Runebergintorttu.jpg

Հրուշակ փոքր չափսի և քաղցր յուղահունց խմորից պատրաստված հրուշակեղեն՝ հիմնականում կրեմային միջուկով։

ՍահմանումԽմբագրել

 
Բիսկվիտային հրուշակ

Հրուշակ՝ հատիկավոր հրուշակեղեն, որն ունի գեղարվեստական ձևավորված արտաքին մակերես։ Դրանց ծավալը տատանվում է 17-ից 110 գրամ։ Գրականության մեջ հաճախ հրուշակը չեն առանձնացնում՝ որպես հրուշակեղենի առանձին տեսակ։ Մասնավորապես, Վիլյան Պոխլյոբկինը, որը խոհանոցային հայտնի հրատարակությունների հեղինակ է, նշում է, որ հրուշակը դա այն հրուշակեղենի ռուսական անվանումն է, որն իրենից ներկայացնում է կամ ոչ մեծ չափեր ունեցող ուղղանկյունաձև կտրտված տորթ, կամ հատուկ պատրաստված թխվածք՝ կրեմային միջուկով։ Նա գրում է նաև, որ հրուշակները չեն միավորվում որևէ ընդանուր խոհարարական սկզբունքով, այդ անվանումը խիստ պայմանական է և տրվում է այն հրուշակեղեններին, որոնք ունեն որոշակի չափսեր (10x5 սմ), կարող են պատրաստվել ցանկացած տեսակի խմորից և կրեմից, մրգահատապտղային կամ շոկոլադային միջուկից։

Հրուշակների տոնական արտաքին տեսքն ու հոյակապ համը այս քաղցրեղենի կարևոր չափանիշներն են։

ՏեսակներԽմբագրել

Հրուշակները բաժանվում են առանձին խմբերի՝ պայմանավորված խմորի տեսակով․

Տես նաևԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Похлёбкин В.В. Пирожные // Кулинарный словарь. — М.: Э, 2015. — С. 289. — 456 с.
  • Учебник «Технология приготовления мучных кондитерских изделий» Н. Г. Бутейкис и А. А. Жуковой.