Գրաֆիկական վեպը գիրք է, որը կազմված է կոմիքսներից։ Չնայած «վեպ» բառը սովորաբար վերաբերում է գեղարվեստական երկար գործերին, «գրաֆիկական վեպ» եզրույթը լայն կիրառություն ունի և ընդգրկում է գեղարվեստական, ոչ գեղարվեստական և անթոլոգիական գործերը։ Այն տարբերվում է «կոմիքսների գիրք» եզրույթից, որը սովորաբար կիրառվում է կոմիքսների պարբերականների համար։

Երկրպագու պատմաբան Ռիչարդ Քայլը ստեղծեց «գրաֆիկական վեպ» եզրույթը Կապա-Ալֆա կոմիքսների թերթի 1964 թ․ նոյեմբերի համարում զետեղված էսսեում[1][2]։ Կոմիքսների համայնքում եզրույթը դարձավ հանրաճանաչ այն բանից հետո, երբ տպագրվեց Ուիլ Էյզների «Պայմանագիր Աստծո հետ»-ը (1978), և սկսվեց Մարվելի Գրաֆիկական վեպերի շարքը (1982), իսկ հանրության շրջանում ճանաչվեց 1980-ականների վերջերին՝ Արթ Սպիգլմենի «Մաուզ» (1986), ի առաջին հատորի, 1986թ․ Ֆրանկ Միլլերի «Սև ասպետը վերադառնում է» հավաքական ժողովածուի և 1987 –ի Ալան Մուրի և Դեյվ Գիբբոնսի «Գիշերային պահակ» վեպերի կոմերցիոն հաջողություններից հետո։ Գրքերի արտադրության ուսումնասիրությունների խումբը 2001 թ․ սկսեց կիրառել «գրաֆիկական վեպ» եզրույթը՝ իբրև առանձին կատեգորիա գրախանութներում[3]։

Սահմանում խմբագրել

Եզրույթը խիստ սահմանում չունի, չնայած Մերիամ-Վեբսթերի բառարանում սահմանումը հետևյալն է․ «գեղարվեստական պատմություն, որը ներկայացված է կոմիքսի ձևաչափով և տպագրված է իբրև գիրք», մինչդեռ ամենապարզ բացատրությունը այսպիսին է․ «մուլտիպլիկացիոն նկարներ, որոնք պատմություն են պատմում և տպագրված են գրքի տեսքով»[4]։

Հրատարակչական գործունեության մեջ եզրույթը ընդլայնվում է՝ տարածվելով տվյալ նյութի վրա, որը չէր համարվի վեպ, եթե արտադրվեր այլ ոլորտում (միջավայրում)։ Կոմիքսների հավաքածուները, որոնք չեն կազմում հաջորդական պատմություն, անթոլորգիաները կամ իրար հետ շատ թույլ առնչություն ունեցող ստեղծագործությունների հավաքածուները, նույնիսկ՝ ոչ գեղարվեստական գործերը գրադարանների և գրախանութների կողմից պահեստավորվում են իբրև «գրաֆիկական վեպեր» (այնպես, ինչպես դրամատիկ պատմվածքները ներառվում են կոմիքսներում)։ Երբեմն եզրույթն օգտագործվում է, որպեսզի տարբերակվեն գործերը, որոնք ստեղծված են իբրև ինքնուրույն պատմություններ՝ ի հակադրություն գրքի ձևաչափով տպագրվող այն հավաքածուների կամ ժողովածուների, որ ներառում են կոմիքսների շարքերից վերցրած սյուժետային գծեր[5][6]։

Մայրցամաքային Եվրոպայում և՛ գրքի երկարության պատմվածքները, ինչպիսին, օրինակ՝ Գուիդո Բուզելիի «La rivolta dei racchi» է (1967), և՛ կոմիքսների հավաքածուները, սկսած 19-րդ դարավերջից, սովորաբար տպագրվում էին հաստ կազմով հատորներով, որոնք հաճախ կոչվում էին «ալբոմներ» (ներառյալ ավելի ուշ շրջանի ֆրանս-բելգիական այնպիսի կոմիքսների շարքեր, ինչպիսիք են «Տինտինի արկածները» 1930-ականներին)։

