Ակսայ (Ռոստովի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ակսայ
Ակսայ (ռուս.՝ Аксай), քաղաք Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Ակսայի շրջանում, Դոն գետի աջ ափին։ Գտնվում է Դոնի Ռոստով քաղաքից 18 կմ հյուսիսարևելք։ Ակսայի շրջանի վարչական կենտրոնն է։ Հարավկովկսայան երկաթուղիների կայարան է[1]։ 2010 թ. տվյալներով բնակչությունը կազմում է 41.984 մարդ[2]։ Հիմնվել է 1570 թ.։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Ակսայ | |||||
Аксай | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Երկրամաս | Ռոստովի մարզ | ||||
Շրջան | Ակսայի շրջան | ||||
Հիմնադրված է | 1570 թ. | ||||
Մակերես | 15 կմ², 67,5 կմ² | ||||
ԲԾՄ | 80 մետր | ||||
Բնակչություն | 41.984 մարդ (2010) | ||||
Ժամային գոտի | UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | 86350 | ||||
Փոստային ինդեքսներ | 346720–346724 | ||||
Պաշտոնական կայք | aksayland.ru | ||||
| |||||
ԱշխարհագրությունԽմբագրել
Քաղաքը տարածվում է Ռուսական դաշտավայրի հարավ-արևելքում և Ռոստովի մարզի հարավ-արևմուտքում։ Ակսայը գտնվում է Դոն գետի աջ ափին, այն վայրում, ուր Ակսայ գետի բազուկն է։
Քաղաքը համարվում է Դոնի Ռոստովին ամենամոտ քաղաքներից. կենտրոնից հեռու է 12 կմ։ Քաղաքների թաղամասերի նվազագույն հեռավորությունը միմյանցից կազմում է 1 կմ ուղիղ գծով իսկ 1,5 կմ՝ ավտոճանապարհով։
Ակսայը, ինչպես և ամբողջ Ռոստովի մարզը գտնվում են Մոսկվայի ժամային գոտում՝ UTC կազմում է +3։00։
Կլիման չափավոր ցամաքային է։ Ձմեռը մեղմ է։ Միջին հունվարյան ջերմաստիճանը կազմում է −4,4 °C։ Ամառը շոգ է, երկարատև, արևոտ. միջին հուլիսյան ջերմաստիճանը կազմում է +22,9 °C։ Տեղումների քանակը 600 մմ է[3]։
- Միջին ջերմաստիճանը՝ +9,7 °C
- Բացարձակ նվազագույն ջերմաստիճանը՝ −31,9 °C
- Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը՝ +39,8 °C
- Քամու միջինտարեկան արագությունը՝ 2,4 մ/վրկ
- Օդի միջինտարեկան խոնավությունը՝ 72 %
- Անսառնամանիք օրերի քանակը՝ 6 ամիս
- Ձյան ծածկույթի տևողությունը՝ 10-20 օր
- Ջեռուցման տևողությունը՝ 6 ամիս
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Большая Российская энциклопедия: В 30 т. / Председатель науч.-ред. совета Ю. С. Осипов. Отв. ред С. Л. Кравец. Т. 1. А — Анкетирование. — М.: Большая Российская энциклопедия, 2005. — 766 с.: ил.: карт.
- ↑ «Главная::Федеральная служба государственной статистики»։ www.gks.ru։ Արխիվացված է օրիգինալից 2010-12-03-ին։ Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6
- ↑ Архив данных о погоде в Ростове-на-Дону