Բրեթ Ուայթլի

Ավստրալացի նկարիչ
(Վերահղված է Ուայթլի Բրեթից)

Բրեթ Ուայթլի (անգլ.՝ Brett Whiteley, ապրիլի 7, 1939(1939-04-07)[1][2][3][…], Սիդնեյ, Ավստրալիա[4] - հունիսի 15, 1992(1992-06-15)[5][6][7][…], Վուլոնգոնգ, Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա), ավստրալիացի նկարիչ և գրաֆիկ, աբստրակտ էքսպրեսիոնիզմի ամենավառ ներկայացուցիչներից մեկը։

Բրեթ Ուայթլի
Ծնվել էապրիլի 7, 1939(1939-04-07)[1][2][3][…]
ԾննդավայրՍիդնեյ, Ավստրալիա[4]
Վախճանվել էհունիսի 15, 1992(1992-06-15)[5][6][7][…] (53 տարեկան)
Մահվան վայրՎուլոնգոնգ, Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա
Քաղաքացիություն Ավստրալիա[8]
ԿրթությունThe Scots College?, Chatswood Public School? և National Art School?
Մասնագիտություննկարիչ և գծանկարիչ
ԹեմաներԿերպարվեստ
Պարգևներ
ԱմուսինՈւենդի Ուայտլի
ԶավակներԱրկի Ուայտլի
 Brett Whiteley Վիքիպահեստում
«Գրեթե մեկ անգամ» (Almost Once), 1991
Բրեթ Ուայթլիի աշխատանքներից Սիդնեյ Դոմեյնում (Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա)

Բրեթ Ուայթլին Ավստրալիայի ամենահայտնի նկարիչներից մեկն է։ Իր քնարական էքսպրեսիոնիզմի և զսպվածության պակասի շնորհիվ համարվում է Ավստրալիայի ավանգարդ արվեստի շարժման առաջատար։ Արժանացել է բազմաթիվ մրցանակների և պարգևների։ Նրա աշխատանքները ցուցադրվում են բազմաթիվ պատկերասրահներում, այդ թվում՝ Ավստրալիայի ազգային պատկերասրահում (Կանբերայի), Թեյթ պատկերասրահում (Լոնդոն) և Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում[10]։

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Բրեթ Ուայթլին ծնվել է 1939 թվականի ապրիլի 7-ին, Սիդնեյում, Նոր Հարավային Ուելս նահանգում։ Մանկությունն անցել է Սիդնեյի հյուսիսային արվարձանում գտնվող Լոնգուվիլում։ Յոթ տարեկան հասակում առաջին անգամ մասնակցել է նկարչական մրցույթի և հաղթել է։ Նախնական կրթությունը ստացել է Բաթուրսթի Շոտլանդական բոլոր սրբերի քոլեջում (անգլ.՝ Scots All Saints' College)[10] և Բելեվյու Հիլլի շոտլանդական քոլեջում։ Ավարտել է 1955 թվականին։

1950-ական թվականների վերջին Բրեթ Ուայթլին հաճախել է Ջուլիանա էշտոնի արվեստի դպրոցի, ինչպես նաև Արևելյան Սիդնեյի Ազգային արվեստի դպրոցի երեկոյան դասընթացները։ Ապագա վարպետը երկարատև ուսումնական շրջագայություն է կատարել նաև Իտալիայում, որտեղ էլ ուսումնասիրել է Դուչչո դի Բուոնինսենիա և Պիեռո դելլա Ֆրանչեսկայի աշխատանքները։ 1960-ական թվականներին արժանացել է միջազգային ճանաչման։

Ստեղծագործություն ու ձեռքբերումներ խմբագրել

Ուայլթլիի աշխատանքներ ցուցադրվել են Լոնդոնյան Մալբորո պատկերասրահում, որից հետո ճանաչման է արժանացել՝ Մեծ Բրիտանիայում ունենալով մեծաթիվ երկրպագուներ։ Նկարիչը 1964 թվականին Կասելում ցուցադրվել է ժամանակակից արվեստի documenta III ցուցահանդեսում (նկարչության բաժնում)։

