Բացել գլխավոր ցանկը

Թեյլոր Դենիել Լոթներ (անգլ.՝ Taylor Daniel Lautner, արտաբերվում է /ˈlaʊtnər/, փետրվարի 11, 1992(1992-02-11)[1], Գրանդ Ռապիդս, Միչիգան, ԱՄՆ), ամերիկացի դերասան, ոչ մեծ ճանաչում է ձեռք բերել այս ֆիլմերի շնորհիվ՝ «Շարքբոյի և Լավի արկածները» (2005), «Սուրբ Վալենտինի օրը» (2010) և «Մթնշաղ» ֆիլմը, որտեղ նա խաղացել է Ջեյքոբի դերը։ Ֆիլմերում նկարվելուց զատ նա հետաքրքրվում է երգեցողությամբ։

Թեյլոր Լոթներ
Taylor Lautner by Gage Skidmore.jpg
Թեյլոր Լոթները Comic-Con International 2012-ում
Ի ծնե անուն՝Taylor Lautner
Ծննդյան թիվ՝փետրվարի 11, 1992(1992-02-11)[1] (27 տարեկան)
Ծննդավայր՝Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Գրանդ-Ռապիդս
Քաղաքացիություն՝Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասան, երգիչ
Կարիերա՝2001-ներկա ժամանակ
IMDb։ID 1210124

Բովանդակություն

ԿենսագրությունԽմբագրել

Երիտասարդ տարիներԽմբագրել

Թեյլորը ծնվել է Գրանդ-Ռապիդսում, Միչիգան նահանգում, Դանիելա և Դեբոր Լոթների ընտանիքում։ Թեյլոր Լոթները ունի հոլանդական, ֆրանսիական, գերմանական[2][3] և հնդկական արմատներ[2]. Тэйлор — не единственный ребёнок в семье, у него есть младшая сестра Макена[4]: Լոթները սկսում է ուսումնասիրել կարատե վեց տարեկան հասակում Խոլլենդի Ֆաբիանո կարատեի դպրոցում։ Հաջորդ տարի նա արդեն հաղթում է առաջնությունում և հրավիրվում է շարունակելու ուսումը կարատեի յոթակի չեմպիոն Մայք Չատի մոտ։ Նրան խնդրում են Կարատեի միջազգային ասոցիացիայում ներկայացնել սեփական երկիրը, և նա ապացուցում է իր ընդունակությունները՝ դառնալով Համաշխարհային կարատեի դափնեկիր (յունիոր) և զենքով մարտի չեմպիոն։ Հաղթել է 3 ոսկե մեդալ։ Նա շարունակում է իր հաղթական մրցարշավները, իսկ 2003 թվականին, երբ 11 տարեկան էր, նա ստանձնում է առաջին հորիզոնականը աշխարհում NASKA մրցույթի ժամանակ հետևյալ անվանակարգերում՝ «Սև գոտի բաց դիրքեր», «Երաժշտական զենք», «Ավանդական զենք» և «Ավանդական դիրքեր»: Իսկ 12 տարեկանում ստացել է «Յունիորների միջև կարատեի աշխարհի չեմպիոն»:

ԿարիերաԽմբագրել

Թեյլորը սկսում է իր դերասանական կարիերան, երբ մարտարվեստ դասավանդող ուսուցիչը նրան համոզում է նկարահանվել Լոս-Անջելեսյան «Burger King»-ի գովազդում։ Թեպետ փորձը այդքան էլ հաջող չէր, նրան դուր է գալիս նկարահանվելը։ Շուտով Թեյլորը և իր ընտանիքը սկսում է գնալ այստեղ, այնտեղ Միչիգանից դեպի Ֆլորիդա, որ Թեյլորը կարողանա իր համար դեր գտնել։ 9 տարեկանից նա ստանում է դերեր տարբեր ֆիլմերում և սերիալներում, նաև հնչյունավորել է մուլտիպլիկացիոն կերպարներ[4]:

2001 թվականին Լոթները խաղում է Կիսմետա հեռուստատեսային ֆանտաստիկ էքշնում Մոկոտո Իոկոամի «Մարդասպանի ստվերը»: Հաջորդիվ նա ստանում է դերեր սերիալներում՝ «Հավերժ ամառ», «Բեռնի Մակայի շոու» (Ահարոն) և «Իմ կինը և երեխաները» (Թայրոն)։