Պատմություն խմբագրել

«Ծերուկ Օբադիայի արկածները» ճանաչում գտած ամենահին ամերիկյան կոմիքսի օրինակն է[7]։  Այն ծագել է 1828 թ․շվեյցարացի ծաղրանկարիչ Ռուդոլֆ Տյոփֆերի «Պատմություններ ծերուկ պրն Բուաից» հրապարակումից և առաջին անգամ անգլերեն թարգմանությամբ հրապարակվել է 1841 թ․ լոնդոնյան Թիլթ և Բոգի կողմից, որն օգտագործել է 1833 թ․փարիզյան՝ հեղինակային իրավունքները խախտող հրատարակությունը[8]։

Առաջին ամերիկյան հրատարակությունը տպագրվել է 1842 թ․ Ուիլսոն և ընկերության կողմից Նյու Յորք քաղաքում՝ օգտագործելով 1841 թ․ հրատարակության օրիգինալ տպագրական կաղապարները։ Վաղ շրջանի մեկ այլ նախատիպերից է «Երեմիա Սադլեբագի ճամփորդությունը դեպի ոսկու հանքեր »՝ գրված Ջ․ Ա․ Դ․ և Դ․Ֆ․ Ռիդ եղբայրների կողմից, որոնք ոգեշնչվել էին «Ծերուկ  Օբադիայի արկածներից»։

1920- 1960-ականներ խմբագրել

1920-ական թվականներին վերածնունդ ապրեց փայտի վրա փորագրելու ճանապարհով տպագրելու միջնադարյան ավանդույթը, և բելգիացի Ֆրանս Մասերելը ճանաչվեց այս վերածննդի «անվիճելի թագավոր»[9]։ Նրա ստեղծագործությունների թվին է դասվում «Կրքոտ ճանապարհորդությունը» (1919)[10]։ Ամերիկացի Լինդ Ուարդը նույնպես աշխատել է այս ավանդույթով՝ հրատարակելով «Աստծու Մարդը» 1929-ին և շարունակելով ավելի շատ գործեր հրատարակել 1930-ականներին[11]։

Այս շրջանի այլ նախատիպային օրինակներից են ամերիկացի Միլթ Գրոսի «Նա նրա նկատմամբ սխալ է գործել» (1930) անբառ կոմիքսը, որը տպագրվել է իբրև կոշտ կազմով գիրք, և «Բարության շաբաթը» (1934) վեպը, որում զետեղված էին սյուրռեալիստ նկարիչ Մաքս Էրնստի կոլաժներից կազմված հաջորդական պատկերները։ Նույնկերպ Շարլոթ Սալմոնի «Կյա՞նք, թե՞ թատրոնը» (1941-43) համատեղում է նկարներ, պատմություն և վերնագրեր։

1940-ականներին մեկնարկեց «Classics Illustrated» (դասականները՝ պատկերազարդված) կոմիքս-գրքերի շարքը, որը առաջին հերթին ադապտացրեց նշանավոր, հանրային սեփականություն հանդիսացող վեպերը մեկ առանձին  կոմիքսի գրքում՝ նախատեսված պատանի ընթերցողների համար։ 1947-ին «Ֆոսետ կոմիքսները» հրատարակեց «Կոմիքս վեպ #1։ Անարխո, մահվան դիկտատոր» 52 էջանոց կոմիքսը, որ ներկայացնում է մի պատմություն[12]։ 1950-ին «Սբ․ Ջոն հրատարակչություն»-ը հրատարակեց տեղեկատուի չափսի, մեծահասակների համար նախատեսված «նկարազարդ վեպը»՝ «Դա հանգավորվում է ցանկություն բառի հետ»։ Շապիկին ներկայանալով որպես ամբողջական վեպ՝ գրական կեղծանվամբ գրող «Դրեյք Ուալերի» (Արնոլդ Դրեյք և Լեյսլի Ուալեր), գծանկարիչ Մեթ Բեյքերի և եզրագծանկարիչ Ռեյ Օսրինի 128 էջանոց ժողովածուն այնքան հաջող եղավ, որ ստեղծվեց վերջինիս հետ առնչություն չունեցող նկարազարդ վեպը՝ «Աչքով անող Բուդդայի գործը» հանրամատչելի վեպերի հեղինակ Լի Սթոքսի և նկարիչ Չարլզ Ռաաբի կողմից։