1985 թվականին Ուայթլին Սիդնեյում ձեռք է բերել մեծ պահեստային տարածք, որը նա վերազինել և դարձրել է արվեստանոց-ստուդիա և նրան կից ցուցահանդեսների սրահ։ Աշխատանքներն ավարտելուց հետո, 1988 թվականից մինչև 1992 թվականը՝ մինչև իր կյանքի վերջը, Ուայթլին ապրել է այդ արվեստանոցում։ Այժմ այս տարածքներն ունեն ազատ մուտք և ծառայում են տարբեր մշակութային ծրագրերի իրականացման համար, այդ թվում ցուցահանդեսների և այլն։ Այստեղ նաև ցուցադրված է Ուայթլիի նկարների, գրաֆիկական աշխատանքների և քանդակների հավաքածուն։

Մահ խմբագրել

Բրեթ Ուայթլին մահացել է 1992 թվականի հունիսի 15-ին։ Նրա մահը վրա է հասել Նոր Հարավային Ուելս նահանգի Վուլոնգոնգում, Թիրուլ ծովափնյա արվարձանի մոթելում օպիատների գերդոզավորումից, որն ըստ դատաբժշկական քննության արդյունքների, նա «ինքնուրույն էր ներարկել»[11]։

Պարգևներ ու մրցանակներ խմբագրել

Ուայթլիի ստեղծագործություններն արժանացել են տարբեր պարգևների և մրցանակների։ Նրա աշխատանքները կարելի է տեսնել աշխարհի խոշորագույն թանգարաններում, ինչպիսիք են Թեյթ Մոդեռն պատկերասրահը Լոնդոնում, Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանը, Ավստրիալիայի ազգային պատկերասրահը Կանբերայում և այլն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119296233 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 RKDartists (նիդերլ.)
  6. 6,0 6,1 6,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. 7,0 7,1 7,2 Smith R. Whiteley, Brett // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T091433
  8. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  9. https://www.artgallery.nsw.gov.au/prizes/archibald/1976/19292/
  10. 10,0 10,1 «Brett Whiteley». Australian stories. Australian Government. 2007 թ․ մայիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 29-ին.
  11. «Brett Whiteley». Culture and Recreation Portal. Australian Government. 2010. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  • Whiteley, Brett (1958). «Portrait study for 'The soup kitchen'». AGNSW collection record. Art Gallery of New South Wales (NSW). Վերցված է 2016 թ․ ապրիլի 12-ին.
  • Whiteley, Brett (1963). «Woman in bath». AGNSW collection record. Art Gallery of New South Wales. Վերցված է 2016 թ․ ապրիլի 12-ին.
  • Whiteley, Brett (1971–72). «The night café». AGNSW collection record. Art Gallery of New South Wales. Վերցված է 2016 թ․ ապրիլի 12-ին. Վան Գոգի Գիշերային սրճարանը նկարի հիման վրա
  • Whiteley, Brett (1972–73). «Alchemy». AGNSW collection record. Art Gallery of New South Wales. Վերցված է 2016 թ․ ապրիլի 12-ին.
  • Whiteley, Brett (1975). «The balcony 2». AGNSW collection record. Art Gallery of New South Wales. Վերցված է 2016 թ․ ապրիլի 12-ին.
  • Whiteley, Brett (1976). «Interior with time past'». National Gallery of Australia. National Gallery of Australia, Canberra, 2008. Վերցված է 2017 թ․ հունիսի 5-ին.
  • Whiteley, Brett (1966). «The bush». AGNSW collection record. Art Gallery of New South Wales. Վերցված է 2016 թ․ ապրիլի 12-ին.
  • Whiteley, Brett (1971). «Self portrait after three bottles of wine». AGNSW collection record. Art Gallery of New South Wales. Վերցված է 2016 թ․ ապրիլի 12-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրեթ Ուայթլի» հոդվածին։