Հայոց Ձոր
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց Ձոր (այլ կիրառումներ)
Հայոց ձոր (նաև Երվանդունիք), գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգում, իսկ հետագայում գավառակ Վանի վիլայեթի Վանի գավառում: Տեղակայված է նահանգի արևմուտքում՝ Վանա լճից հարավ-արևելք, Հայոց ձոր գետի ընդարձակ հովտում[1]։
Գավառակ | |
---|---|
Հայոց Ձոր | |
![]() Հայկաբերդի ավերակները
| |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Վանի վիլայեթ |
Գավառ | Վանի գավառ |
Այլ անվանումներ | Խավաձոր, Խավուձոր, Հայկաձոր |
Ազգային կազմ | հայեր |
Տեղաբնականուն | հայոցձորցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Բովանդակություն
ԱշխարհագրությունԽմբագրել
Վանա լճի հարավ–արևելյան եզերքից տարածվում է մինչև Հայկական Տավրոսի լեռնաշղթան։ Հիմնականում համապատասխանում է հին Երվանդունիք գավառին։ Հյուսիսից սահմանակից էր Տոսպ, հարավ–արևելքից՝ Ռշտունիք, արևելքից՝ Կուղանովիտ գավառներին։ Կլիման բարեխառն է, հողը՝ արգավանդ։ Հարուստ է հատկապես հացահատիկով։ Հանդերը ջրվում էին Շամիրամի ջրանցքով:
ՊատմությունԽմբագրել
Անունը ծագել է Երվանդունի արքայատոհմի անունից։ Երվանդունիները սկզբնապես մթա VI–IV դդ Երվանդունիքում և հարակից շրջաններում են ծավալել իրենց քաղաքական գործունեությունը։
Երվանդունիքում էր գտնվում Հայք ամրոցը, որի անունը կապվում է առավելապես Հայկ նահապետի հետ։ Այստեղ ըստ Մովսես Խորենացու, Հայկը սպանել է Տիտանյան Բելին։
Ըստ ավանդական պատմության, Հայոց ձորում է տեղի ունեցել հայոց նախնի Հայկի հաղթական ճակատամարտը աշշուրա–բաբելական աշխարհակալ Բելի դեմ։ Ճակատամարտի տեղում Հայկը կառուցել է Հայք կամ Հայկաբերդ դաստակերտը, որի անունով այնուհետև գավառը կոչվել է Հայոց ձոր։ Միջին դարերում մտել է Վասպուրականի իշխանության, ապա՝ թագավորության մեջ։
Մինչև 19 դարի վերջը գավառը եղել է գրեթե միատարր՝ հայաբնակ։ Քրդական ցեղերն այնտեղ հաստատվեցին հատկապես 1896 թվականի հայկական կոտորածներից հետո։ Հայոց ձորի շուրջ 10000-ի հասնող հայերը բնաջնջվեցին, իսկ փրկվածները տեղահանվեցին 1915 թվականի Մեծ Եղեռնի ժամանակ[2]:
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Սամվել Կարապետյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, «Հայոց ձոր, Հայաստանի պատմություն գրքաշար, հատոր Ա», Երևան 2015 թվական, էջ 6:
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 342