Կանխազգալով Ուիլ Էյզների բազմասյուժետանոց գրաֆիկական վեպ «Պայմանագիր Աստծո հետ»-ի  (1978) ի հայտ գալը՝ մուլտիպլիկատոր Հարվի Կուրտցմանը գրեց և նկարազարդեց չորս պատմությունից կազմված, զանգվածային սպառման համար նախատեսված փափուկ կազմով «Հարվի Կուրտցմանի Ջունգլիի գիրքը», որը հրատարակվեց 1959 թ-ին[13]։

1960-ականներին ամերիկյան կոմիքսների ստեղծողները ոճի հարցում ավելի արկածախնդիր էին դառնում։ 1968 թ․ Գիլ Կանեն և Արչի Գուդվինը ինքնուրույն հրատարակեցին 40 էջանոց ամսագրի ձև ունեցող «Նրա անունը․․․Դաժան է» կոմիքս- վեպը, նույն տարում «Մարվել կոմիքսներ»-ը նույն ձևաչափով հրատարակեցին «Հրաշալի Սարդ-մարդ»-ու երկու համարներ։ Սյունակագիր և կոմիքսներ գրող Սթիվեն Գրանտը նույնպես պնդում է, որ Սթեն Լինի և Սթիվ Դիտկոյի ՝ «Տարօրինակ պատմություններ #130–146»-ում 1965–1966 թթ սերիանեով տպագրված «Բժիշկ Սթրենջ»-ի պատմությունը ամերիկյան առաջին գրաֆիկական վեպն է։ Քննադատ Ջեյսոն Սաքսը հիշատակում է «Պանտերայի զայրույթի» 13-րդ համարը՝ որպես Մարվելի առաջին գրաֆիկական վեպ, որը մեզ հայտնի առաջին վերնագրված, ամփոփ, բազմահամար, բազմասյուժետային կոմիքսն է և տպագրվել է 1973-1975 թթ․ Մարվելի «Ջունգլիի գործողության» «Սև պանտերայի» սերիաներում[14]։

Մայրցամաքային Եվրոպայում հայտնի պատմությունները սերիաներում հավաքելու ավանդույթը, ինչպիսիք են «Տինտինի արկածները» կամ «Աստերիքս», հանգեցրին երկար պատումների ստեղծմանը, որոնք նախապես տպագրվում էին սերիաներով։ 1969 թ․ գրող Ջոն Ափդայքը, որ երիտասարդ տարիքում տարված էր մուլտիպլիկատոր դառնալու գաղափարով, դիմեց Բրիսթոլի գրական ընկերությանը՝ «վեպի մահվան» թեմայով։ Ափդայքը վիպագիրների համար նոր ոլորտներ ուսումնասիրելու հնարավորություններ առաջարկեց՝ հայտարարելով, որ չի տեսնում ոչ մի․ «հատուկ պատճառ, թե ինչու չի կարող ի հայտ գալ խիստ տաղանդավոր նկարիչ և ստեղծել կոմիքս վեպի գլուխգործոց»[15]։

Ժամանակակից դարաշրջան խմբագրել

Պատկեր:Blackmark.jpg
Մանրամասներ Blackmark (1971), ից սցենարիստ Արչի Գուդվինի և նկարիչ-պլոտտոր Քիլ Քեյնի կողմից։

«Բանթամ Գրքեր»-ի կողմից տպագրված Գիլ Քեյնի և Արչի Գուդվինի «Սև նշան»-ը (1971)՝ սրի և հմայության գիտաֆանտաստիկ գիրքում սկզբնական շրջանում եզրույթը չի օգտագործվում, 30-րդ տարելիցին նվիրված հրատարակության ետևի կազմում (ISBN 978-1-56097-456-7)  հետին ամսաթվով այն անվանված է Ամենաառաջին ամերիկյան վեպը։ Կոմիքս գրքերի արվեստի ակադեմիան Քեյնին 1971 թ-ին շնորհել է հատուկ «Շազամ» պարգևով՝ «իր փափուկ կազմով կոմիքս գրքերի արվեստի համար»։ Ինչ նոմենկլատուրա էլ լինի, «Սև նշան»- ը 119 էջանոց կոմիքս պատմություն է՝ գլխագրերով և բառերի համար նախատեսված ամպերով, որ տպագրված է ավանդական գրքի ձևաչափով։

