Կենտրոնական գերեզմանատուն (Քիշնև)
Կենտրոնական կամ հայկական[1] գերեզմանատուն (ռումիներեն՝ Cimitirul Central (Armenesc), ռումիներեն՝ Cimitirul Central din Chișinău[2]), Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևի ամենամեծ և ամենահայտնի գերեզմանոցներից մեկը, Մոլդովայի, Ռուսական կայսրության, Ռումինիայի և ԽՍՀՄ բազմաթիվ հայտնի պատմամշակութային գործիչների թաղման վայրը։ «Հայկական» անվանումը ստացել է այն պատճառով, որ հարում է Հայկական փողոցին, որն իր հերթին անվանակոչվել է հայկական վանատան անունով։
Պատմություն
խմբագրելՔիշնևի ուղղափառ գերեզմանատունը ստեղծվել է 1811 թվականին։ 19-րդ դարի կեսերին գերեզմանոցի տարածքում կառուցվել է Ամենայն Սրբերի եկեղեցին։ Մինչ հեղափոխությունը գերեզմանոցը եղել է խիստ ուղղափառ, իսկ խորհրդային իշխանության տարիներին՝ ընդհանուր։
Զբաղեցնում է մոտ 10 հա տարածք։ Ամենահին թաղումը թվագրվում է 1825 թվականին։ Գերեզմանատան ստեղծմանը մասնակցել է Ալեքսանդր Բերնարդացին։ Խորհրդային տարիներին գերեզմանոցի տարածքը կրճատվել է 1958 թվականին, նախկին թաղումների տեղում բացվել է «Կոմերիտմիության 40 տարի» կինոթատրոնը (ժամանակակից անվանումը՝ «Գաուդեմուս»)։ Ավելի քան երեսուն տարի գերեզմանատունը փակ է եղել թաղումների համար։ Քաղաքային խորհրդի 2010 թվականի որոշմամբ «Կենտրոնական գերեզմանատան թաղման վայրերը վերապահվել է զինվորական և աշխատանքային պարգևներով (Հանրապետության շքանշան, Ստեփան Մեծի շքանշան) կամ ԽՍՀՄ նախկինի նմանատիպ պետական պարգևների արժանացած անձանց։ Քիշնևի քաղաքապետի որոշմամբ «Հայկական» գերեզմանոցում թույլատրում են հուղարկավորել նաև այլ նշանավոր մարդկանց։
Զինվորական հուշահամալիր
խմբագրելԳերեզմանատան հարավարևելյան մասում է գտնվում Զինվորական հուշահամալիրը՝ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհված խորհրդային զինվորների և խաղաղ բնակիչների թաղման վայրը։
Այդ տարածքում կան 300 մարդկանց զանգվածային և անհատական գերեզմաններ, որոնք զոհվել են գերմանա-ռումինական զավթիչներից Քիշնևի պաշտպանության և ազատագրման ժամանակ։ Այդտեղ են գտնվում Խորհրդային Միության հերոս Աֆանասի Կարմանովի, 176-րդ գվարդիական հրաձգային գնդի հրամանատար, փոխգնդապետ Ս. Ֆ. Ռեզնիչենկոյի և այլոց գերեզմանները։
Հուշահամալիրում թաղված են ընդհատակյա խմբավորումների անդամները, որոնք զոհվել են ֆաշիստական օկուպանտների դեմ պայքարում, ինչպես նաև ոստիկանության սպաներ (փոխգնդապետ Ա. Մ. Բաժենով, սերժանտ-մայոր Լ. Ի. Սպեկտոր և այլն), ովքեր զոհվել են խաղաղ ժամանակ ծառայության ընթացքում։ Որոշ զանգվածային գերեզմաններ ունեն կոթողներ և մարմարե տապանաքարեր՝ զոհվածների անուններով։ Գերեզմանատան կենտրոնում տեղադրված է սև մարմարից խորհրդանշական տապանաքար։ Ճերմակ մարմարե տախտակի վրա փորագրված է հնգաթև աստղ և «Հավերժ հիշատակ հերոսներին»։ Կողային մասում տեղադրված են երկու մարմարե սալիկներ հետևյալ գրությամբ․ «Զանգվածային գերեզմանում թաղված են Խորհրդային բանակի զինվորները, որոնք զոհվել են 1944 թվականի օգոստոսին՝ Քիշնևի ազատագրման մարտերում»։
- Գրիգորե Պետրու Գրիգորիու- խորհրդային և մոլդովացի դերասան, Մոլդովական ԽՍՀ վաստակավոր արտիստ,
- Իոն Ալդյա-Տեոդորովիչ - մոլդովացի խորհրդային կոմպոզիտոր և երգիչ (և նրա կինը՝ Դոյնան),
- Իոսիֆ Լվովիչ Բալցան - մոլդովացի խորհրդային բանաստեղծ,
- Միխայիլ Անդրեևիչ - մոլդավա-ռումինացի կոմպոզիտոր,
- Վլադիմիր Բոյարինցև - Խորհրդային Միության հերոս,
- Գրիգորե Պավլովիչ Վիերու - մոլդովացի բանաստեղծ,
- Միհայ Երմոլաևիչ Վոլոնտիր- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դերասան, Բելցի քաղաքի թատրոնի ռեժիսոր,
