Նունե Աբրահամյան (ազատամարտիկ)

նետաձգության Հայաստանի բազմակի չեմպիոնուհի, արցախյան պատերազմի մասնակից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Նունե Վլադիմիրի Աբրահամյան (հուլիսի 30, 1966(1966-07-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 31, 1994(1994-01-31), Քարվաճառ, Շահումյանի շրջան, Արցախ), նետաձգության Հայաստանի բազմակի չեմպիոնուհի, արցախյան պատերազմի մասնակից։

Նունե Աբրահամյան
հուլիսի 30, 1966(1966-07-30) - հունվարի 31, 1994(1994-01-31) (27 տարեկան)
ԾննդավայրՀայաստան Երևան Հայաստան
Մահվան վայրԼՂՀ Քարվաճառ
ԳերեզմանԵռաբլուր
Ծառայության տարիներ1990 -1994
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
ԿրթությունՖիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ (1990)
ՊարգևներԱրիության մեդալ

Կենսագրություն խմբագրել

Նունե Աբրահամյանը ծնվել է 1966 թվականին Երևան քաղաքում։ 1990 թվականին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի նետաձգության բաժինը։ Եղել է Հայաստանի բազմակի չեմպիոն, ռեկորդակիր, հավաքականի անդամ։ 1988 թվականին անդամագրվել է Կարմիր խաչին և օգնել երկրաշարժից տուժածներին։ Հետագայում ընդգրկվել է «Արծիվ-24» գումարտակի կազմում և մասնակցել Առաջաձորի, Դրմբոնի, Հաթերք, Սարսանգի ջրամբարի, Աղդամի, Ֆիզուլիի (Հորադիզ), Կուբաթլուի, Զանգելանի, Քելբաջարի պաշտպանական և ազատագրման մարտական գործողություններին։

Զոհվել է Յանշակ գյուղի մոտակայքում, 1994 թվականի հունվարի 31-ին՝ մարտական գործողությունների ընթացքում վիրավոր ազատամարտիկներին բուժօգնություն ցույց տալու ժամանակ։ Թաղված է Եռաբլուր պանթեոնում[1]։

Հետմահու արժանացել է Արիության մեդալի[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ո՞վ է Եռաբլուրում՝ հայ քաջորդիների կողքին հանգչող, գեղեցկադեմ այս աղջիկը․ Պատմություն, որից փշաքաղվում ես․․․». info24.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  2. «DocumentView». www.arlis.am. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.

Աղբյուրներ խմբագրել