Նորալուսին (վեպ)
«Նորալուսին» (անգլ.՝ New Moon), գրող Ստեֆանի Մայերի «Մթնշաղ» վիպաշարի երկրորդ վեպը, որում, Մայերի խոսքերով, պատմվում է ճշմարիտ սիրո կորստի մասին[1]։ Գիրքը հրատարակվել է 2006 թվականին։ Այն էկրանավորել է ամերիկացի ռեժիսոր Քրիս Վայցը։ «Նորալուսնի» մոտիվներով նկարահանված ֆիլմի պրեմիերան կայացել է 2009 թվականի նոյեմբերի 20-ին։
Նորալուսին անգլ.՝ New Moon | |
---|---|
Հեղինակ | Ստեֆանի Մայեր |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | young adult fiction?, ռոմանտիկ գեղարվեստական գրականություն, vampire fiction? և ֆենթեզի |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Բելլա Սվոն և Ջեյկոբ Բլեք |
Նկարագրում է | Մթնշաղ |
Շարք | Մթնշաղ |
Նախորդ | Մթնշաղ |
Հաջորդ | Խավարում (վեպ) |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակման տարեթիվ | սեպտեմբերի 6, 2006 |
Կայք | stepheniemeyer.com/newmoon.html(անգլ.) |
Սյուժե
խմբագրելԲելլա Սվոնը ծննդյան տասնութերորդ տարեդարձն է նշում Էլիսի և Էդվարդ Կալլենի, ինչպես նաև Կալենների ընտանիքի մյուս վամպիրների հետ։ Բացելով նվերի փաթաթվածքը՝ նա պատահաբար վնասում է ձեռքը։ Վամպիրներից մեկը՝ Ջասպերը, որն ավելի ուշ էր հրաժարվել մարդու արյունից, փորձում է հարձակվել Բելլայի վրա, բայց Էդվարդը ետ է մղում հարձակումը՝ Ջասպերին հրելով աղջկանից, որի հետևանքով Բելլան ընկնում է ապակե ծաղկամանների վրա և ապակու մնացորդներով էլ ավելի է վնասում ձեռքը։ Ամեն ինչ բարեհաջող է ավարտվում, բայց տեղի ունեցած միջադեպը հանգիստ չի տալիս Էդվարդին։ Զգալով իր մեղքը և վախենալով, որ ինքը կարող է վնաս պատճառել Բելլային, Էդվարդը թողնում է նրան՝ բացատրելով դա այն բանով, որ այլևս ոչ մի զգացմունք չունի նրա հանդեպ։ Հետագայում աղջիկն իմանում է, որ Կալենները հեռացել են Ֆորքսից՝ գնալով անհայտ ուղղությամբ։
Բելլան դառնում է ներամփոփ, հեռանում դպրոցական ընկերներից և մի քանի ամիս խոր դեպրեսիայի մեջ է լինում։ Մի օր հայտնվելով վտանգավոր իրավիճակում՝ աղջիկը հայտնաբերում է, որ կարող է լսել իր սիրեցյալի ձայնը՝ գտնվելով վտանգի գագաթնակետին։ Էդվարդի ձայնը զգուշացնում է նրան հիմար արարքներից։ Բելլան էլ ցանկանում է, որ նա չլռի։ Այդ մտքերով նա որոշում է գնալ Լա Պուշ ռեզերվացիա՝ իր ծանոթ Ջեյկոբ Բլեքի մոտ, որտեղ նա օգնում է նրան նորոգել վերջերս որպես նվեր տրված երկու անպետք մոտոցիկլետները, և հետագայում, փորձելով սովորել վարել դրանցից մեկով, Բելլան կրկին լսում է երկար սպասված ձայնը։
