Շերոն Քրիստա Մաքոլիֆ

ամերիկացի տիեզերագնաց

Շերոն Քրիստա Մաքոլիֆ (անգլ.՝ Sharon Christa McAuliffe, սեպտեմբերի 2, 1948(1948-09-02)[1][2][3], Բոստոն, ԱՄՆ - հունվարի 28, 1986(1986-01-28)[1][2][3], Կանավերալի հրվանդան, Բրեվարդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացիի կին-տիեզերագնաց, ուսուցիչ, 7 տիեզերագնացներից կազմված «Չելենջեր» (անգլ.՝ Challenger) Սփեյս Շաթլի անձնակազմի անդամ, և որը մահացել է դրա գործարկման ժամանակ, 1986 թվականի հունվարի 28-ին։

Շերոն Քրիստա Մաքոլիֆ
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 2, 1948(1948-09-02)[1][2][3]
ԾննդավայրԲոստոն, ԱՄՆ
Մահացել էհունվարի 28, 1986(1986-01-28)[1][2][3] (37 տարեկան)
Մահվան վայրԿանավերալի հրվանդան, Բրեվարդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ
ԳերեզմանԱրլինգտոնի ազգային գերեզմանատուն
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունԲովիի պետական համալսարան, Ֆրեիմինգհամի պետական համալսարան և Marian High School?
Մասնագիտությունտիեզերագնաց և ուսուցչուհի
ԱշխատավայրՆԱՍԱ
ԱմուսինՍթիվեն Ջ. Մաքոլիֆ
Պարգևներ և
մրցանակներ
Կոնգրեսի տիեզերական պատվո մեդալ
 Christa McAuliffe Վիքիպահեստում

1985 թվականին Մաքոլիֆը մասնակցել է ՆԱՍԱ գործակալության կազմակերպած «Ուսուցիչը տիեզերքում նախագիծ» մրցույթին, և ավելի քան 11 000 հայտառուներից նա է ընտրվել։ Ենթադրվում էր, որ նա կդառնա տիեզերք բարձրացած առաջին ուսուցիչը[4]։ Դառնալով STS-51-L առաքելության անդամ, նա պլանավորում էր փորձեր անցկացնել և երկու դաս անցկացնել Չելենջեր Սփեյս Շաթլից։

1986 թվականի հունվարի 28-ին, մեկնարկից 73 վայրկյան անց տիեզերանավը աղետի է ենթարկվել։ Մաքոլիֆի մահից հետո, ի պատիվ նրա՝ անվանակոչվել են դպրոցներ ու կրթաթոշակներ, իսկ 2004 թվականին նա հետմահու պարգևատրվել է ԱՄՆ Կոնգրեսի Պատվո տիեզերական մեդալով։

Կենսագրություն Խմբագրել

Կրթություն Խմբագրել

1970 թվականին Քրիստան ավարտել է Բոստոնի Ֆրամինգհամի պետական ​​քոլեջը (անգլ.՝ Framingham State Сollege) և ստացել է արվեստների (պատմության) բակալավրի աստիճան։ 1978 թվականին ավարտել է Մերիլենդի Բոուի պետական համալսարանը (անգլ.՝ Bowie State University) և ստացել արվեստների մագիստրոսի աստիճան (կրթական գործընթացի կազմակերպում)։

Աշխատանք և ընտանիք Խմբագրել

1970 թվականից մինչև 1978 թվականը Շերոնը աշխատել է Մորնինգսայդի քաղաքների միջնակարգ դպրոցներում որպես պատմության և անգլերեն լեզվի ուսուցիչ, իսկ հետագայում՝ Մերիլենդ նահանգի Լենեմ քաղաքում։ Մագիստրոսի աստիճան ստանալուց հետո, 1978 թվականից սկսած աշխատել է Նյու Հեմփշիր նահանգի Կոնկորդ քաղաքի միջնակարգ դպրոցներում՝ որպես պատմության, անգլերենի և կենսաբանության ուսուցիչ։ Քրիստան ամուսնացել է Ստիվեն Մակոլիֆի հետ։ Նրանք ունեցել են երկու երեխա՝ Սկոտը և Կերոլինը։

Դեպի տիեզերք թռիչքի նախապատրաստում Խմբագրել

 
Քրիստա Մաքոլիֆը անկշռելիության վիճակում է KC-135 թռիչքի ընթացքում - GPN-2002-000149

