Խավարում (վեպ)
Խավարում, «Մթնշաղ» վիպաշարի երրորդ վեպը՝ գրված Ստեֆանի Մայերի կողմից։ Գիրքը հրատարակվել է 2007 թվականին։ Գիրքը հրատարակվել է 2007 թվականին։ Առաջին անգամ հրատարակվել է 1 մլն օրինակով[1], որից հետո առաջին օրվա ընթացքում վաճառվել է ավելի քան 150 հազար օրինակ[2]։ Վեպը էկրանավորվել է 2010 թվականի հունիսի 30-ին[3]։ Այն դարձել է շարքի երրորդ ֆիլմը։
Խավարում անգլ.՝ Eclipse | |
---|---|
Հեղինակ | Ստեֆանի Մայեր |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | vampire fiction?, young adult fiction?, ռոմանտիկ գեղարվեստական գրականություն և ֆենթեզի |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Էդուարդ Կալլեն և Բելլա Սվոն |
Նկարագրում է | Մթնշաղ |
Շարք | Մթնշաղ |
Նախորդ | Նորալուսին |
Հաջորդ | Լուսաբաց |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակիչ | Little, Brown and Company |
Հրատարակման տարեթիվ | օգոստոսի 7, 2007 |
Սյուժե
խմբագրելԵրրորդ գրքում Բելլան ստիպված էր ընտրություն կատարել Էդվարդի և Ջեյկոբի միջև։ Ընտրությունը այդքան էլ դժվար չէր լինի, եթե դարձվորների և վամպիրների միջև զինադադարը չլիներ խախտման եզրին։ Ջեյկոբին դժվար էր տեսնել Բելլայի և Էդվարդի վերսկսված հարաբերություները, իսկ Բելլայի համար դժվար էր գիտակցել, որ իր պատճառով տառապում էր իր ամենամոտ ընկերը։
Էդվարդը ամեն կերպ խոչընդոտում էր Բելլայի և Ջեյկոբի հանդիպումներին, քանի որ նրան համարում էր շատ վտանգավոր Բելլայի համար։ Բայց այն բանից հետո, երբ աղջիկը Ջեյկոբի հետ փախչում է նրանից, Էդվարդը համակերպվում է Նորալուսնում իր հեռանալու անդառնալի հետևանքների հետ և հասկանում է, որ Ջեյկոբը պետք է Բելլային։ Ջեյկոբը համոզված էր, որ Բելլան նույնպես սիրում է նրան, սակայն նա հենց ինքը դա չի հասկանում։ Ջեյկոբը անում է ամեն ինչ, որ այդ ընտրության մեջ Բելլան իրեն ընտրի, այլ ոչ թե Էդվարդին։
Բացի այդ, որոշելով, որ Բելլան շտապում է վերածվել վամպիրի, վախենալով մտափոխվել և Ջեյկոբից հրաժարվել Էդվարդի համար, վերջինս հակառակ նրա կամքի համբուրում է Բելլային, ինչի պատճառով Բելլան հարվածում է նրա դեմքին՝ արդյունքում վնասելով ձեռքը։ Այդ արարքն արժանանում է Չարլիի հավանությանը և Էդվարդի զայրույթին, որին հայտարարում է, որ Բելլան կրկին կարող է ցանկանալ համբուրել Ջեյկոբին։
Բացի այդ, շուտով Քալլենների և մարդագայլերի մոտ մի նոր խնդիր է առաջ գալիս։ Վամպիր Վիկտորյան ցանկանում է վրեժխնդիր լինել իր սիրելի Ջեյմսի համար և նորադարձ վամպիրների բանակ է ստեղծում՝ Բելլային սպանելու համար։ Բելլային և Ֆորկսի բոլոր բնակիչներին պաշտպանելւո համար բուսակեր վամպիրներ Կալլենները միավորվում են մարդագայլերի հետ։ Բացի այդ, նրանք օգնության համար դիմում են իրենց Ալյասկայի բարեկամներին, Դենալի ընտանիքին, սակայն նրանք հրաժարվում են օգնել։ Եթե նրանց թույլ չտան վրեժ լուծել դարձվորներից քույրերից մեկի՝ Իրինայի սիրելիի՝ Լորանի սպանության («Նորալուսին») համար։
