Նշենու ծաղկած ճյուղեր

Վինսենթ վան Գոգի նկարներից

«Նշենու ծաղկած ճյուղեր» (հոլ.՝ Amandelbloesem), հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ Վինսենթ վան Գոգի նկարներից, որը ստեղծվել է Սեն Ռեմի դե Պրովանսում 1890 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 73,3 × 92 սմ։ «Նշենու ծաղկած ճյուղեր» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Վան Գոգի թանգարանում (Ամստերդամ, Նիդերլանդներ

Նշենու ծաղկած ճյուղեր
տեսակնկարների շարք
նկարիչՎինսենթ վան Գոգ
տարի1890
լայնություն92 սանտիմետր
նյություղաներկ և կտավ
Ծանոթագրություններ

Պատմություն խմբագրել

1890 թվականի հունվարի 31-ին Թեոդորուս վան Գոգը (նա նկարչի եղբայրն էր) գրեց Վինսենթին իրենց որդու ծնունդի կապակցությամբ, որին անվանել են Վինսենթ Վիլլեմ ի պատիվ հորեղբոր։ Վինսենթ վան Գոգն անմիջապես ձեռնամուխ եղավ նոր կտավ ստեղծելուն, որը նպատակադրվել էր նվիրել իր փոքրիկ եղբորը։ Վինսենթի մտադրությամբ այդ կտավը փակցվելու էր ամուսինների մահճակալի վերևում և խորհրդանշելու էր նոր կյանքի սկիզբը։ Դրա համար էլ կտավի սյուժեում ընտրվեց նշենու ճյուղեր, քանի որ դրանք շատ վաղ են սկսում ծաղկել և խորհրդանշում են գարնան ու նոր կյանքի խորհրդանիշեր։

Ու նա սկսեց աշխատել կտավի վրա բավականին գերլարված վիճակում և նույնիսկ հուզմունքի պատճառով նյարդային ցնցումների մեջ էր ընկնում։

1888 թվականի մարտին նկարիչը տեղափոխվում է Առլ։ Այստեղ նա հիանում է ծաղկած ծիրանենիների, դեղձենիների և սալորենիների այգիներով։ Ծաղկած ծառերը հաճախակի են հանդիպում նկարչի կտավներում։ Սակայն «Նշենու ծաղկած ճյուղեր» նկարը արտասովոր է Վինսենթ վան Գոգի արվեստում։ Թվում է, թե ճյուղերը լողում են երկնաթույր երկնքի ֆոնին. այստեղ փիրուզագույն երանգավորում կա։ Սակայն երկինքը պարզ չէ. կամ դիտողը տեսնում է ծառի հատվածը, կամ էլ ճյուղերը դրված են սկահակի մեջ, ինչպես ավելի վաղ ստեղծված նկարներում։ Նկարի գրեթե ամբողջ տարածությունը լցված է ճյուղերով, որոնք ընդգծված են սև ուրվագծերով[1]։ Ե՛վ կտրուկ ուրվագծերում, և՛ ճյուղերի դասավորվածությունում զգացվում է ճապոնական գեղանկարչության ազդեցությունը, որի հետ Վինսենթը ծանոթացել է դեռևս Փարիզում եղած տարիներին։ Ի դեպ նա և Տեոն իրենց անձնական հավաքածուում ունեին ավելի քան 400 ճապոնական փայտափորագրական նյութեր։ Այսօր դրանք բոլորը ցուցադրվում են նկարչի ամստերդամյան թանգարանում՝ Վան Գոգի թանգարանում։

Ներկայումս նկարը ցուցադրվում է Ամստերդամ քաղաքի Վան Գոգի թանգարանում։

Գույքացուցակում կտավի համարը F 617 է։

Պատկերասրահ խմբագրել

Ավելի վաղ ստեղծված կտավներ․

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 100 chefs-d'œuvre du Van Gogh Museum, ISBN 90-6314-013-4

Արտաքին հղումներ խմբագրել