Եվրոպացի ստեղծագործողները նույնպես փորձեր էին անում ավելի երկար պատմվածքներ ստեղծել կոմիքսի ձևաչափով։ Մեծ Բրիտանիայում Ռեյմոնդ Բրիգսը ստեղծում էր այնպիսի աշխատանքներ, ինչպիսիք են «Սուրբ Ծնունդ հայրիկը» (1972) և «Ձնեմարդ» (1978), որոնք հենց իր կողմից բնութագրվել են որպես «ժապավենային մուլտիպլիկացիայի անտակ անդունդ»-ից եկած, չնայած դրանք Բրիգսի մյուս գործերի հետ միասին, որոնցից է ավելի հասուն «Երբ փչում է քամին» (1982 թ.), վաճառվել են որպես գրաֆիկական վեպեր`տերմինի տարածման արդյունքում։ Բրիգսը նշում է, սակայն, «ես չգիտեմ՝ որքանով է այդ եզրույթն ինձ դուր գալիս»[16]։

Առաջին ինքնահռչակ գրաֆիկական վեպերը `1976-1978թթ .: խմբագրել

1976-ին գրաֆիկական վեպ եզրույթը տպագրության մեջ ի հայտ եկավ՝ երեք առանձին աշխատանքներ նկարագրելու համար։ Ռիչարդ Քորբենի «Արյունե աստղ» -ում (Bloodstar, ադապտացված Ռոբերտ Ե․ Հովարդի պատմվածքի հիման վրա) եզրույթն օգտագործվում է գրքի հանովի կազմի վրա և ներածության մեջ՝ գիրքը դասակարգելու նպատակով։ Ջորջ Մետցգերի «Ժամանակից անդին և կրկին»-ը, որը  1967-ից 1972-ը մասերով ընդհատակյա կոմիքսների տպագրություն էր, գրքի Kyle & Wheary (Քայլի և Ուեարի) կողմից 48-էջանոց սև ու սպիտակ հաստ կազմով տպագրության  ներսի էջի ենթավերնագրում անվանված է «Գրաֆիկական վեպ»։

Ջոն Սթերանկոյի փոքր թերթի ձևաչափով «Չանդլեր։ Կարմիր ալիք»-ը (Chandler։ Red Tide) (1976 թ.), որը նախատեսված էր թերթերի կրպակներում վաճառելու համար, օգտագործեց «գրաֆիկական վեպ» տերմինը իր ներածության մեջ և «վիզուալ վեպ» եզրույթն  իր կազմի վրա, չնայած Չանդլերը ավելի հաճախ համարվում է պատկերազարդ վեպ, քան՝ կոմիքս։ Հաջորդ տարի Թերի Նանթերը , որ իր պատանեկան տարիներին ապրել էր Փարիզում, վերադարձավ Միացյալ Նահանգներ և ստեղծեց «Ֆլայինգ Բաթրես Փաբլիքեյշոնս»-ը , որը հետագայում միացավ «ԷՆ Բի Էմ Փաբլիշինգ»-ի հետ և հրատարակեց «Ռումբա հրթիռ»-ը՝  դետեկտիվի նուառ ժանրի 50 էջանոց ծաղրերգություն, որը գրվել և նկարազարդվել էր ֆրանսիացի նկարիչ Լորոյի կողմից։ Նանթիերը սրանից հետո հրատարակեց Էնկի Բիլալի «Աստղերի կանչը»։ Ընկերությունն այս աշխատանքները վաճառեց որպես «գրաֆիկական ալբոմներ»

Գրող-նկարիչ Ջեք Քաթցի 1974 թ. «Քոմիքս և քոմիքս քո»-ի առաջին վեց համարներում «Առաջին թագավորության» մասերը հավաքեցին որպես կազմով գրքույկ (Pocket Books, մարտի 1978), որում այն նկարագրված է որպես «առաջին գրաֆիկական վեպը»։ Կոմիքսի համարներում դրանք նկարագրված են որպես «գրաֆիկական/գծանկարային արձակ» կամ ուղղակի վեպ։

Նմանապես, գրող Դոն ՄաքԳրեգորի և նկարիչ Փոլ Գուլաչի «Սաբրե։ Վտանգված տեսակների դանդաղ անհետացումը» (Eclipse Books, օգոստոս 1978), որը ամերիկյան նորաստեղծ կոմքիսների խանութում՝ «անմիջապես շուկայում» վաճառված առաջին գրաֆիկական վեպն էր, հեղինակի կողմից հարցազրույցներում  անվանվում էր «գրաֆիկական ալբոմ», չնայած հրատարակչությունը այն անվանել է «կոմիքս վեպ»։ «Գրաֆիկական ալբոմ» եզրույթն օգտագործվել է նաև հաջորդ տարի Գեն Դեյի կողմից՝ իր «Վաղվա օրը»(Ֆլայինգ Բաթերս Փրես)կարճ պատմվածքների հավաքածուի կազմի վրա։

