Ինդոնեզացիներ, Ինդոնեզիայի Հանրապետության բնակիչների ինքնանվանումը։

Երկրի բնակչության 96%-ը մալայապոլինեզական ընտանիքի ինդոնեզական տարբեր լեզուներով խոսող ինդոնեզացիներ են, պատկանում են հարավ-մոնղոլական փոքր ռասային։ Լայն առումով ինդոնեզացիներ են համարվում հանրապետության բոլոր բնակիչները (պապուասներ, չինացիներ)։ Լեզվաբանները և ազգագրագետները երբեմն ինդոնեզացիներ են անվանում նաև ինդոնեզական ճյուղի լեզուներով խոսող, բայց ինդոնեզիայից դուրս բնակվող բոլոր ժողովուրդներին։

Ինդոնեզիայի քաղաքացի ինդոնեզացիների թիվը 270 միլիոն է (2020 թվականին)։ Ինդոնեզացիներն ունեն 1000-ից ավելի լեզուներ և բարբառներ։ Հանրապետության հիմնական բնակչությունը կազմված է 13 խոշոր ժողովուրդներից (յուրաքանչյուրը՝ ավելի քան 1 միլիոն)։ Ինդոնեզացիների մոտ 87%-ը դավանում է իսլամ, մոտ 2%ը՝ հինդուիզմի տարատեսակներ, մոտ 1%-ը՝ բուդդայականություն և կոնֆուցիոսականություն (չինացիներ), 10%-ը՝ քրիստոնեություն։ Ինդոնեզացիների մշակույթը զարգացել է ըստ կղզիների և կրել տարբեր ազդեցություններ՝ չինական (մեր թվարկության սկզբից), հնդկական (մեր թվարկության սկզբից մինչև 15-16-րդ դարերը), մուսուլմանական (5-17-րդ դարերը), եվրոպական (17-րդ դարից)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 336
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինդոնեզացիներ» հոդվածին։