Վուլոնգոնգ

քաղաք Նոր Հարավային Ուելսում, Ավստրալիա

Վուլոնգոնգ կամ Ուոլոնգոնգ (անգլ.՝ Wollongong [ˈwʊləŋɡɒŋ]), քաղաք Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Թասմանյան ծովի ափին։

Վուլոնգոնգ
անգլ.՝ Wollongong
ԵրկիրԱվստրալիա Ավստրալիա
Հիմնադրված է1834 թ.
Մակերես684 կմ²
ԲԾՄ5 մետր
Բնակչություն20 446 մարդ (օգոստոսի 10, 2021)[1]
Ժամային գոտիUTC+10
Փոստային դասիչ2500
Պաշտոնական կայքwollongong.nsw.gov.au(անգլ.)
Վուլոնգոնգ (Ավստրալիա)##
Վուլոնգոնգ (Ավստրալիա)

Ըստ 2010 թվականի տվյալների՝ քաղաքում ապրում է 292 190 մարդ[2]։ Նահանգի բնակչության թվով երրորդ քաղաքն է՝ Սիդնեյից և Նյուքասլից հետո, իսկ երկրում՝ 9-րդը։

Պատմություն խմբագրել

 

Ժամանակակից քաղաքի տեղում սկզբնապես ապրում էին ավստրալիայի աբորիգենները։ Եվրոպացիների առաջին այցը եղել է 1796 թվականին, նրանց շարքում էին Մեթյու Ֆլինդերսը և Ջորջ Բասը։ 19-րդ դարի սկզբում ստեղծվել են առաջին գաղութները։ 19-րդ դարի կեսից սկսած բնակչության հիմնական զբաղմունքը ածուխի արդյունահանումն էր։

Հետագայում Վուլոնգոնգը դարձել է սև մետաղաձուլության կենտրոնը, չնայած վերջին տարիներին Վուլոնգոնգի ամենախոշոր (և միակ) պողպատաձուլական գործարանը, որը պատկանում է BlueScope Steel ընկերությանը, նշանակալի չափով կրճատել է արտադրանքի ծավալը։ Ներկայումս քաղաքի նշանակալի հաստատությունը Վուլոնգոնգի համալսարանն է։ Արվարձաններում տեղակայված է Պորտ Քեմբլը՝ երկրի ամենախոշոր նավահանգստային և արդյունաբերական գոտիներից մեկը։

Աշխարհագրություն և կլիմա խմբագրել

Վուլոնգոնգը նահանգի մայրաքաղաք Սիդնեյից գտնվում է 80 կմ հարավարևմուտք՝ Քեմբլ և Քեյր լեռների լանջին։ Քաղաքի շրջակայքում է գտնվում Իլավար ծովալճակը։

Քաղաքի կլիման մեղմ է, խոնավ, օվկիանոսային։ Ձմռանը միջին ջերմաստիճանը +12-+13°С է, ամռանը՝ +21-+22°С։ Անձրևի տեսքով տեղումների տարեկան միջին քանակը 1300-1400 մմ է։ Անձրևային օրերը ձմռանը 7-10 են, իսկ ամռանը՝ 13-15[3]։ Ամռան շոգը մեղմանում է մշտական ծովազեփյուռով։

Վուլոնգոնգի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 44.1
(111.4)
41.7
(107.1)
40.2
(104.4)
35.4
(95.7)
28.5
(83.3)
24.7
(76.5)
25.7
(78.3)
30.3
(86.5)
34.2
(93.6)
38.8
(101.8)
40.6
(105.1)
41.5
(106.7)
44.1
(111.4)
Միջին բարձր °C (°F) 25.6
(78.1)
25.6
(78.1)
24.5
(76.1)
22.5
(72.5)
20.0
(68)
17.6
(63.7)
17.0
(62.6)
18.3
(64.9)
20.3
(68.5)
22.1
(71.8)
22.9
(73.2)
25.0
(77)
21.8
(71.2)
Միջին օրական °C (°F) 21.7
(71.1)
21.9
(71.4)
20.6
(69.1)
18.3
(64.9)
15.9
(60.6)
13.5
(56.3)
12.6
(54.7)
13.5
(56.3)
15.4
(59.7)
17.3
(63.1)
18.6
(65.5)
20.7
(69.3)
17.5
(63.5)
Միջին ցածր °C (°F) 17.9
(64.2)
18.2
(64.8)
16.7
(62.1)
14.2
(57.6)
11.8
(53.2)
9.4
(48.9)
8.3
(46.9)
8.8
(47.8)
10.6
(51.1)
12.6
(54.7)
14.4
(57.9)
16.5
(61.7)
13.3
(55.9)
Ռեկորդային ցածր °C (°F) 9.6
(49.3)
10.3
(50.5)
9.1
(48.4)
5.1
(41.2)
3.1
(37.6)
2.0
(35.6)
0.8
(33.4)
2.0
(35.6)
3.3
(37.9)
4.7
(40.5)
5.4
(41.7)
8.3
(46.9)
0.8
(33.4)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 130.3
(5.13)
156.4
(6.157)
160.4
(6.315)
129.3
(5.091)
106.4
(4.189)
112.4
(4.425)
63.4
(2.496)
83.3
(3.28)
67.4
(2.654)
100.5
(3.957)
115.6
(4.551)
94.6
(3.724)
1320,9
(52,004)
Միջ. անձրևոտ օրեր 13.8 13.7 14.5 11.2 10.8 9.7 8.5 7.8 9.3 11.4 13.6 13.0 137.3
աղբյուր: [4]

Քույր քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Wollongong // QuickStatsABS.
  2. «Перепись 2006 года». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
  3. Bureau of Meteorology
  4. «Wollongong, New South Wales Köppen Climate Classification (Weatherbase)». Weatherbase. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վուլոնգոնգ» հոդվածին։