ՈՒԵՖԱ-ի կանանց ֆուտբոլի Եվրոպայի 2022 թվականի առաջնություն

ՈՒԵՖԱ-ի կանանց ֆուտբոլի Եվրոպայի 2022 թվականի առաջնություն, Եվրոպայի առաջնության 13-րդ խաղարկությունն էր, որը տեղի ունեցավ 2022 թվականի հուլիսի 6-ից 31-ը, բացման խաղը կայացավ «Օլդ Թրաֆորդում»[1], եզրափակիչը՝ «Ուեմբլիում»[2][3]։ Ի սկզբանե մրցաշարը պետք է անցկացվեր 2021 թվականի հուլիսի 7-ից օգոստոսի 1-ը, սակայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով մրցաշարը հետաձգվեց մինչև 2022 թվական։

Գեղեցիկ լոգոտիպ
ՈՒԵՖԱ-ի կանանց Եվրո 2022

Պատմության մեջ երկրորդ անգամ առաջնության եզրափակիչ մասում մասնակցեց 16 թիմ։ 2018 թվականի դեկտեմբերի 3-ին ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստում, որը տեղի ունեցավ Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում, որոշվեց կազմակերպել մրցաշարը՝ Անգլիան, որը նախկինում հյուրընկալել էր Եվրոպայի առաջնությունը 2005 թվականին, հայտարարվեց ընդունող երկիր։ Կանանց Եվրո 2021-ի եզրափակիչ փուլում առաջին անգամ մրցավարի տեսաօգնական համակարգը (VAR) աշխատել է տեխնոլոգիայի հետ համատեղ, որը հայտնաբերում է, երբ գնդակը հատում է դարպասի գիծը[4]։

Տեղի ընտրություն

խմբագրել

Անգլիան պաշտոնապես հայտարարեց մրցաշարը հյուրընկալելու իր մտադրության մասին 2017 թվականի օգոստոսին[5], մրցակիցների թվում էին Ավստրիան և Հունգարիան[6], բայց ի վերջո, մինչև վերջնաժամկետը` 2018 թվականի օգոստոսի 31-ը, առաջնությունը հյուրընկալելու հայտ է ներկայացրել միայն մեկ երկիր՝ Անգլիան։ Այս կապակցությամբ, որոշում է կայացվել մրցաշարի անցկացման վայրի վերաբերյալ՝ առանց քվեարկության ընթացակարգի։ Սակայն միակ թեկնածուի հայտը պետք է համապատասխաներ ՈՒԵՖԱ-ի պահանջներին[7]։ 2018 թվականի դեկտեմբերի 3-ին հայտնի դարձավ մրցաշարի հյուրընկալող երկիրը։

Որակավորման մրցաշար

խմբագրել

ՈՒԵՖԱ-ի անդամ 48 երկրներ հնարավորություն ունեն մասնակցելու Եվրոպայի առաջնության ընտրական փուլին՝ ընդունող երկիրն ավտոմատ կերպով որակավորում է ստանում, մնացած 47 թիմերը կմասնակցեն ընտրական մրցույթին՝ որոշելու 15 թիմերը, որոնք կմասնակցեն Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին։ Ի տարբերություն նախորդ ընտրական խաղերի, նախնական փուլը չեղյալ է հայտարարվել, և բոլոր մասնակիցները սկսել են որակավորման փուլը ընտրական խմբային մրցաշարով։ Որակավորման մրցույթը բաղկացած է երկու փուլից[8]՝:

  • Ընտրական խմբային մրցաշար (կանցկացվի 2019 թվականի օգոստոսից մինչև 2020 թվականի սեպտեմբեր) - 47 թիմեր բաժանված են ինը խմբերի՝ հինգ կամ վեց թիմերով։ Խմբերով հանդիպումներն անցկացվում են շրջանաձև մրցակարգով։ Խմբերի ինը հաղթողները և առաջին երեք տեղերը զբաղեցրածները (չհաշված իրենց խմբի վեցերորդ թիմի հետ արդյունքը) ուղղակիորեն իրավունք են ստանում Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին։ Վերջին վեց փոխչեմպիոնները դուրս են գալիս փլեյ-օֆֆ փուլ։
  • Փլեյ-օֆֆ (անցկացվելու է 2020 թվականի հոկտեմբերին)՝ վեց թիմ պետք է խաղա փլեյ-օֆֆում մնացած երեք տեղերի համար։ Թիմերի զույգերը միմյանց հետ խաղում են երկու խաղ, հաղթողները նվաճում են Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։

