Ցիստին

քիմիական միացություն

Ցիստին [HOOCCH(NH2)CH2S]2, ծծումբ պարունակող փոխարինելի ամինաթթու․ ցիստեինի երկսուլֆիդը։ Բյուրեղներ են։ Ջրում վատ է լուծվում, չի լուծվում եթերում։ Գոյություն ունի օպտիկապես ակտիվ Լ և D ձևերով և 2 ոչ ակտիվ DL–մեզոձևով։ Պարունակվում է մազերի և բրդի կերատինում (մինչև 18%)։ Կենսասինթեզը և փոխանակությունն օրգանիզմում կապված են ցիստեինի հետ։ Սպիտակուցի մոլեկուլում ցիստին ի հայտ է գալիս ցիստեինի մնացորդների միջև երկսուլֆիդային կապերի (–Տ–Տ–) առաջացմամբ, որոնք պահպանում են սպիտակուցի մոլեկուլի տարածական կառուցվածքը։ Ցիստինի փոխանակության ժառանգական խանգարումն առաջացնում է երեխաների ցիստինոզ հիվանդությունը։ ցիստինի մեծ քանակությամբ արտազատումը մեզի հետ՝ ցիստինուրիան, հանգեցնում է ցիստինային միզաքարերի գոյացման, որոնցից էլ առաջին անգամ (1810 թվականին) անջատվել է ցիստին։

Ցիստին
Изображение химической структуры
Քիմիական բանաձևC₆H₁₂N₂O₄S₂
Մոլային զանգված4,0E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար56-89-3
PubChem67678
EINECS համար200-296-3
SMILESC(C(C(=O)O)N)SSCC(C(=O)O)N
ЕС200-296-3
ChEBI60997
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։