Մարտից երկու օր առաջ Էդվարդը Բելլային առաջարկություն է անում, որը նա ընդունում է։ Մարտի նախորդ գիշերը Բելլան, Էդվարդը և Ջեյկոբը գիշերում են սարերում վրանում, որպեսզի խուսափեն մեծ ճակատամարտից և ամեն պահի լինել ոչ այնքան հեռու։ Ջեյկոբը, ով պետք է պառկեր Բելլայի կողքին, որպեսզի նա չմրսի, Էդվարդին հիշեցնում է այն միտքը, որ նա դեռ կարող է փոխել իր որոշումը և կարող է ընտրել Ջեյկոբին։ Առավոտյան նա իմանում է Բելլայի համաձայնությունը Էդվարդի առաջարկի վերաբերյալ և որպեսզի խափանի նրանց հարսանիքը, նա սկսում է ակտիվորեն ճնշում գործադրել աղջկա խղճահարության և երևակայական մեղքի զգացողության առջև։ Նորադարձների հետ մարտից առաջ, Ջեյկոբը խոսում է Բելլայի հետ, որ եթե հնարավորություն լինի, նա կցանկանա կործանվել, քան նորից վերադառնա, իսկ Բելլան խնդրում է նրան մնալ՝ մտահոգվելով նրա համար։ Ջեյքը պահանջում է պացուցել դա, և այդժամ նա թույլ է տալիս Ջեյկոբին համբուրել իրեն։ Համբույրի ժամանակ, նա հասկանում է, որ Ջեյկոբին ավելին է սիրում, քան որպես ընկեր, բայց ոչ այնքան ուժեղ, որքան Էդվարդին։ Սակայն նույնիսկ համբույրից հետո Ջեյկոբը գնում է մարտի։
Սկսվում է պայքարը, բայց Վիկտորիան իր մոտ օգնականի՝ երիտասարդ Ռեյլիի հետ, թափանցում է վրան։ Մարտում, Էդվարդի մի փոքր օգնությամբ, Սեթը հաղթում է Ռեյլիին, իսկ Էդվարդը՝ Վիկտորիային։ Մինչդեռ այդժամ Կալլենը դարձվորների հետ միասին հաղթել էին նորադարձներին։
Պայքարի ժամանակ Ջեյկոբը լուրջ վնասվածք է ստանում, որը, նույնիսկ դարձվորի ունակության առկայությամբ իր վերքերը բուժում է շատ արագ, ապաքինվում է մի քանի օրում։Բուժման ժամանակ նրան օգնում է Կարլեյլ Կալլենը։
Էդվարդը Բելլայի և Ջեյկոբի համբույրի պատճառով չի կարողանում զսպել իր զայրույթը, և Բելլան իր վերջնական ընտրությունն է կատարում՝ հօգուտ Էդվարդի։
Բելլան այցելում է Ջեյկոբին և պատմում իր որոշման մասին, իսկ նա պատասխանում է, որ միշտ կսիրի և կսպասի նրան։
Վերջաբանը ներկայացվում է Ջեյկոբի անունից, որը հեռանում է բոլոր ընկերներից և Բելլայի որոշումներից, ինչպես նար Բելլայի և Էդվարդի հարսանիքի հրավերից, որն ուղարկվել է Ջեյկոբին։ Նա մոռանում է ամեն ինչի մասին և հեռանում՝ որոշելով ապրել գայլի տեսքով։
Էկրանավորում
խմբագրելՖիլմը թողարկվել է 2010 թվականի հունիսի 30-ին[4][5] ռեժիսոր Դեյվիդ Սլեյդի կողմից։ Գլխավոր դերերում, ինչպես անցած ֆիլմերում, Քրիստեն Ստյուարթը մարմնավորել է Բելլային, Ռոբերտ Փեթինսոնը՝ Էդվարդին և Թեյլոր Լոթները՝ Ջեյկոբին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Bob Minzesheimer (15 августа 2007). «Vampire tale takes bite out of 'Potter'» (անգլերեն). USA Today. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ Jeffrey A. Trachtenberg (10 августа 2007). «Booksellers Find Life After Harry In a Vampire Novel» (անգլերեն). The Wall Street Journal. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ Joshua Rich (2009 թ․ փետրվարի 20). «'Twilight': Third film in series, 'Eclipse,' set for June 2010». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ О фильме и режиссёре «Затмения» Արխիվացված 2009-04-27 Wayback Machine Կաղապար:Проверено
- ↑ Joshua Rich (2009 թ․ փետրվարի 20). «'Twilight': Third film in series, 'Eclipse,' set for June 2010». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 9-ին. Վերցված է 1 июня 2009-ին. (անգլ.)