Շալվա Ղամբաշիձե
Շալվա Ղամբաշիձե (վրաց.՝ შალვა ღამბაშიძე, հուլիսի 20 (օգոստոսի 1), 1899 կամ հուլիսի 29, 1899[1], Զեստափոն, Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մայիսի 15, 1955 կամ մայիսի 18, 1955[1], Թբիլիսի, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի վրացի խորհրդային դերասան, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1939)[2]։
Շալվա Ղամբաշիձե վրաց.՝ შალვა ქსენოფონტეს ძე ღამბაშიძე | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 20 (օգոստոսի 1), 1899 կամ հուլիսի 29, 1899[1] |
Ծննդավայր | Զեստափոն, Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մայիսի 15, 1955 (55 տարեկան) կամ մայիսի 18, 1955[1] (55 տարեկան) |
Մահվան վայր | Թբիլիսի, ԽՍՀՄ |
Գերեզման | Դիդուբեի պանթեոն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասան և թատերական ռեժիսոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելՇալվա Ղամբաշիձեն ծնվել է 1899 թվականի հուլիսի 20-ին (օգոստոսի 1) Զեստափոն քաղաքում, հոգևորականի ընտանիքում[2]։ Սովորել է Քութայիսի ռեալական ուսումնարանում։
1920 թվականին Թբիլիսիում ավարտել է Գ. Ջաբադարիի դրամատիկական ստուդիան, 1920 թվականից որպես դերասան աշխատել է Բաթումի թատրոնում, 1921 թվականից՝ Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատրոնում, իսկ 1928 թվականից՝ Թբիլիսիի Կ. Մարջանիշվիլու անվան թատրոնում։ 1937-1947 թվականներին եղել է Կ. Մարջանիշվիլու անվան թատրոնի տնօրենը, գեղարվեստական ղեկավարն ու ռեժիսորը։
Շալվա Ղամբաշիձեն նկարահանվել է նաև ֆիլմերում։ 1939 թվականին արժանացել է Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստի կոչման։
Մահացել է 1955 թվականի մայիսի 15-ին Թբիլիսիում։
Արվեստ
խմբագրելԴերասան
խմբագրել- 1922 - «Ոչխարի աղբյուր», Լոպե դե Վեգա - Էսթևան[2]
- 1935 - «Կոտրված կամուրջ», Իլյա Ճավճավաձե - Արչիլ
- 1953 - «Ընտանիքի պատիվը» - Ալան
- 1955 - «Մարիա Ստյուարտ» - Շրուսբերի
Բեմադրություն
խմբագրելՖիլմագրություն
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Շալվա Ղամբաշիձեն kino-teatr.ru կայքում
- Շալվա Ղամբաշիձե