Չնայած ինքնանկարագրություն չունենալուն՝ գրաֆիկական վեպի մեկ այլ վաղ օրինակ է համարվում «Արծաթե ջրասահորդը» (Simon & Schuster/Fireside Books, օգոստոս, 1978)՝ գրված  «Մարվել քոմիքսի» Սթեն Լիի և Ջեք Քիրբիի կողմից։ Հատկանշական է, որ սա հրատարակվել է գրքի ավանդական հրատարակչության կողմից և տարածվել է գրախանութների միջոցով, ինչպես նաև մուլտիպլիկատոր Ջուլս Ֆեիֆերի «Տանտրում» -ը (1879), որի հանովի կազմի վրա գրված է «նկարներով վեպ»։  

Եզրույթի ընդունում խմբագրել

Պատկեր:Sabre graphic novel.jpg
Սաբերը (1978), առաջին ժամանակակից գրաֆիկական վեպերից մեկը: Գեղարվեստական արվեստը Պոլ Գուլեյի կողմից :

Երկար կոմիքսները կազմերի վրա չափազանցված կերպով սկսեցին «վեպեր» անվանել 1940-ական թթ-ից։ «ԴԻ Սի քոմիքս»-ների վաղ համարները, ինչպես օրինակ՝ «Օլ- ֆլեշը» իրենց բովանդակությունը սկսեցին անվանել «վեպի երկարությամբ պատմվածքներ» և «ամբողջական քառագլուխ վեպեր»։  

Իր՝ ավելի վաղ շրջանից հայտնի հիշատակություններում կոմիքսների տեսաբան Ռիչարդ Քայլը «Կապա Ալֆա # 2 (նոյեմբեր, 1964)-ում՝ « Քոմիք Ամաթուր Փրես Ալայենս» -ի կողմից տպագրված տեղեկագրում օգտագործել է «գրաֆիկական վեպ» եզրույթը և կրկին այն օգտագործել է Բիլ Սփայսերի «ֆենթեզի Իլյուսթրեյթիդ #5 (գարուն,  1966) ամսագրի իր հոդվածում։ Ոգեշնչվելով եվրոպական և արևելյան ասիական գրաֆիկական ալբոմներից (հատկապես՝ ճապոնական մանգաներից)՝ պիտակն օգտագործեց՝ բնութագրելու արվեստի տեսանկյունից «լուրջ» կոմիքսները։  Հաջորդիվ, Սփայցերը Կայլի իմացությամբ խմբագրեց դրանք և հրատարակեց «Գրեֆիք սթորի մագազին» (գրաֆիկ պատմության ամսագիր) պարբերականում 1967 թ աշնանը։ «Գաղտնի սիրո չարագուշակ տունը» թիվ 2-ը (հունվար 1972)՝ DC Comics-ի 48 էջանոց շատ երկար կոմիքսներից մեկում, մասնավորապես օգտագործվում է «Գոթական ահաբեկչության գրաֆիկական վեպ» արտահայտությունը[17]։

«Գրաֆիկական վեպ» եզրույթը սկսեց մարդկանց շրջանում հայտնի դառնալ ամիսներ անց, երբ այն հայտնվեց Ուիլ Էյզների  «Պայմանագիր Աստծո հետ» (1978 թ. հոկտեմբեր) փափուկ կազմով հրատարակության կազմի վրա։ Կարճ պատմությունների այս հավաքածուն հասուն, բարդ աշխատանք էր, որը նկարագրում էր իրական աշխարհում իրական մարդկանց կյանքը՝ հիմնված Էյզների անձնական փորձի վրա։ Մի գիտնական օգտագործել է գրաֆիկական վեպը՝  ներկայացնելու գրաֆիկացիայի հայեցակարգը, մի տեսություն, համաձայն որի՝ արվեստագետի անհատականությունը տեսանելի է վեպում որոշակի կերպարի, իրադրության, իրադարձության կամ առարկայի տեսողական նկարագրության միջոցով և կարող է օգտագործվել որպես միջոց՝ ուսումնասիրելու և վերլուծելու նկարչության ոճը[18]։