2008 թվականին Լոթները խաղում է Քրիստիան Սլեյթերի որդու դերը «Իմ անձնական թշնամին» սերիալում, մինչ այն չփակեցին 9 մաս նկարահանելուց հետո[5]: Նաև 2008 թվականի հունվարին Թեյլորը գնում է Մթնշաղ ֆիլմի քասթինգին։ Այնտեղ նա ծանոթանում է Քրիստեն Ստյուարտի հետ, ով արդեն հաստատվել էր գլխավոր դերակատարուհու՝ Բելլայի դերին։ Նրա հետ Թեյլորը կարդում է խոսքերը և ստանում է Ջեյքոբ Բլեյքի դերը։ Այս կերպարը ստանալու համար նա ստիպված էր աշխատել իր արտաքինի վրա և գնալ մարզասրահ[4]:

Անձնական կյանքԽմբագրել

Աղջիկների մեջ նկատվել են Սելենա Գոմեսը, Թեյլոր Սվիֆթը, Մայկա Մոնրոն։ 2013 թվականի հունիսից նա հարաբերությունների մեջ էր իր կոլեգա Մարի Ավգերոպուլոսի հետ, սակայն 2014 թվականի վերջում նրանք բաժանվեցին։

ՖիլմագրությունԽմբագրել

Film
Տարին Ֆիլմը Օրիգինալ անվանումը Դերը
2001 Իմ կինը և իմ երեխաները My Wife and Kids Թայրոն
2001 Մարդասպանի ստվերը Shadow Fury Քիսմեթ
2001 Բերնի Մաքի շոու Bernie Mac Show Ահարոն
2002 Ինչ նորությու՞ն կա Սկուբի-Դու What’s New, Scooby-Doo? Դենիս (հնչյունավորում)
2003 Դակ Դոդջերս Duck Dodgers Ռեդջի (հնչյունավորում)
2004 Դենի-ուրվական Danny Phantom (հնչյունավորում)
2004 Հավերժ ամառ Summerland Տղա ծովափին
2005 Շարկբոյի և Լավի արկածները The adventure of Sharkboy and Lavagirl Շարկբոյ
2005 Փորձով էժան է Cheaper by the Dozen 2 Թլիոտ Մյորտո
2005 Լավ ինքարփարեյշեն Love, Inc Օլիվեր
2008 Մթնշաղ Twilight Ջեյքոբ Բլեյք
2008 Իմ անձնական թշնամի My Own Worst Enemy Ջեք Սպիվի
2009 Մթնշաղ.Սագա.Նորալուսին The Twilight Saga: New Moon Ջեյքոբ Բլեյք
2010 Սուրբ Վալենտինի օրը Valentine՝s day Ուիլի
2010 Մթնշաղ.Սագա.Խավարում The Twilight Saga: Eclipse Ջեյքոբ Բլեյք
2011 Հետապնդում Abduction Նեյթան Խարպեր
2011 Մթնշաղ.Սագա.Արշալույս Twilight Saga: Breaking Dawn — Part 1 Ջեյքոբ Բլեյք
2012 Մթնշաղ.Սագա.Արշալույս Twilight Saga: Breaking Dawn — Part 2 Ջեյքոբ Բլեյք
2013 Համադասարանցիներ 2 Grown Ups 2 Էնդիի եղբայրության անդամ
2014 Տրեյսերներ Tracers Կեմ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #135430534 // Taylor Lautner — 2012—2016.
  2. 2,0 2,1 Larry Carroll (2008-05-20)։ «Actor Taylor Lautner Is Eager To Deliver 'Naked' Line, Master Driving»։ MTV։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-24-ին։ Վերցված է 2008-10-14 
  3. Christina Radish (2008-10-20)։ «Taylor Lautner & Edi Gathegi Discuss Their Roles in "Twilight"»։ MediaBlvd Magazine։ Արխիվացված օրիգինալից-ից 2008-10-24-ին։ Վերցված է 2008-10-22 
  4. 4,0 4,1 4,2 «Биографии звезд на Cosmo.ru: Тейлор Лотнер»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-24-ին 
  5. «Breaking News – NBC Pulls the Plug on "Enemy," "Jungle"»։ TheFutonCritic.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-24-ին։ Վերցված է ապրիլի 26, 2010 

Արտաքին հղումներԽմբագրել