Աշոտ Երկաթի կամուրջ

Աշոտ Երկաթի կամուրջ։ Գտնվում է ներկայիս Ադրբեջանի Հանրապետության տարածքում։ Ժամանակին եղել է Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդման գավառում՝ Չարեք բերդի ստորոտում՝ Շամքոր գետի վրա։

Coa Illustration Elements Building Castle.svg
Աշոտ Երկաթի կամուրջ
ՏեղագրությունԱդրբեջան Ադրբեջան
ԵրկիրԱդրբեջան
Ընթացիկ վիճակավերված
Կապված անձինքՍահակ Սևադա

ՊատմությունԽմբագրել

Կառուցումն ավանդաբար վերագրվել է Աշոտ Երկաթին։ Քանդվելու ժամանակն անհայտ է, սակայն դա տեղի ունեցած պետք է լինի 1890-ական թվականներից շատ ավելի վաղ, քանի որ 1893 թվականին ականատեսը նշել է.[1]

  Բերդի տակ, գետի վրայ եղել է քարաշէն կամուրջ, որի կամարը այժմ ընկած է և տեղը փայտեր գցած, որոնց վրայից անցնողը մեծ սարսափ է զգում։ Այդ կամուրջը բոլորովին փտած և խարխուլ դրութեան մէջ է։ Մի մարդ որքան էլ կամաց փոխէ քայլերը, անցնելիս բոլոր փայտերը երերւում են, տեսնես ո՞ր անբաղդը մի օր այդ փտած փայտակոյտի խորտակուելուց՝ խոր գետի մէջ պետք է ընկղմուի...  

Այժմ պահպանվել է զույգ հենասյուները։

ՃարտարապետությունԽմբագրել

Եղել է միաթռիչք։ Բացառությամբ թաղակիր կամարի անկյունաքարերի, որոնք կերտված են սրբատաշ քարից, կամրջի մնացած հատվածները շարված են անմշակ քարով, կրաշաղախով։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Սմբատ Մ., Հնութիւններ Գետաբէկի շրջակայքում, «Նոր-Դար», 1893, N 36, էջ 2։