Նհ. Դինի
Նհ. Դինի (ինդոն.՝ Nh. Dini, փետրվարի 29, 1936[1], Սեմարանգ, Հոլանդական Օստ Ինդիա[2] - դեկտեմբերի 4, 2018, Սեմարանգ, Ինդոնեզիա), ինդոնեզացի բանաստեղծուհի։ Գրել է կեղծանունով, իսկական անունն է` Նուրհայատի Սրի Հարդիանի Սիթի Նուկատին (ինդոն.՝ Nurhayati Sri Hardini Siti Nukatin):
Նհ. Դինի | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 29, 1936[1] |
Ծննդավայր | Սեմարանգ, Հոլանդական Օստ Ինդիա[2] |
Վախճանվել է | դեկտեմբերի 4, 2018 (82 տարեկան) |
Վախճանի վայր | Սեմարանգ, Ինդոնեզիա |
Մասնագիտություն | գրող, կանանց իրավունքների պաշտպան և վիպասան |
Լեզու | ինդոնեզերեն |
Ազգություն | Bugis people? և Ճավացիներ |
Քաղաքացիություն | Ինդոնեզիա և Հոլանդական Օստ Ինդիա |
Ուշագրավ աշխատանքներ | Q107341866? |
Անդամակցություն | Angkatan 66? |
Զավակներ | Պիեր Քոֆֆին |
Կենսագրություն
խմբագրելՆհ. Դինին ազգությամբ բուգիս է։ Ընտանիքում եղել է հինգ երեխաներից ամենակրտսերը։ 1956 թվականին ավարտել է Սեմարանգի հումանիտար թեքումով միջնակարգ դպրոցը։ 1956—1960 թվականներին աշխատել է «Garuda Indonesia» ավիաընկերությունում` որպես ուղեկցորդուհի։ 1960 թվականին ամուսնացել է Կոբեում (Ճապոնիա) ֆրանսիական դեսպանի հետ։ Երեք տարի ապրել է Ճապոնիայում, այնուհետև` Կամբոջայում, 1966 թվականին՝ Ֆրանսիայում, 1967 թվականին՝ Ֆիլիպիններում, 1976 թվականին՝ Դետրոյտում (ԱՄՆ)։ 1980 թվականին ամուսնալուծվել է, վերադարձել Ինդոնեզիա և բնակություն հաստատել Սեմարանգում։ 1986 թվականին այնտեղ հիմնել է իր անվամբ ընթերցասրահ[3]։ 2003 թվականին տեղափոխվել է Սլեման (Ջոկյակարտա)։ Վերջին տարիներին բնակվել է Ունգարանի ծերանոցում։ Մահացել է ավտովթարից[4]։ Թաղված է Սեմարանգի «Կեդունգմունդու» գերեզմանատանը։
Ստեղծագործություն
խմբագրելԱռաջին պատմվածքները և բանաստեղծությունները հրապարակել է «Ֆեմինա» ամսագրում դեռևս դպրոցական տարիներին։ Ավագ եղբոր` Տեգուհ Ասմարի հետ միասին մասնակցել է ռադիոբեմականացումներին, որոնց համար եղբոր հետ համատեղ տեքստեր է գրել։ 1956 թվականին հրապարակել է «Երկու աշխարհ» պատմվածքների ժողովածուն, որն էլ որոշում է նրա ստեղծագործությունների հետագա ուղղությունը` կանանց պայքարը սոցիալական և կենցաղային բնագավառներում հավասար իրավական և տնտեսական իրավունքների համար[5]։ Հետագայում հիմնականում գրել է վիպակներ։ Ընդհանուր առմամբ հրատարակել է ավելի քա 20 գրքեր հիմնականում ֆեմինիստական ուղղվածության[6]։ Ֆրանսերենից թարգմանել է մի շարք գրքեր` Ալբեր Կամյուի «Ժանտախտը» (1985) և Ժյուլ Վեռնի «Քսան հազար լյո ջրի տակ» (2004) վեպերը։
Ընտանիք
խմբագրել- Հայրը` Սալյովիջո, մայրը` Կուսամինա
- Ամուսինը` Իվ Կոֆֆեն, ֆրանսիացի դիվանագետ
- Երեխաները` դուստրը Մարի-Կլեր Լինտագ (ծնվ.` 1961, բնակվում է Կանադայում), որդին Պիեռ-Լուի Պադանգ (Pierre Louis Padang) (ծնվ.` 1967), ֆրանսիացի անիմատոր, ռեժիսոր և դերասան։
Պարգևներ
խմբագրել- Կենտրոնական Յավայի ռադիոպիեսի մրցույթի հաղթող (1956)
- «Սաստրա» ամսագրի երկրորդ մրցանակ «Ձյունե տնակ» պատմվածքի համար (1963)
- Le Mond և Radio France Internasionale ամսագրերի առաջին մրցանակ ֆրանսերեն լեզվով պատմվածքների համար (1987)
- Կրթության և մշակույթի նախարարության Մշակութային մրցանակ (1989)
- Կենտրոնական Յավայի նահանգապետի մրցանակ (1991)
- Հարավ-Արևելյան Ասիայի Գրական մրցանակ (2003)
- Ֆրանկոֆոնիայի մրցանակ (2008)
- Ահմադ Բակրիի մրցանակ (2011)
