Կիրիլ Շտիրբու
Կիրիլ Անտոնովիչ Շտիրբու (ռուս.՝ Кирилл Антонович Штирбу, մոլդ.՝ Chiril Știrbu, փետրվարի 17 (մարտի 2), 1915, Broshtiany, Baltsky Uyezd, Ռուսական կայսրություն - օգոստոսի 27, 1997, Քիշնև, Մոլդովա), մոլդավացի խորհրդային դերասան։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1960 թվական)։
Կիրիլ Շտիրբու ռումիներեն՝ Chiril Știrbu | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 17 (մարտի 2), 1915 |
Ծննդավայր | Broshtiany, Baltsky Uyezd, Ռուսական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 27, 1997 (82 տարեկան) |
Մահվան վայր | Քիշնև, Մոլդովա |
Գերեզման | Հայկական կենտրոնական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ և Մոլդովա |
Կրթություն | Օդեսայի գեղարվեստաթատերական ուսումնարան |
Մասնագիտություն | դերասան և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Member of the Supreme Soviet of the Moldavian Soviet Socialist Republic? |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
1937 թվականին ավարտել է Օդեսայի թատերական ուսումնարանը և ընդունվել Տիրասպոլի 1-ին Մոլդավայի դրամատիկական թատրոնը։ Մոլդավական բեմում Վ․ Ի․ Լենինի կերպարի առաջին ստեղծողներից է (Պոգոդինի «Կրեմլյան կուրանտներ», «Հրացանավոր մարդը», Շատրովի «Հանուն հեղափոխության»)։ Լավագույն դերերից են նաև՝ Շվանդյա (Տրենյովի «Լյուբով Յարովայա»), Տրուֆալդինո (Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան»), Լիր արքա (Շեքսպիրի «Լիր արքա»)։ Շտիրբուլը եղել է Մոլդավիայի ԿԿ Կենտկոմի անդամ (1963-1976 թվականներին)։ Եղել է Մոլդավիայի ԽՍՀ 2-4-րդ գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Արժանացել է Մոլդավիայի ԽՍՀ պետական մրցանակի (1970)։
Պարգևատրվել է Լենինի, «Հոկտեմբերյան հեղափոխության», Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 580)։ |