Թեև Էյզների «Պայմանագիր Աստծո հետ»-ը վերջիվերջո լույս տեսավ 1978 թ-ին փոքր «Բարոնեթ փրես» կազմակերպության կողմից, Էյզներից շուրջ մեկ տարի պահանջվեց, որպեսզի գտնի մի հրատարակչություն, որը հնարավորություն կտար, որ իր աշխատանքը հասանելի դառնա զանգվածային շուկայում։ Իր ներածության մեջ Էյզները հիշատակում է Լինդ Ուարդի 1930-ականների փայտե փորագրանկարները, որ  ոգեշնչել են իրեն։

«Պայմանագիր Աստծո հետ»-ի քննադատական և  առևտրային հաջողությունը նպաստեց, որ «գրաֆիկական վեպ» եզրույթը մտնի ընդհանուր գործածության մեջ, և շատ աղբյուրներ սխալ կերպով Էյզերին հիշատակել են որպես դրա առաջին գործածող։ Դրանց թվին են պատկանում «Թայմ» ամսագրի կայքը 2003 թ, որտեղ հետո ուղղում արվեց․ «Էյզերը գիտակցում է, որ եզրույթն օգտագործվել է մինչ իր գիրքը», սակայն նա ասում է․ «Ես այդ ժամանակ չգիտեի, որ մեկ ուրիշը նախկինում օգտագործել է եզրույթը», բայց և իրեն չի վերագրում  առաջին գրաֆիկական վեպի ստեղծումը»։

Էյզներից հետո եզրույթի ամենավաղ ժամանակակից կիրառումներից մեկը 1979-ին էր, երբ «Սև նշանի» շարքը (հրատարակվել է «Պայմանագիր Աստծո հետ»-ից մեկ տարի անց, սակայն գրվել և նկարազարդվել է  1970 թ․),  պիտակավորվեց որպես «գրաֆիկական վեպ» Մարվելի սև ու սպիտակ կոմիքսների ամսագիր «Մարվել Փրեվյուի» համար 17-ի (ձմեռ, 1979) կազմի վրա։ Հենց այստեղ «Սև նշան. Դևերի մտադրություն»-ը առաջին անգամ ներկայացրեց իր 117 էջանոց  ամբողջական բովանդակությունը, սակայն որի վահանակային դասավորությունը հետո փոխվեց, որպեսզի տեղավորվի 62 էջում։

Հաջորդիվ «Մարվելը» 1982-ից 1988 թթ․ 10" × 7" չափսի փափուկ կազմով հրատարակեց «Մարվելի գրաֆիկական վեպերի» շարքը, չնայած դրանք համարակալեց իբրև կոմիքս գրքեր՝ համար 1-ից (Ջիմ Սթարլինի «Կապիտան Մարվելի մահը») մինչև համար 35 (դենիս Օ՛Նեյլի, Մայք Կալուտայի և Ռուս Հիթի «Հիտլերի աստղագուշակը», որտեղ հանդես էր գալիս ռադիոյի և զանգվածային գրականության կերպար Ստվերը, և որը հրատարակվել էր կոշտ կազմով)։ Մարվելը յուրօրինակ գրաֆիկական վեպերի պատվերներ տվեց այնպիսի հեղինակների, ինչպիսիք են Ջոն Բյարնը, Ջ․ Մ․ ԴըՄեթեյսը, Սթիվ Գերբերը, գրաֆիկական վեպի առաջամարտիկ ՄքԳրեգորը, Ֆրանկ Միլլերը, Բիլ Սենկեվիչը, Ուոլթ Սիմոնսը, Չարլզ Վեսը, Բերնի Ուրինգտսոնը։ Մինչ այս հեղինակների գործերից շատերում հանդես էին գալիս Մարվելի սուպերհերոսները, որոշների մոտ, օրինակ՝ Ռիք Վետչի «Սրտի պայթյուն»-ում  օրիգինալ գիտաֆանտաստիկ/ֆանտաստիկ կերպարներ էին, մյուսները դեռևս օգտագործում էին գեղարվեստական գրականության ադապտացված կերպարներ, իսկ Սամ Գլազմանի «Նավաստու պատմություն»-ը Երկրորդ համաշխարհայինի իրական ռազմածովային պատմություն էր։