2019 թվականի փետրվարի 22-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում գտնվող ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում տեղի ունեցավ որակավորման խմբային փուլի վիճակահանությունը։ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարը անցկացվեց 2019 թվականի օգոստոսից մինչև 2020 թվականի սեպտեմբերը։

Եզրափակիչ մրցաշար

խմբագրել

Մասնակիցներ

խմբագրել

Առաջնության ուղեգիր է նվաճել 16 թիմ։ Ռուսաստանի հավաքականը դուրս մնաց մրցույթից՝ Ուկրաինա զորքեր մտցնելու պատճառով[9]։

Թիմ Որակավորման մեթոդ Որակավորման ամսաթիվը Մասնակցություն եզրափակչին Վերջին մասնակցությունը Լավագույն արդյունք Վարկանիշ
1   Անգլիա Կազմակերպիչ 2018 թվականի դեկտեմբերի 3 9 2017   1984, 2009 8
2   Գերմանիա I խմբի հաղթող 2020 թվականի հոկտեմբերի 23 11 2017   1989, 1991, 1995, 1997, 2001, 2005, 2009, 2013 3
3   Նիդերլանդներ A խմբի հաղթող 2020 թվականի հոկտեմբերի 23 4 2017   2017 4
4   Նորվեգիա C խմբի հաղթող 2020 թվականի հոկտեմբերի 27 12 2017   1987, 1993 12
5   Շվեդիա F խմբի հաղթող 2020 թվականի հոկտեմբերի 27 11 2017   1984 2
6   Ֆրանսիա G խմբի հաղթող 2020 թվականի նոյեմբերի 27 7 2017 Խմբային փուլ 5
7   Դանիա B խմբի հաղթող 2020 թվականի դեկտեմբերի 1 12 2017   2017 15
8   Բելգիա H խմբի հաղթող 2020 թվականի դեկտեմբերի 1 2 2017 Խմբային փուլ 19
9   Իսպանիա D խմբի հաղթող 2021 թվականի փետրվարի 18 4 2017   1997 10
10   Ֆինլանդիա E խմբի հաղթող 2021 թվականի փետրվարի 19 4 2013   2005 25
11   Իտալիա B խմբի 2-րդ տեղ / Լավագույն արդյունքը 2 տեղերի մեջ 2021 թվականի փետրվարի 23 12 2017   1993, 1997 14
12   Իսլանդիա F խմբի 2-րդ տեղ/ Երկրորդ ցուցանիշը 2 տեղերի մեջ 2021 թվականի փետրվարի 23 3 2017 Քառորդ եզրափակիչ 16
13   Ավստրիա G խմբի 2-րդ տեղ / Երրորդ ցուցանիշը 2 տեղերի մեջ 2021 թվականի փետրվարի 23 2 2017   2017 21
14   Ռուսաստան A խմբի 2-րդ տեղ / Փլեյ-օֆֆի հաղթող 2021 թվականի ապրիլի 13 6 2017 Խմբային փուլ 24
15   Շվեյցարիա H խմբի 2-րդ տեղ / Փլեյ-օֆֆի հաղթող 2021 թվականի ապրիլի 13 2 2017 Խմբային փուլ 20
16   Հյուսիսային Իռլանդիա C խմբում 2-րդ տեղ / Փլեյ-օֆֆի հաղթող 2021 թվականի ապրիլի 13 1 Դեբյուտ Դեբյուտ 48
17   Պորտուգալիա E խմբի 2-րդ տեղ / Ռուսաստանի հավաքականին փլեյ-օֆֆի պարտվողը 2022 թվականի մայիսի 2[10] 2 2017 Խմբային փուլ 30

