Չարեք բերդ կամ Չարեք (նաև Սահակ Սևադայի բերդ,Շամքորի բերդ, Մամռոտ բերդ[1]), միջնադարյան հայկական բերդ Գարդման գավառում, ներկայումս՝ Ադրբեջանական Հանրապետության Գետաբեկի շրջանի Գետաբեկ քաղաքից արևելք, Շամխոր, (Չարեք) և Գետաբակ գետերի միախառնման տեղում, հրվանդանաձև երկարած լեռնաճյուղի ապառաժ վերջավորության, ծովի մակերևույթից 1110 մ բարձրության վրա (գետափից ունի 100 մ բացարձակ բարձրություն)[1]։

Coa Illustration Elements Building Castle.svg
Չարեք բերդ
Namerdgala fortress.jpg
ՏեղագրությունԱդրբեջան Ադրբեջան
Վարչական միավորSöyüdlü?
ԵրկիրԱդրբեջան
Շինանյութաղյուս
Ճարտարապետական ոճQ4069878?
Ընթացիկ վիճակավերված
Կապված անձինքՍահակ Սևադա

ՊատմությունԽմբագրել

1206 թվականից հետո Զաքարյանները՝

  ...ի վեցհարիւր յիսուն և հինգ թուին առին Կարս՝ թագաւորին և ապա Գետաբակս և Չարեքն...

[2][3][4]

 


Բերդն ազատագրում է Իվանե Զաքարյանը՝

  Եվ մեծն Իւանէ անուանի եղեալ քաջարութեամբ՝ առնու Չարեքն և զամենայն շրջակայս նորա և ապա ձեռն տուեալ ազգայնոյն իւրոյ՝ Վահրամայ որդւոյ Զաքարիայ...[2][3][4]  


Նաև 1224 թվականին վերաբերվում է հետևյալ հիշատակությունը՝

  ...եւ ի տերութեան Այրարատեան նահանգին եւ Խաչենոյ, մինչ ի կողմանս Չարեքին աթաբակ Իվանէի...[2][3][4]  


Հայաստանի այլ բազմաթիվ բերդերի նման՝ Չարեքը գրավում են մոնղոլները՝

  ...Ղատաղա նոյինն՝ կողմանս Չարեքին, Գետաբակուց և Վարդանաշատու...«Հաւաքումն Պատմութեան Վարդանայ վարդապետի», Վենետիկ, 1862, էջ 144  


Գրավման մասին է նաև վկայում Կիրակոս Գանձակեցին[5]։

Կարելի է ենթադրել, որ մոնղոլների գրավումից հետո Չարեք բերդը կորցնում է իր ռազմական նշանակությունը, քանի որ այդ ժամանակից հետո աղբյուրներում այն համարյա չի հիշատակվում[6]։

19-րդ դարԽմբագրել

19-րդ դարի վերջին Չարեք բերդ են այցելել տեղագիր մի քանի հեղինակներ, որոնք թողել են բերդի համառոտ նկարագրությունը՝

  Վանքից դէպի Գանձակ տանող ճանապարհի վրայ, երկու վերստաչափ հեռաւորութեամբ, նոյն Շամխոր կարկաչահոս գետի վրայ, շատ բարձր, նոյնպէս անտառապատ ապառաժի վրայ, երևում է բարձր աշտարակներով և ամբողջովին թրծած կարմիր աղիւսով շինուած բերդը ահագին տարածութեամբ պարիսպներով, որին կոչում են Շամխորի բերդ՝ գետի անունով, իսկ թուրքերը՝ Մամուր կալասի...[7]  


Տես նաևԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 118
  2. 2,0 2,1 2,2 Հաւաքումն Պատմութեան Վարդանայ վարդապետի», Վենետիկ, 1862, էջ 138, 140
  3. 3,0 3,1 3,2 Յովհաննէսեան Հ. Մ., Հայաստանի բերդերը, Վենետիկ, 1970, էջ 509-510
  4. 4,0 4,1 4,2 ԺԳ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ», Մաթևոսյան Ա., Երևան, 1984, էջ 140
  5. Կիրակոս Գանձակեցի, Պատմութիւն Հայոց, աշխատասիրությամբ` Կ. Մելիք-Օհանջանյանի, Երևան, 1961, էջ 243
      ...ի Չարեքն և ի Գետաբակս...  

  6. Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 119
  7. Սմբատ Մ., Հնութիւններ Գետաբէկի շրջակայքում, «Նոր-Դար», 1893, N 36, էջ 2