Մինչև 1984 թվականը ԱՄՆ գիտնականներն ու տիեզերագնացները կատարել են 55 տիեզերական թռիչք, և նրանց հաջող վերադարձը Երկիր այլևս արտառոց երևույթ չէր դիտվում։ Ծագել էր մի այնպիսի միտք, թե գրեթե յուրաքանչյուր երիտասարդ և առողջ մարդ՝ մի քանի ամիս մարզվելուց հետո, կարող է Տիեզերք թռչել։

1984 թվականի աշնանը հայտարարվել է նախագծի առաջին մրցույթը՝ «Ուսուցիչը տիեզերքում»։ 11 հազար մարդ հայտ է ներկայացրել, որից երկրորդ փուլ են անցել 118 թեկնածուներ՝ ամեն մի նահանգից և նրանց ենթատարածքներից երկուական թեկնածու։

1985 թվականի հուլիսի 19-ին ԱՄՆ փոխնախագահ Ջորջ Բուշ-ավագը Սպիտակ տանը հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարել է մրցույթի հաղթողների՝ հիմնական հավակնորդի և նրան փոխարինողի անունները։ Նրանք էին միջնակարգ դպրոցի ուսուցչուհի 37-ամյա Շերոն Քրիստա Մաքոլիֆը և 34-ամյա Բարբառա Մորգանը։ Քրիստան պատասխան խոսքում շնորհակալություն է հայտնել վստահության համար և արտասվել։ Դրանք երջանկության արցունքներ էին։ Չէ՞ որ ինքը՝ Քրիստա Մաքոլիֆը, ուրախ, էներգիայով լեցուն դպրոցական ուսուցչուհին, պետք է դառնար նոր դարաշրջանի չափանիշը։

 
Շերոն Քրիստա Մաքոլիֆը և Բարբառա Մորգանը - GPN-2002-000004

1985 թվականի սեպտեմբերին Շերոն Քրիստա Մաքոլիֆը և Բարբառա Մորգանը սկսել են մարզվել Հյուստոնում։ Եռամսյա մարզումներից հետո Քրիստան պատրաստ էր թռիչքի։ Նա նշանակվել է Չելենջեր տիեզերանավի օգտակար բեռների գծով մասնագետ։ Նա պետք է տիեզերանավի վրա անցկացներ 15 րոպե տևողությամբ դասեր՝ տիեզերանավի կյանքի և գիտական աշխատանքների մասին, տիեզերքի հետազոտության և օգտագործման մասին, ինչպես նաև նկարահաներ ուսումնական նյութեր։

Աղետ և հետևանք Խմբագրել

 
Չելենջեր 51-l տիեզերանավի անձնակազմը

1986 թվականի հունվարի 28-ին Քրիստա Մաքոլիֆը՝ անձնակազմի մյուս վեց անդամների հետ միասին բարձրացել են STS-51-L Չելենջեր։ Թռիչքից 73 վայրկյան անց, 48.000 ֆուտ (14.630 կմ) բարձրության վրա թռչող սարքը պայթյունի հետևանքով փլուզվել է, արդյունքում անձնակազմի բոլոր 7 անդամները զոհվել են[5][6]։ Ըստ NASA-ի, Մաքոլիֆի ներկայության հետևանքով վթարը երկրի բնակչության վրա մեծապես ազդեցել է, քանի որ բազմաթիվ դպրոցականներ ուղիղ եթերով հետևում էին տիեզերանավի մեկնարկին, իսկ լրատվամիջոցները՝ լայնորեն լուսաբանում այն[7]։

Չելենջերի աղետը հետաքննելու համար ստեղծվել է Նախագահական հանձնաժողով, որը հայտնի է եղել նաև որպես Ռոջերսի հանձնաժողով։ Այն որոշել է, որ վթարը տեղի է ունեցել Մորտոն-Տիոկոլի (անգլ.՝ Morton-Thiokol ) կողմից պատրաստված ռետինե պնդօղակների խափանման պատճառով, որոնք ապահովում էին Սփեյս-Շաթլի կողային պինդ վառելիքային արագացուցիչի (Solid Rocket Booster) միացման հերմետիկությունը[8]։ Պնդօղակների խափանումը վերագրվել է կառուցվածքի թերությանը, քանի որ դրանց օգտագործման արդյունավետությունը կարող է շատ հեշտությամբ վնասվել այն գործոնների հետևանքով, որոնք պայմանավորված են ցածր ջերմաստիճանով․ տիեզերանավի գործարկման օրը՝ ըստ Ֆարենհայտի սանդղակի 36° է եղել կամ 15°-ով ցածր էր, քան նախորդ գործարկման ամենացուրտ օրը, հավանաբար պնդօղակները չեն ապահովել պատշաճ ամրություն։

