Առաքել Շոռոթեցի (1613, Շոռոթ - օգոստոսի 8, 1680(1680-08-08), Հռոմ, Պապական մարզ), հայ արքեպիսկոպոս, կրոնական և հասարակական գործիչ, տաղերգու[1]։

Առաքել Շոռոթեցի
Ծնվել է1613
ԾննդավայրՇոռոթ
Մահացել էօգոստոսի 8, 1680(1680-08-08)
Մահվան վայրՀռոմ, Պապական մարզ
Քաղաքացիություն Սեֆյան Պարսկաստան
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի
Մասնագիտությունարքեպիսկոպոս

Կենսագրություն խմբագրել

Առաքել Շոռոթեցին ծնվել է 1613 թվականին, Երնջակ գավառի Շոռոթ գյուղաքաղաքում։ 1648 թվականին ձեռնադրվել է Ֆահրապատի եպիսկոպոս, իսկ 1659 թվականին Փիլիպոս կաթողիկոսի կողմից նշանակվել է հայրենի Երնջակ գավառի Սուրբ Կարապետ վանքի արքեպիսկոպոս և  առաջնորդ։ Սրբակրոն անձ էր և անվանի քարոզիչ, բոբիկ շրջելու համար ստացել է Բոբիկ մականունը, իսկ իրեն նվեր տված դրամներն աղքատներին բաժանելու համար կոչվել է «անարծաթ վարդապետ»։ Մի քանի տաղերի հեղինակ է։ Մահացել է Հռոմում՝ 1680 թվականի օգոստոսի 6-ին։ Թաղված է Հռոմի ս․ Մարիամ Եգիպտացի եկեղեցում[1]։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

1679 թվականին Հակոբ Ջուղայեցու հանձնարարությամբ մեկնել է Հռոմ՝ բանակցություններ վարելու։ Առաքել Շոռոթեցին հայրենի գավառում կատարել է մի շարք բարեգործական աշխատանքներ, կազմակերպել եկեղեցիների ու վանքերի նորոգման աշխատանքները։ Դասավանդել է Երնջակի ս․ Կարապետ վանքի դպրոցում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 227 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։

Արտաքին հղումներ խմբագրել