- Ալեքսանդր Օսիպովիչ Գավրոնսկի - խորհրդային կինոռեժիսոր,
- Տիմոֆեյ Իվանովիչ Գուրտովոյ - դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ,
- Յակիմ Սերգեևիչ Գրոսուլ- խորհրդային պատմաբան, ակադեմիկոս և ՄԽՍՀ ԳԱ առաջին նախագահ (1961-1976), ՄԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ,
- Միհայ Վասիլևիչ Դոլգան - մոլդովացի կոմպոզիտոր և երաժիշտ,
- Լազար Իսաակովիչ Դուբինովսկի - մոլդովացի խորհրդային դիմանկարիչ,
- Պորֆիրի Իվանովիչ Դյակով - խորհրդային գեներալ, Կուրիլյան դեսանտային գործողության հրամանատար, Հեռավոր Արևելյան ճակատի 101-րդ հետևակային դիվիզիայի հրամանատար,
- Իվան Միխայլովիչ Զաիկին - ռուս ըմբիշ, օդաչու, կրկեսի դերասան,
- Կիրիլ Ֆեդորովիչ Իլյաշենկո - պետական գործիչ,
- Անտոն Կրիխան - Բեսարաբիայի քաղաքական և հասարակական գործիչ,
- Կրուպենսկիների ընտանիքի ներկայացուցիչներ Ռուսական կայսրության Բեսարաբյան նահանգի նշանավոր դեմքեր,
- Սերգեյ Պանտելեյմոնովիչ Կուլժինսկի- խորհրդային ուկրաինացի գյուղատնտես, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Նոսովսկի գյուղատնտեսական փորձարարական կայանի կազմակերպիչ և առաջին տնօրեն,
- Լիտվինով Եվգենի Ալեքսանդրովիչ - ականավոր պետական գործիչ-տնտեսագետ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մոլդովայի պետական համալսարանի դասախոս, Մոլդովայի ժողովրդական արտիստ Նադեժդա Չեպրագայի ամուսինը,
- Սերգեյ Ալեքսանդրովիչ Լունկևիչ - մոլդովացի խորհրդային դիրիժոր, ջութակահար և կոմպոզիտոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ,
- Ալեքսեյ Միխայլովիչ Մատեևիչ - մոլդովացի բանաստեղծ և թարգմանիչ, «Մեր լեզուն» բանաստեղծության հեղինակը, որը դարձավ Մոլդովայի օրհներգը,
- Տիմոֆեյ Վասիլևիչ Մոշնյագա - մոլդովացի բժիշկ և հասարակական գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական բժիշկ, Մոլդովայի առողջապահության նախարար,
- Սերգեյ Ֆեդորովիչ Նիցա - մոլդովացի և ռումինացի քաղաքական գործիչ, Բեսարաբիայի նախարար (1920-1921, 1926-1927),
- Պավել Ալեքսեևիչ Պիսկարև- ռուս որմնանկարիչ,
- Ալեքսանդր Միխայլովիչ Պլամեդյալե - բեսարաբյան քանդակագործ,
- Անժելա Պեդուրարու - մոլդովացի երգչուհի, Մոլդովական ԽՍՀ վաստակավոր արտիստ,
- Վալենտինա Սավելևնա Սավիցկայա - մոլդովացի օպերային երգչուհի, մոլդովական առաջին «Գրոզովան» օպերայի արիայի կատարող, Մոլդովական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1964),
- Բորիս Ալեքսեևիչ Տրուբեցկոյ - ռուս գրականության պատմաբան, պուշկինագետ, քննադատ, գրականագետ, գիտությունների դոկտոր,
- Կոնստանցա Գեորգիևնա Տիրցեու - դերասանուհի, մոլդովական հեռուստատեսության առաջին հաղորդավար,
- Վլադիմիր Կոնստանտինովիչ Հերց (Վլադիմիր դե Հերցա) - իրավաբան, քաղաքական գործիչ,
- Ալեքսեյ Կարագեորգիևիչ - սերբ արքայազն,
- Գուլակ-Արտեմովսկի - արքայորդի Գեորգի Ալեքսանդրովիչի ընկերը,
- Թամարա Սավելևնա Չեբան - մոլդովական ժողովրդական երգերի կատարող է և մանկավարժ։ ՄԽՍՀ ժողովրդական արտիստ (1960)։ Ստալինյան մրցանակի երրորդ աստիճանի դափնեկիր (1950),
- Թոմա Ֆեոդոսևիչ Չորբա - մոլդովացի բժիշկ, առողջապահության կազմակերպիչ և հասարակական գործիչ,
- Կառլ Ալեքսանդրովիչ Շմիդտ - Քիշնևի քաղաքապետ (1877-1903),
- Դադիանիների տոհմի ներկայացուցիչներ,
- Այստեղ են հանգչում նաև Ալեքսանդր Նևսկու շքանշանի ասպետ մոտ քսան ռուս գեներալների աճյուններ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Армянское кладбище: история продолжается
- ↑ «Cimitirul „Central" | Servicii Funerare» (ռումիներեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ Центральное православное кладбище («Армянское»)