4] |
Գրական անուն | Brian Green, Frederick Bliss[5], Bryan Green[5], P. Q. Gump[5] և Byron Walley[5] |
Մասնագիտություն | գրող, վիպասան, գիտաֆանտաստիկ գրող, մանկագիր և սցենարիստ |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Բրիհեմ Յանգի համալսարան, Յուտայի համալսարան, Նոտր Դամ համալսարան և Brigham Young High School? |
Ժանրեր | գիտական ֆանտաստիկա |
Ուշագրավ աշխատանքներ | Ender's Game hexalogy?, The Tales of Alvin Maker? և Homecoming Saga? |
Կուսակցություն | Դեմոկրատական կուսակցություն |
Պարգևներ | |
Orson Scott Card Վիքիպահեստում |
Առաջին հերթին հայտնի է Էնդերի մասին վեպերի շարքի շնորհիվ, որը նվիրված է միջաստղային պատերազմին և արտերկրային քաղաքակրթության հետ մարդկության շփումներին։ Սերիայի առաջին երկու վեպերը՝ «Էնդերի խաղը» և «Նրանց ձայնն ովքեր չկան» արժանացել են «Հյուգո» (1985 և1986)[8] և «Նեբյուլա» (1986 և 1987) մրցանակներին[9]։
Օրսոն Սքոթ Քարդը գրական ներդրում է կատարել համակարգչային խաղերի որոշ ծրագրերում։ Նրա գրչին են պատկանում The Secret of Monkey Island խաղի «մարտական հարձակումները», ինչպես նաև The Dig խաղի երկխոսությունների զգալի մասը[10]։
Ավելի ուշ Քարդը դարձել է Advent Rising խաղի սցենարների և երկխոսությունների հեղինակներից մեկը[10], ինչպես նաև մասնակցել է աշխարհի և Firefall համակարգչային խաղի պատմության աշխատանքներին[11]։
Քարդը ավարտել է Բրիգամ Յանգի և Յուտայի համալսարանները[12]։ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու հետևորդն է և նրա առանցքային գործիչներից մեկի՝ Բրիգամ Յանգի անմիջական հետնորդը[13]։ Քարդը հայտնի է նաև որպես հրապարակախոս և քաղաքական մեկնաբան, նրա ծայրահեղ աջ քաղաքական հայացքները և համասեռամոլների և նույնասեռ ամուսնությունների վերաբերյալ հակասական հայտարարությունները հաճախ քննադատություն են առաջացրել[13]։
Մրցանակներ խմբագրել
- 1978 թվական - Ջոն Քեմփբելի անվան մրցանակ
- 1981 թվական - «Երգի վարպետ» (անգլ.՝ Songmaster), Համիլթոն-Բրեկետ մրցանակ 81
- 1984 թվական - «Սրբեր» վեպը ճանաչվել է Association for Mormon Letters-ի տարվա գիրք
- 1985 թվական - «Էնդերի խաղը»․ Նեբյուլա մրցանակ 85, Հյուգո մրցանակ 86, Համիլթոն-Բրեկետ մրցանակ 86, SF Chronicle Readers Poll մրցանակ 86
- 1987 թվական - «Նրանց ձայնն ովքեր չկան»․ Նեբյուլա մրցանակ 86, Հյուգո մրցանակ 87, Լոկուս մրցանակ 87, SF Chronicle Readers Poll մրցանակ 87
- 1987 թվական - «Ակն ընդ ական» վիպակը․ Հյուգո մրցանակ 88, Ճապոնական Հյուգո մրցանակ 89,
- 1987 թվական - «Հեթրեկ գետ»․ Նեբյուլա անվանակարգ 86, Հյուգո անվանակարգ 87, ֆենտեզի համաշխարհային մրցանակ 87
- 1988 թվական - «Յոթերորդ որդին», Հյուգո անվանակարգ 88, ֆենտեզի համաշխարհային մրցանակի անվանակարգ 88, Mythopoeic Society մրցանակ 88, Լոկուս մրցանակ (լավագույն ֆենտեզի վեպ) 88;
- 1989 թվական - Հյուգո և Նեբյուլա մրցանակների անվանակարգեր «Կարմրամորթ մարգարե» (անգլ.՝ Red Prophet) վեպի համար
- 1991 թվական - Հյուգո մրցանակ How to Write Science Fiction and Fantasy-ի համար (Writer’s Digest Books, 90)
- 1992 թվական - Skylark մրցանակ՝ ֆանտաստիկայի զարգացման գործում ներդրած ավանդի համար
