Շամքոր (գետ)
գետ Ադրբեջանում
(Վերահղված է Շամխոր (գետ)ից)
Շամքոր գետ (նաև Չարեք գետ), ներկայումս՝ Ադրբեջանի Հանրապետության Շամխորի շրջանում, պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդման և Շակաշեն գավառներում։ Հանդիսանում է Կուրի աջ վտակը։ Ունի 95 կմ երկարություն, ավազանի տարածքը 1170 քառ. կմ է։ Սկիզբ է առնում Սևանի լեռնաշղթայից։ Ստորին հոսանքում բաժանվում է բազուկների։ Սնումը խառն է՝ ստորերկրյա ջրերի գերակշռությամբ։ Միջին ծախսը գետաբերանից 49 կմ հեռու 8,85 մ³/վրկ է։ Շամխորի վրա կառուցված է ջրամբար։ Ջուրն հիմնականում օգտագործվում է ոռոգման համար։ Գետի ողջ երկայնքով՝ աջ ու ձախ ափերին են գտնվում բազմաթիվ պատմաճարտարապետական հուշարձաններ, ինչպիսիք են Չարեք վանքը, Չարեք բերդը և այլն։
Շամքոր | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 95 կմ |
Ավազանի մակերես | 1170 կմ² |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Փոքր Կովկաս |
Գետաբերանի տեղակայում | Կուր գետ |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Աղվեսաշեն, Գառնակերի ջուր, Գետաբեկ և Բարսումի ջուր |
Երկիր | Ադրբեջան |
Տես նաև
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 444)։ |