- Lifetime Achievement Award Ubud Writers and Readers Festival (2017)
Հրապարակումներ
խմբագրել- Dua Dunia (Երկու աշխարհ) (1956)
- Hati yang Damai (Խաղաղ սիրտ) (1961, 1998)
- Pada Sebuah Kapal (Նավի վրա) (1973),
- La Barka (Բարկա) (1975)
- Namaku Hiroko (ԱՆունս Խիրկո է) (1977),
- Keberangkatan (Առաքում) (1977)
- Sebuah Lorong di Kotaku (Իմ քաղաքի փողոցը) (1978)
- Padang Ilalang di Belakang Rumah (Տան հետևի ծաղկային դաշտը) (1979)
- Langit dan Bumi Sahabat Kami (Մեր ընկերոջ երկինքն ու երկիրը) (1979)
- Sekayu (Սեկայու) (1981)
- Amir Hamzah Pangeran dari Negeri Seberang (Ամիր Հազմա` արքայազն այլ երկրից) (1981)
- Kuncup Berseri (Փայլուն կոկոն) (1982)
- Tuileries (Տյուլրի) (1982)
- Segi dan Garis (Կողք և գիծ) 1983)
- Orang-orang Tran (Տանի մարդիկ) (1985)
- Pertemuan Dua Hati (Երկու սրտերի հանդիպում) (1986)
- Jalan Bandungan (Բանդունգի փողոց) (1989)
- Liar (Վայրի) (1989)
- Istri Konsul (Հյուպատոսի կինը) (1989)
- Tirai Menurun (Վարագույն իջեցված է) (1995)
- Dharma Seorang Bhikku (Դհարմա բհիկշու) (1997)
- Kemayoran (Կեմայորան) (2000)
- Dari Parangakik ke Kamboja (Պարանգակիկից Կամբոջա) (2003)
- Dari Rue Saint Simon ke Jalan Lembang (Սուրբ ՍԻմոնի փողոցից դեպի Լեմբանգ փողոց) (2012)
Անգլերեն հրապարակումներ
խմբագրել- A Journey (short story) in "Black Clouds Over the Isle of Gods", edited by David Roskies. M. E. Sharpe (1997) 0-7656-0033-1
- The Chicken (short story) in "Diverse Lives" edited by Jeanette Lingard, Oxford Asia (1995) 967-65-3100-6
- Hill, D.T (1993), The Factory by Nh. Dini (Translated by David T. Hill, Includes Translator's introductory comments), Southeast Asia Program, Cornell University, Վերցված է 7 December 2018-ին
Ռուսերեն թարգմանություններ
խմբագրել- Дини Н. Женщина из лавки. Рассказ. Перевод О. Матвеева // Нусантара. Юго-Восточная Азия. Сборник материалов. — СПб., 2000. — С. 82—90.
Հիշատակ
խմբագրել2020 թվականի փետրվարի 29-ին Գուգլ ընկերությունը Google Doodle յուրահատուկ բացիկներով տոնել է նրա 84-րդ տարեդարձը[7]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #1055741348 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 NH Dini: Struggling against the odds // The Jakarta Post — 2008. — ISSN 0215-3432
- ↑ Korrie Layun Rampan Leksikon Susastra Indonesia. — Jakarta: Balai Pustaka, 2000. — P. 322—323.
- ↑ Muthi Achadiat Kautsar, Suherdjoko Author NH Dini dies following car crash in Semarang // The Jakarta Post. — December 4, 2018.
- ↑ В. В. Сикорский О литературе и культуре Индонезии. Избранные работы. — М., 2014. — С. 122.
- ↑ Ensiklopedia Sastra Indonesia — Badan Pengembangan dan Pembinaan Bahasa, Kementerian Pendidikan dan Kebudayaan Republik Indonesia
- ↑ «NH Dini's 84th Birthday». Google. 2020 թ․ փետրվարի 29. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 29-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- NH Dini (Nurhayati Sri Hardini Siti Nukatin) - Pengarang Sastra Feminis Արխիվացված 2010-03-17 Wayback Machine
- Detail Buku - Dari Fontenay Ke Magallianes - Nh Dini Արխիվացված 2007-09-27 Wayback Machine
- Buku-buku Nh Dini - Cermin Batin Perempuan
- NH Dini Pengarang Sastra Feminis Արխիվացված 2010-03-17 Wayback Machine