Մուլտիպլիկատոր Արթ Սփիգլմանի Պուլիցերյան մրցանակի արժանացած «Մաուզը» (1986) օգնեց զանգվածային հասարակության լայն շրջանակներում հաստատել թե՛ գրաֆիկական վեպ տերմինը և թե՛ հայեցակարգը։ Դի Սի –ի երկու վերահրատարակված ամբողջական մինի սերիաների վերահրատարակությունը արեց նույնը, չնայած դրանք սկզբնապես չէին տպագրվել որպես գրաֆիկական վեպեր։ Դրանք են՝ «Բեթմեն։ Սև ասպետը վերադառնում է(1986), որը Ֆրենկ Միլլերի՝ չորս մասից բաղկացած կոմիքսների գրքի սերիաների հավաքածուից էր, որում հանդես էր գալիս ավելի վաղ շրջանի Բեթմենը, որը առերեսվում էր հակաուտոպիական ապագայի խնդիրներին, և «Գիշերային պահակը» (1986-1987), որը  Ալմա Մուրի և Դեյվ Գիբբոնսի սահմանափակ քանակով 12 սերիայից բաղկացած թողարկումների հավաքածուն էր, որտեղ Մուրը նշում է, որ նա «ձեռնամուխ է եղել հետ Հիրոսիմյան աշխարհում իշխանության դինամիկայի ուսումնասիրմանը»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Schelly, William, 1951- (2010). Founders of comic fandom : profiles of 90 publishers, dealers, collectors, writers, artists and other luminaries of the 1950s and 1960s. Jefferson, N.C.: McFarland & Co. ISBN 9780786457625. OCLC 659558246.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  2. Madden, David, 1933-. A primer of the novel : for readers and writers. Bane, Charles, 1971-, Flory, Sean M., 1976- (Revised edition ed.). Lanham, Md. ISBN 9781461655978. OCLC 859155288. {{cite book}}: |edition= has extra text (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  3. «BISAC Subject Headings List, Comics and Graphic Novels | BISG». web.archive.org. 2015 թ․ ապրիլի 14. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.
  4. «Definition of GRAPHIC NOVEL». www.merriam-webster.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.
  5. Gertler, Nat. (2004). The complete idiot's guide to creating a graphic novel. Lieber, Steve. Indianapolis, IN: Alpha Books. ISBN 1592572332. OCLC 55851463.
  6. Kaplan, Arie, (2006). Masters of the comic book universe revealed! (1st ed ed.). Chicago: Chicago Review Press. ISBN 1556526334. OCLC 64335863. {{cite book}}: |edition= has extra text (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  7. «History of Comics - Platinum Age». www.thecomicbooks.com. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.
  8. O'Luanaigh, Cian (2011-02). «A comic book guide to genomics». New Scientist. 209 (2800): 51. doi:10.1016/s0262-4079(11)60403-x. ISSN 0262-4079.
  9. Sabin, Roger, 1961-. Adult comics : an introduction ([New edition] ed.). London. ISBN 9781134557998. OCLC 861200245.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  10. Masereel, Frans, 1889-1972. (1988). Passionate journey : a novel in 165 woodcuts. Mann, Thomas, 1875-1955,, City Lights Books, (1st City Lights books ed ed.). San Francisco: City Lights Books. ISBN 0872861740. OCLC 17982398. {{cite book}}: |edition= has extra text (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  11. «Press Releases - Lynd Ward Prize | Pennsylvania Center for the Book». pabook.libraries.psu.edu. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.
  12. «GCD :: Series :: Comics Novel». www.comics.org. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.
  13. «GCD :: Issue :: Harvey Kurtzman's Jungle Book #338 K». www.comics.org. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.
  14. «FANBOY PLANET.com .: js-panthersrage :». web.archive.org. 2008 թ․ հուլիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.
  15. Gravett, Paul. (2005). Graphic novels : stories to change your life. London: Aurum. ISBN 1845130685. OCLC 60668426.
  16. Wroe, Nicholas (2004 թ․ դեկտեմբերի 18). «Profile: Raymond Briggs». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.
  17. «GCD :: Cover :: The Sinister House of Secret Love #2». www.comics.org. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.
  18. Baetens, Jan; Frey, Hugo. The Graphic Novel. Cambridge: Cambridge University Press. էջեր 246–258. ISBN 9781139177849.