- 1995 թվական - Լոկուս մրցանակ լավագույն ֆենտեզի վեպի համար (վեպը՝ Alvin Journeyman)
Էնդերի տիեզերք / Ender խմբագրել
Էնդերի պատմությունը
- Էնդերի խաղը [Ender’s Game] (1977) (պատմվածք)
- Էնդերի խաղը [Ender’s Game] (1985)
- Ներդրումային խորհրդական [Investment Counselor] (1999) (պատմվածք)
- Նրանց ձայնն, ովքեր չկան [Speaker for the Dead] (1986)
- Քսենոցիդ [Xenocide] (1991)
- Բանականության երեխաները [Children of the Mind] (1996)
- Առաջին հանդիպումները [First Meetings] (2002) (հավաքածու)
- Էնդերն աքսորում [Ender in Exile] (2008)
Բոբի պատմությունը
- Էնդերի ստվերը [Ender’s Shadow] (1999)
- Հեգեմոնի ստվերը [Shadow of the Hegemon] (2000)
- Ստվերների թատրոն [Shadow Puppets] (2002)
- Հսկայի ստվերը [Shadow of the Giant] (2005)
- Ստվերների փախուստը[14] [Shadows in Flight] (2012)
Առաջին պատերազմը ժուկերների հետ
- Երկիրը անգիտություն մեջ [Earth Unaware] (2012)
- Երկիրը կրակում [Earth Afire] (2013)
- Երկիրն արթնանում է [Earth Awakens] (2014)
Երկրորդ պատերազմը ժուկերների հետ
- Ռոյ [The Swarm] (2016)
- Փեթակ [The Hive] (նախատեսվում է)
- Թագուհիներ [The Queens] (նախատեսվում է)
Այլ
- Պարգևների պատերազմ [A war of Gifts: an Ender Story] (2007)
Ստեղծագործ Էլվինի մասին / The Tales of Alvin Maker խմբագրել
- Յոթերորդ որդին [Seventh Son] (1987)
- Կարմրամորթ մարգարե [Red Prophet] (1988)
- Ենթավարպետ Էլվին [Prentice Alvin] (1989)
- Վարձկան Էլվին [Alvin Journeyman] (1995)
- Սրտի կրակ [Heartfire] (1998)
- Քմծիծաղով մարդը [The Grinning Man] (1998)
- Բյուրեղյա քաղաք [The Crystal City] (2003)
Վերադարձ տուն / Homecoming խմբագրել
- Երկրի հիշողությունը [The Memory of Earth] (1992)
- Երկրի կանչը [The Call of Earth] (1992)
- Երկրի նավերը [The Ships of Earth] (1994)
- Դեպի երկիր [Earthfall] (1995)
- Երկրի զավակը [Earthborn] (1995)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 NooSFere (ֆր.) — 1999.
- ↑ 3,0 3,1 Mormon Literature & Creative Arts
- ↑ 4,0 4,1 4,2 https://mormonarts.lib.byu.edu/people/orson-scott-card
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ http://www.ala.org/yalsa/booklistsawards/bookawards/margaretaedwards/maeprevious/winners
- ↑ http://gpi.noosfere.org/2000.php
- ↑ տես «Հյուգո» մրցանակի մասին հոդվածը
- ↑ տես «Նեբյուլա» մրցանակ լավագույն վեպի համար
- ↑ 10,0 10,1 «Интервью с Орсоном Скоттом Кардом» (անգլերեն). Gaming Today. 2007 թ․ հունիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 22-ին.
- ↑ Affinity(անգլ.)
- ↑ «About The U | Career & Professional Development Center» (անգլերեն). careers.utah.edu. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ 13,0 13,1 Willett, Edward Orson Scott Card: Architect of Alternate Worlds. — New Jersey: Enslow Publishers, Inc, 2006. — ISBN 0-7660-2354-0
- ↑ Կ․ Պլեշկովի թարգմանություն, Ատիկուս-Այբբենարան, 2016
Արտաքին հղումներ խմբագրել
- No URL found. Please specify a URL here or add one to Wikidata.
- Հեղինակի մատենագիտությունը Ֆանտաստիկայի լաբորատորիայի կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրսոն Սքոթ Քարդ» հոդվածին։ |