Հանկարծ Ջեյքոբը նորից հիվանդության պատճառով չի կարող հանդիպել Բելլայի հետ, իսկ հետո անհասկանալի պատճառներով սկսում է խուսափել նրանից։ Բելլան շատ ցավագին է տանում դա, ընկերոջ հետ բաժանումից և առանց սիրելիի ձայնը լսելու հնարավորության նա դառնում է այնքան վատ, որքան Էդվարդի հետ հարաբերությունները խզելուց հետո առաջին ամիսներին։ Եվ, վերջապես, նա որոշում է գնալ անտառ՝ նայելու Կալլենների տունը և բացատը, որտեղ նա հանդիպել էր Էդվարդին։ Բացատում Բելլան հանդիպում է վամպիր Լորանին, որից նա իմանում է, որ Վիկտորյան հետապնդում է Բելլային՝ ձգտելով վրեժխնդիր լինել իր սիրեցյալ Ջեյմսի մահվան համար, որը սպանվել է Կալլենների կողմից նախորդ «Մթնշաղ» գրքում, և որ անձամբ Լորանը կատարում է իր հանձնարարությունը՝ իմանալ, թե արդյոք Կալլենները պաշտպանում են Բելլային։ Լորանը դեռ չի դարձել բուսակեր, Դենալի ընտանիքից գաղտնի խմում է մարդկային արյուն և, հետևաբար, սոված լինելով, պատրաստվում է սպանել Բելլային։ Բարեբախտաբար, այդ պահին բացատում հայտնվում են խորհրդավոր հսկա գայլեր, որոնք հարձակվում են Լորանի վրա և դրանով իսկ փրկում աղջկան հավանական մահից։
Դրանից կարճ ժամանակ անց Բելլան բացահայտում է, որ Ջեյքոբը և նրա մի քանի ընկերները ռեզերվացիայից դարձել են դարձվոր սպաներ (մարդագայլեր), և որ նրանք են փրկել իրեն Լորանից։ Մարդագայլերը պաշտպան են կանգնում Բելլային Վիկտորիայից։
Միևնույն ժամանակ Էլիսը՝ Էդվարդի քույրը, որն ունի ապագան կանխատեսելու շնորհ, տեսնում է, թե ինչպես է Բելլան ցատկում ժայռից։ Ենթադրելով, որ Բելլան ինքնասպանություն է գործել, Էլիսը շտապում է Ֆորքս՝ այցելելու Բելլայի հորը՝ Չառլի Սվոնին։ Էդվարդը, որը վստահ է Բելլայի ենթադրյալ մահվան մեջ, ինչի մասին նրան պատմել էր իր մյուս քույրը՝ Ռոզալի Հեյլը, մեկնում է Իտալիայի Վոլտերա քաղաք, որպեսզի դիմի հին վամպիրների կլանին՝ Վոլտուրին։ Նա ցանկանում է, որ նրանք զրկեն իրեն կյանքից, քանի որ նա ապրելու իմաստ չի տեսնում։ Բելլան և Էլիսը շտապում են նրա հետևից։ Բելլան պաշտպանում է Էդվարդին մահապատժից՝ թույլ չտալով նրան դուրս գալ արևի տակ և դրանով բացահայտել իրեն, բայց Վոլտուրներն իմանում են, որ գոյություն ունի մի մարդկային աղջիկ, որը գիտի վամպիրների գոյության մասին, ինչը հակասում է վամպիրային նրանց օրենքներին։ Բելլան, Էդվարդը և Էլիսը գնում են Վոլտուրի գաղտնի ամրոց, որտեղ Արոն՝ տոհմի երեք առաջնորդներից մեկը, որն արդեն իմացել էր Բելլայի հանդեպ Էդվարդի արտասովոր զգացմունքների մասին, իմանում է նաև այն զարմանալի փաստը, որ Արոյի շնորհը (նա ձեռքի մեկ հպումով կարող է տեսնել ցանկացած միտք, որը երբևէ եղել է ինչ-որ մեկի գլխում), ինչպես նաև Էդվարդի և տոհմի ևս մեկ ներկայացուցչի՝ Ջեյնի շնորհը (վերջինս ունակ է անտանելի ցավի պատրանք առաջացնել) որևէ ազդեցություն չի ունենում Բելլայի վրա։ Վոլտուրները բաց են թողնում Բելլային, բայց մինչ Կալլեններին Իտալիայից դուրս թողնելը, նրանցից խոստում են վերցնում, որ Բելլան պետք է կա՛մ սպանվի, կա՛մ էլ վամպիրի վերածվի։ Էդվարդը պատմում է Բելլային, թե ինչու է թողել նրան, ինչպես նաև այն մասին, որ իրականում հետապնդել է Վիկտորյային, որը կեղծ հետքերով նրան տարել է Հարավային Ամերիկա, ինչպես նաև համոզում է նրան, որ ոչ մի վտանգ չկա և վամպիր դառնալու անհրաժեշտություն չկա, բայց Բելլան քվեարկություն է անցկացնում Կալլենների շրջանում, որպեսզի վերջնականապես պատասխան տա այն հարցին, թե արդյոք ինքը վամպիր կդառնա։ Գիրքն ավարտվում է նրանով, որ Կալլենները ձայների մեծամասնությունը տալիս են հօգուտ Բելլայի և նշանակում են այն օրը, երբ կսկսվի նրա վերափոխումը։
