Նոլինի Կանտա Գուպտա (անգլ.՝ Nolini Kanta Gupta, հունվարի 13, 1889(1889-01-13)[1], Faridpur, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - փետրվարի 7, 1983(1983-02-07)[1], Պոնդիչերի, Հնդկաստան), հնդիկ հեղափոխական, փիլիսոփա, գիտնական, գրաքննադատ, բանաստեղծ, քաղաքական գործիչ։ Շրի Աուրոբինդոյի ակնառու հետևորդների մեկը։

Նոլինի Կանտա Գուպտա
 
Կրթություն՝ Կալկաթայի համալսարան և Նախագահական համալսարան
Մասնագիտություն՝ բանաստեղծ, փիլիսոփա և հեղափոխական
Դավանանք հինդուիզմ
Ծննդյան օր հունվարի 13, 1889(1889-01-13)[1]
Ծննդավայր Faridpur, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Վախճանի օր փետրվարի 7, 1983(1983-02-07)[1] (94 տարեկան)
Վախճանի վայր Պոնդիչերի, Հնդկաստան
Քաղաքացիություն  Բրիտանական Հնդկաստան,  Հնդկաստանի տիրապետություն և  Հնդկաստան

Կենսագրություն խմբագրել

Նոլինի Կանտա Գուպտան ծնվել է 1889 թվականի հունվարի 13-ին Ֆարիդպուրում, Արևմտյան Բենգալիա՝ կրթված և ունևոր ընտանիքում։ Դեռ երիտասարդ տարիքում Նոլինին հայտնվել է Շրի Աուրոբինդոյի գաղափարների ազդեցության տակ, որը հայտնի էր բրիտանական գաղութացումից Հնդկաստանի ազատության գործում իր հեղափոխական պայքարի համար։

Կալկաթայի Նախագահական համալսարանում 4-ամյա աշխատանքից հետո թողել է գիտաշխատողի կարիերան, հրաժարվել հեռանկարային պետական ծառայությունից, և Աուրոբինդոյի ղեկավարությամբ մտել է հեղափոխական ոչ մեծ խմբի կազմի մեջ։

1908 թվականի մայիսին ահաբեկչական գործողության կազմակերպման մեջ այլ մեղադրվողների հետ ձերբակալվել է։ Բանտում անցկացնելով մոտ մեկ տարի՝ Նոլինի Կանտա Գուպտա արդարացվել է։ Ազատություն դուրս գալիուց հետո աշխատել է ազգայնական Dharma և Karmayogin թերթերում որպես խմբագրի օգնական։

Աուրոբինդոն սովորեցրել է նրան լատիներեն, հունարեն, իտալերեն և ֆրանսերեն։ Նոլինին եղել է չորս կողմնակիցներից մեկը, որոնք 1910 թվականից Շրի Աուրոբինդոյի հետ միասին եղել էին Պուդուչերիում։

Նոլինին Կանտա Գուպտան 1926 թվականից ապրել է Աշրամ Շրի Աուրոբինդո, որտեղ զբաղեցրել է քարտուղարի պաշտոնը՝ իր կյանքը նվիրելով իր ղեկավարին ծառայությանը։

Նոլինին Կանտա Գուպտան մահացել է 1983 թվականի փետրվարի 7-ին Շրի Աուրոբինդոյի աշրամում՝ 94 տարեկան հասակում։

Մատենագրություն խմբագրել

Իր կյանքի ընթացքում Նոլինին գրել է մոտ 60 գիրք (մոտավորապես 16-ն անգլերենով, իսկ մնացածը՝ բենգալերենով)։

  • Collected Works of Nolini Kanta Gupta, Sri Aurobindo Ashram, Pondicherry
1. The Coming Race
2. Essays on Poetry and Mysticism
3. The Yoga of Sri Aurobindo
4-5. Light of Lights (բանաստեղծություններ)
6-7. Sweet Mother
8. Vedic Hymns
  • Reminiscences (Կ. Ամրիտայի հետ)
  • Evolution and the Earthly Destiny
  • About Woman
  • Tributes to Nolini Kanta Gupta
  • Nolini: Arjuna of our Age
  • Lights from Nolini Kanta Gupta

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.

Արտաքին հղումներ խմբագրել