Բարբարա Մորգանը՝ նրա փոխարինողը, 1998 թվականի հունվարին դարձել է արհեստավարժ տիեզերագնաց և STS-118 տիեզերական թռիչքով թռել է տիեզերք[9] և 2007 թվականի օգոստոսի 8-ին թռել է STS-118 տիեզերական թռիչքով դեպի Միջազգային տիեզերակայան Չելենջերին փոխարինող Էնդեավոր (անգլ.՝ Endeavour) ուղեծրային արբանյակով[9][10]։

Մահ Խմբագրել

 
Հուշարձան Քրիստա Մակոլիֆի գերեզմանի վրա:

1986 թվականի հունվարի 28-ին, տեղական ժամանակով ժամը 11:30-ին, Չելենջերը 7 տիեզերագնացներով ուղևորվել է թռիչքի։ Անմիջապես թռիչքից հետո այն վթարի է ենթարկվել, անձնակազմի բոլոր անդամները մահացել են, որոնց թվում էր Շերոն Քրիստա Մաքոլիֆը։ Նա թաղված է Կոնկորդ քաղաքի գերեզմանատանը։ Նրա գերեզմանի վրա փայլեցված գրանիտե սալիկ է դրված՝ հետևյալ մակագրությամբ.

 

Շերոն Քրիստա Մաքոլիֆ
Սեպտեմբերի 2 1948 - հունվարի 28 1986
Կին, մայր, ուսուցչուհի
Կին-պիոներ, Չելենջեր սփեյս-շաթլի անձնակազմի անդամ
Ամերիկյան առաջին շարքային քաղաքացի, որը դեպի տիեզերք թռիչքի սկիզբը դրեց

 


  Քրիստա Մաքոլիֆը հետմահու պարգևատրվել է ԱՄՆ Կոնգրեսի Պատվո տիեզերական մեդալով։

Հետաքրքիր փաստ Խմբագրել

Apple-ի հիմնադիր Ստիվ Ջոբսը Չելենջերի թռիչքից ոչ շատ առաջ հայտ էր ներկայացրել, որ ընդգրկվի անձնակազմի մեջ։ Նրան մերժել էին և այդ տեղում վերցրել էին հենց Քրիստա Մակոլիֆին։

Պատկերասրահ Խմբագրել

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio database (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 GeneaStar
  4. «Teachers in Space: A Chronology»։ Education Week: Vol. 17, Issue 20, p.12։ January 28, 1998։ Վերցված է January 9, 2009 
  5. «The Crew of the Challenger Shuttle Mission in 1986»։ NASA։ October 22, 2004։ Վերցված է January 9, 2009 
  6. Kerwin Joseph P. (1986)։ «Challenger crew cause and time of death»։ NASA։ Արխիվացված է օրիգինալից January 3, 2013-ին։ Վերցված է March 1, 2010 
  7. Wright John C., Dale Kunkel, Marites Pinon, Aletha C. Huston (Spring 1989)։ «How Children Reacted to Televised Coverage of the Space Shuttle Disaster»։ Journal of Communication 39 (2): 27։ doi:10.1111/j.1460-2466.1989.tb01027.x 
  8. «Chapter IV: The Cause of the Accident»։ Report of the PRESIDENTIAL COMMISSION on the Space Shuttle Challenger Accident։ NASA։ June 6, 1986։ Վերցված է May 15, 2009 
  9. 9,0 9,1 «Barbara Radding Morgan – NASA Astronaut biography»։ NASA։ 2007։ Վերցված է January 9, 2009 
  10. «NASA Orbiter Fleet – Space Shuttle Overview: Endeavour (OV-105)»։ NASA/Kennedy Space Center։ Վերցված է March 7, 2009 

Արտաքին հղումներ Խմբագրել