Ջեյքոբի համար զզվելի և վիրավորական է Էդվարդի վերադարձը Ֆորքս, նա սիրահարված է Բելլային, ինչպես նաև վրդովվեցուցիչ է Բելլայի պատրաստակամությունը՝ վերադառնալու սիրելիի մոտ։ Խանդի պոռթկումով Ջեյքոբը, համոզված լինելով, որ Բելլան նախկինի պես ցանկանում է լինել նրա հետ, սակայն զրկված է Էդվարդի հետ այդ հնարավորությունից, տեղեկացնում է նրա հորը՝ Չառլիին, որ նա գաղտնի մոտոցիկլետ է վարել՝ հույս ունենալով, որ նա կարգելի նրան հանդիպել Էդվարդի հետ, ինչպես նաև հիշեցնում է Էդվարդին Կալլենների ընտանիքի պայմանագրի մասին, որը թույլ չի տալիս Կալլեններին նոր վամպիրներ ստեղծել։ Բելլան ոչ միայն արագ ներում է նրան այդ արարքը, այլև իրեն մեղավոր է համարում նրա ագրեսիվ պահվածքի համար։ Ֆիլմում Չառլին չի իմանում ինչպես ժայռից ցատկելու, այնպես էլ մոտոցիկլետների մասին, իսկ Բելլան տնային կալանք է կրում միայն այն բանի համար, որ երեք օրով հեռացել է Ֆորքսից՝ առանց այդ մասին նախազգուշացնելու հորը։
Վեպում առկա են հղումներ դեպի շեքսպիրյան «Ռոմեո և Ջուլիետ» պիեսը և այդ ստեղծագործությունների գլխավոր կերպարների միջև անմիջական հատումները։
Ադապտացիաներ
խմբագրելԷկրանավորում
խմբագրել2009 թվականի նոյեմբերի 16-ին կայացել է «Նորալուսին» գրքի մոտիվներով նկարահանված ֆիլմի համաշխարհային պրեմիերան։ Ռեժիսոր Քրիս Վայցն է, որը հայտնի է «Ամերիկյան կարկանդակը» և «Մորս ընկերը» ֆիլմերում կատարած իր աշխատանքներով։ Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Քրիստեն Ստյուարտը, Ռոբերտ Փեթինսոնը և Թեյլոր Լոթները, որոնք մարմնավորել են համապատասխանաբար Բելլա Սվոնին, Էդվարդ Կալլենին և Ջեյքոբ Բլեքին։
Կոմիքս
խմբագրել2013 թվականի մարտի 22-ին «Entertainment Weekly» պարբերականը հրապարակել է «Նորալուսին» վեպի մոտիվներով արված գրաֆիկական վեպի նկարազարդումներից մեկը։ Այն ևս հրատարակել է «Yen Press» ընկերությունը, ինչպես նախորդ մասի երկու հատորները («Մթնշաղ։ Սկիզբ։ Վեպը նկարներում»)։ Գրաֆիկայի հեղինակը դարձյալ Կիմ Յանգն է[2]։
Առաջին հատորը՝ «Մթնշաղ։ Սագա։ Նորալուսին։ Գրաֆիկական վեպ», թողարկվել է 2013 թվականի ապրիլի 30-ին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Стефани Майер. Стефани Майер говорит о «Затмении» (видео). Amazon.com. Վերցված է 18.01.2009-ին.
{{cite AV media}}
: Unknown parameter|year2=
ignored (օգնություն) - ↑ Stephan Lee. (22 марта 2013 года). «Take a sneak peek at the Twilight 'New Moon' graphic novel -- EXCLUSIVE» (անգլերեն). Entertainment Weekly. Վերցված է 2013 թ․ մարտի 22-ին.