Շոռոթ[1] (այժմ կոչվում է՝ ադրբ.՝ Şurud - Շուրուդ), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուղայի շրջանում։ Տեղակայված է Ժանժուր ձորում[2]։

Գյուղ
Շոռոթ/Շուրուդ
Şurud
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Ինքնավար ՀանրապետությունՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՇրջանՋուղայի շրջան
ՀամայնքՀայկական մարզ, Նախիջևանի գավառ և Ջուղայի շրջան
Պաշտոնական լեզուԱդրբեջաներեն
Բնակչություն174 մարդ (2010)
Ազգային կազմԱդրբեջանցիներ
Կրոնական կազմՇիա իսլամ
Ժամային գոտիUTC+4
Շոռոթ (Ադրբեջան)##
Շոռոթ (Ադրբեջան)

Պատմություն

խմբագրել

Գյուղը պատմական սկզբնաղբյուրներում հիշատակվում է 13-րդ դարից և հայտնի էր ինչպես միջնադարյան հայկական զարգացած, նշանավոր օջախ[2]։

Միջնադարում՝ 14-18-րդ դարերում շոռոթցի վաճառականներն առևտրական լավ հարաբերությունների մեջ էին ոչ միայն Հայաստանի կարևոր նահանգների և առևտրական կենտրոնների հետ, այլև Հնդկաստանի, Իտալիայի, Ռուսաստանի, Հոլանդիայի և այլ երկրների հետ[2]։

Շոռոթում վաղ ժամանակներից ի վեր ձևավորվել, ապա 15-18-րդ դարերում զարգացման բարձր աստիճանի է հասել բազմատեսակ արհեստներ, ինչպիսիք են օրինակ կավագործությունը, ջուլհակությունը, ներկարարությունը, մետաղագործությունը, քարկոփությունը, ինչպես նաև գրչարվեստը, որմնանկարչությունը և այլն[2]։

Հայաշատ գյուղը քիչ-քիչ հայաթափվել է, վերջին հայկական ընտանիքները տեղահան են արվել 1960-ական թվականներին[2]։

Շոռոթը հարուստ է կավանյութով, որը դարեր շարունակ տեղացիների համար ծառայել է որպես շինանյութ՝ քարաշեն տների, ջրատար խողովակների, խեցեգործության համար։ Ըստ տարեց շոռոթեցիների մեկնաբանության՝ գյուղի դաշտի երեսին պատած աղագույն կավանյութի համար գյուղը կոչվել է Շոռոթ։ Ներկայիս Շոռոթի շրջակայքում գտնվող մի քանի գերզմանատների, վանքերի ու եկեղեցների, հնձանների և ամրոցների, աղբյուրների և այլ շինություններ ավերակները վկայում են այս բնակավայրի միջնադարյան բուռն կյանքի մասին, ուր բնակվել են իմ քանի հազարի հասնող հայ բնակչություն[2]։

Հուշարձաններ

խմբագրել

Մինչև 19-րդ դարի կեսերը կիսականգուն վիճակում էին գտնվում Շոռոթի պատմաճարտարապետական հուշարձանների մեծ մասը, որոնք ժամանակին զարդարում էին Շոռոթի գեղեցկատես համայնապատկերը[2]։

Շոռոթի պատմաճարտարապետական հուշարձանների շարքում նշանավոր համալիրներ են նրա հանրահայտ վեց եկեղեցիներն ու վանքերը, որոնցից այժմ կանգում վիճակում են գտնվում երեքը՝ Սուրբ Լուսավորիչ վանքը, ավանի գլխավոր և մայր եկեղեցին՝ Սուրբ Հակոբ և Սուրբ Աստվածածին եկեղեցին[2]։

Հայտնի շոռոթցիներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Նախիջևանի ԻՍՍՀ բնակավայրերը
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 121 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։