Բատայսկ, քաղաք Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզում: Հիմնադրվել է 1769 թվականին, քաղաքի կարգավիճակ է ստացել 1938 թվականին:.

Քաղաք
Բատայսկ
Батайск
Դրոշ Զինանշան

Սուրբ Երրորդության տաճար
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԵրկրամասՌոստովի մարզ
ՀամայնքՌոստովի մարզ
ՔաղաքապետՎալերի Վասիլյեվիչ Պուտիլին
Հիմնադրված է1769 թ.
Այլ անվանումներգյուղ Բատայսկոյե
Տվյալ կարգավիճակում1938 թվականից
Մակերես77,68 կմ²
ԲԾՄ5 մ
Կլիմայի տեսակլեռնային
Պաշտոնական լեզուռուսերեն
Բնակչություն119 807 մարդ (2015)
Տեղաբնականունբատայսկցիներ
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ86354
Փոստային դասիչ346880 - 346884,
346886 - 346889,
346892 - 346894
Ավտոմոբիլային կոդ61, 161
Պաշտոնական կայքбатайск-официальный.рф
Բատայսկ (Աշխարհ)##
Բատայսկ (Աշխարհ)

Բնակչությունը կազմում է 119 807[1] մարդ (2015

Աշխարհագրություն

խմբագրել

Քաղաքն ընկած է Կոյսուգ գետի վրա։ Դոնի Ռոստովից գտնվում է հարավ-արևելք 8 կմ հեռավորության վրա և համարվում է արբանյակ քաղաք։ Տարածքի մեծությունը՝ 77,68 կմ² է։ Հիմնականում ունի փողոցների ուղղանկյունաձև ցանց։ Թաղամասերի ճնշող մեծամասնությունը կառուցապատված է միհարկանի կարմիր աղյուսից տներով։

Պատմություն

խմբագրել

Ստուգաբանությունը

խմբագրել

Քաղաքի անվանման մասին կան մի քանի վարկածներ։ Վ. Գրաչյովի և Ն. Ռեշետնյակի գավառագիտական ակնարկներում նշվում է, որ Բատայսկը իր անունն ստացել է Բատայսու գետակի անվանումից, որն էլ իր հերթին կոչվել է Բաթու խանի գետ, որի հավաքակայանը, իբր թե, եղել է այդ վայրերում։ Սակայն հեղինակները չեն հրապարակել իրենց սկզբնաղբյուրները։ Սակայն գավառագետ Պ. Օնոկոլովը և ուրիշները չեն գտել ոչ մի ապացույց, որ այստեղ եղել են Բաթու խանի զորքերը, ինչպես նաև Օնոկոլովը նկատել է, որ 1747 թվականի քարտեզի վրա գետը նշված է եղել որպես Բատայ, աչ թե Բատայսու։ Մեկ ուրիշ տարբերակով ստուգաբանվում է որպես բա տայ սու՝ թյուրքերենով որպես «գետակով խոնավ ցածրավայր »[2]։

Հիմնադրումը, XVIII դար

խմբագրել

XVIII դարի ընթացքում ներկայիս Բատայսկի տարածքը մի քանի անգամ Ռուսաստանից անցել է Թուրքիային և հակառակը։ Վերջնականապես Ռուսական կայսրության կազմ է մտել Ռուս-թուրքական պատերազմի արդյունքում 1768-1774 թվականներին, որից հետո նվաճված տարածքի վրա ձևավորվել է Ազովի նահանգը։ Սակայն այս շրջանի բնակեցումը սկսվել է դեռևս 1769 թվականին, երբ գեղջուկները անցնելով Դոն գետը հիմնավորվեցին Կոյսուգ գետի ափին և հիմնադրեցին Բատայսկը։ Հիմնականում այդ ժամանակահատվածում էլ գետի հոսանքի ներքին հատվածում զապորոժցիները հիմնադրեցին Կոյսուգի արվարձանը[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. [ = Город |русское название = Батайск |изоб Ростовская область. Оценка численности населения на 1 января 2009-2015 гг.]
  2. Յու. Նազարով (1988 թ․ հուլիսի 2). «Ինչու այդպիսի անվանում». Թերթ «Вперёд». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 16-ին.
  3. Յու. Նազարով (2 հուլիս1988). «Ինչու այդպիսի անվանում». Թերթ «Вперёд». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 16-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բատայսկ» հոդվածին։