Վիճակահանություն

խմբագրել
Զամբյուղ 1
Թիմ Գործակից
  Անգլիա 41,443
  Նիդերլանդներ 43,961
  Գերմանիա 41,924
  Ֆրանսիա 40,898
Զամբյուղ 2
Թիմ Գործակից
  Շվեդիա 39,714
  Իսպանիա 38,913
  Նորվեգիա 38,758
  Իտալիա 36,399
Զամբյուղ 3
Թիմ Գործակից
  Դանիա 35,265
  Բելգիա 34,951
  Շվեյցարիա 34,066
  Ավստրիա 33,693
Զամբյուղ 4
Թիմ Գործակից
  Իսլանդիա 33,458
  Պորտուգալիա 30,117
  Ֆինլանդիա 29,765
  Հյուսիսային Իռլանդիա 19,526

Մարզադաշտեր

խմբագրել

Հանդիպումները կկայանան Անգլիայի ութ քաղաքների ինը մարզադաշտերում[11]։

Գտնվելու վայրը՝ Շեֆիլդ Գտնվելու վայրը՝ Բրենտֆորդ Գտնվելու վայրը՝ Բրայթոն Գտնվելու վայրը՝ Լի
Բրամալ Լեյն Բրենտֆորդի Համայնքային մարզադաշտ Բրայթոնի Համայնքային մարզադաշտ Լի Սպորտային գյուղ
Տարողություն՝ 32,702 Տարողություն՝ 17,250 Տարողություն՝ 30,750 Տարողություն՝ 12,000
       
Գտնվելու վայրը՝ Մանչեսթեր Գտնվելու վայրը՝ Մանչեսթեր
«Մանչեսթեր Սիթի» Ակադեմիայի մարզադաշտ «Օլդ Թրաֆորդ»
Տարողություն՝ 7,000 Տարողություն՝ 74,994
Բացման խաղ
   
Գտնվելու վայրը՝ Լոնդոն Գտնվելու վայրը՝ Ռոթերհեմ Գտնվելու վայրը՝ Սաութհեմփթոն Գտնվելու վայրը՝ Միլթոն Քեյնս
Ուեմբլի Նյու Յորք Սենթ Մերիս Մարզադաշտ MK
Տարողություն՝ 90,000 Տարողություն՝ 12,021 Տարողություն՝ 32,363 Տարողություն՝ 22,000
Եզրափակիչ
       

Մրցանակային տեղերը

խմբագրել

Առաջնության վիճակագրություն

խմբագրել
  • Հաճախում՝ 574 865 (18 544 մեկ խաղի հաշվով)
  • Խաղացված հանդիպումներ՝ 31
  • Խփած գոլեր՝ 95
  • Լավագույն ռմբարկու՝   Բեթ Միդ,   Ալեքսանդրա Փոփ (6 գոլ)
  • Լավագույն խաղացող՝   Բեթ Միդ
  • Լավագույն երիտասարդ խաղացող՝   Լենա Օբերդորֆ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Women's EURO 2021 to open at Old Trafford». UEFA.com (անգլերեն). 2020 թ․ փետրվարի 23. Վերցված է 2022 թ․ հունվարի 8-ին.
  2. «Women's EURO 2021 provisional schedule». UEFA.com (անգլերեն). 2019 թ․ դեկտեմբերի 4.
  3. «UEFA Women's EURO moved to July 2022». UEFA.com (անգլերեն). 2020-04-023.
  4. «Format change for 2020/21 UEFA Nations League». UEFA.com (անգլերեն). 2019 թ․ սեպտեմբերի 24.
  5. Jack Austin (August 9th, 2017). «England to bid for 2021 Women's Euros after success of 2017 tournament». independent.co.uk.
  6. «Women's Euro 2021: FA submits bid to host Women's European Championship». bbc.com. August 29th, 2018.
  7. «England only applicant to host European Women's Championship in 2021». bbc.com. 2018 թ․ օգոստոսի 31.
  8. «Regulations of the UEFA European Women's Championship, 2019-21 competition» (PDF). uefa.com.
  9. UEFA.com (2022 թ․ փետրվարի 28). «ФИФА/УЕФА исключили российские клубы и сборные из всех турниров | Об УЕФА». UEFA.com (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 28-ին.
  10. Women To Be Replaced By Portugal At UEFA Women’s Euro 2022
  11. «Women's Euro 2021: England named hosts of European Championship». bbc.com. 2018 թ․ դեկտեմբերի 3.