Նիշել Նիկոլս
Նիշել Նիկոլս (անգլ.՝ Nichelle Nichols, ի ծնե Գրեյս Դել Նիկոլս (անգլ.՝ Grace Dell Nichols), դեկտեմբերի 28, 1932[1][2][3], Robbins, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ - հուլիսի 30, 2022[4][5][6], Silver City, Գրանտ շրջան, Նյու Մեքսիկո[6]), ամերիկացի դերասանուհի, երգչուհի և հնչյունավորման դերասան։ Դերասանական կարիերան սկսելուց առաջ հանդես է եկել Դյուկ Էլինգթոնի և Լայոնել Հեմփթոնի հետ։ Առավել հայտնի է Star Trek հանրահայտ հեռուստասերիալում, ինչպես նաև հաջորդող լիամետրաժ ֆիլմերում խաղացած Նիյոտա Ուհուրայի դերով, որտեղ նրա հերոսուհին, վերջնական հաշվով, արժանանում է Աստղային նավատորմի կոմանդերի կոչմանը։
Նիշել Նիկոլս | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | դեկտեմբերի 28, 1932[1][2][3] |
Ծննդավայր՝ | Robbins, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ |
Վախճանի թիվ՝ | հուլիսի 30, 2022[4][5][6] (89 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Silver City, Գրանտ շրջան, Նյու Մեքսիկո[6] |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, երգչուհի, ձայնային դերասանուհի, թատրոնի դերասանուհի և պարուհի |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0629667 |
uhura.com |
Մանկություն և կարիերա
խմբագրելՆիշելը ծնվել է Ռոբինս ավանում՝ Չիկագոյից ոչ հեռու՝ աշխատավոր Սեմուել Էռլ Նիկոլսի (անգլ.՝ Samuel Earl Nichols), որը նաև քաղաքի քաղաքապետն ու գլխավոր քաղաքային դատավորն էր, և Լիշիա Նիկոլսի (անգլ.՝ Lishia (Parks) Nichols) ընտանիքում[8]։ Ավելի ուշ նրա ընտանիքը տեղափոխվել է Չիկագոյի բնակարան։
Նիկոլսը սովորել է Չիկագոյում, ինչպես նաև Նյու Յորքում և Լոս Անջելեսում։ Նրա առաջընթացը կապված է Օսկար Բրաուն կրտսերի «Kicks and Co.» անհաջող մյուզիքլում ունեցած մասնակցության հետ։
Playboy ամսագրի քողարկված սատիրայում Նիշելը խաղացել է Հազել Շարփի (անգլ.՝ Hazel Sharpe)՝ Կամպուսի կրքոտ թագուհու դերը, որին սատանան և Orgy Magazine ամսագիրը գայթակղությունների են ենթարկում, որպեսզի նա դառնա «Ամսվա օրգիայի աղջիկը»։
Չնայած այն բանին, որ բեմադրությունը փակվել է Չիկագոյում ցուցադրությունից անմիջապես հետո, Նիշելի խաղը գրավել է Playboy ամսագրի հրատարակիչ Հյու Հեֆների ուշադրությունը։ Նա այնքան տպավորված է եղել նրա արտաքինով, որ հրավիրել է Չիկագոյի իր Playboy ակումբ[9][10]։ Լինելով Չիկագոյում և Նյու Յորքում՝ նա ելույթ է ունեցել «Blue Angel», «Porgy and Bess» և «Carmen Jones» (Կարմենի դերում) մյուզիքլներում՝ որպես պարուհի և երգչուհի։ Նկարահանումների և հյուրախաղերի միջև ընկած ժամանակահատվածում Նիկոլսը երբեմն աշխատել է որպես մոդել։
1967 թվականի հունվարին Նիշելը հայտնվել է Ebony ամսագրի շապիկին[11]։ 5 տարի շարունակ նրան են նվիրվել ամսագրի երկու թեմատիկ հոդվածներ։
Նիշելը Դյուկ Էլինգթոնի և Լայոնել Հեմփթոնի խմբերի հետ շրջագայել է ԱՄՆ-ում, Կանադայում և Եվրոպայում։ Արևմտյան ափին նա խաղացել է «Գրիմի մռնչյունը, ամբոխի հոտը» (անգլ.՝ The Roar of the Greasepaint—the Smell of the Crowd) և «Իմ մարդկանց համար» մյուզիքլներում։ Բարձր գնահատականի է արժանացել Ջեյմս Բոլդուինի «Բլյուզ Պարոն Չարլիի համար» բեմադրությունում խաղացած դերի համար։ Նախքան «Աստղային ուղի» սերիալի լեյտենանտ Ուհուրայի դերը ստանալը եղել է հրավիրված արտիստ պրոդյուսեր Ջինա Ռոդդենբերիի «Լեյտենանտ» (անգլ.՝ The Lieutenant) սերիալի առաջին հեռուստատեսային սերիաներում։
Աստղային ճանապարհ
խմբագրել«Աստղային ճանապարհ» սերիալում խաղացած դերը, որի շնորհիվ Նիկոլսը ձեռք է բերել ճանաչում և համբավ, դարձել է առաջին դեպքերից մեկը, երբ սևամորթ կինը սերիալում չի նկարահանվել որպես սպասուհի․ նրա՝ սպայի երկրորդական դերը նույնիսկ աննախադեպ է եղել։ Նկարահանումների առաջին տարվա ընթացքում Նիկոլսը ցանկացել է լքել սերիալը իր դերի աննշանակալիության գիտակցության պատճառով, բայց տնօրեն Մարտին Լյութեր Քինգի հետ խոսելուց հետո մտափոխվել է։
Ըստ Նիշելի՝ Քինգը պնդել է, որ նա մնա սերիալում, և ասել, որ ինքը դերասանուհու մեծ երկրպագուն է։ Ինչպես նաև խորհուրդ է տվել նրան «չհանձնվել», որովհետև նա ամբողջ երկրում օրինակ է ծառայում սևամորթ երեխաների և երիտասարդ կանանց համար, ինչպես նաև մնացած երեխաների համար, որոնք տեսնում են, որ աֆրոամերիկացիները հայտնվում են էկրաններին մյուսների հետ հավասար[12][13][14]։ Երբեմն ասում են, որ Քինգն ավելացրել է․ «Երբ դուռը բացվում է մեկի կողմից, այն էլ ոչ ոք չի կարող նորից փակել»։
Նախկին ՆԱՍԱ-ի տիեզերագնաց Մեյ Ջեյմսոնը օրինակ է բերել սպա Ուհուրայի դերը՝ որպես ոգեշնչման օրինակ տիեզերագնաց դառնալ ցանկացողների համար․ Վուպի Գոլդբերգը նույնպես հայտարարել է Նիկոլսի դերի ազդեցության մասին[15]։ Նիկոլսը «Աստղային ճանապարհ» նախագծի փակվելուց հետո դարձել է ՆԱՍԱ-ի կամավոր։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1959 | ֆ | Պորգի և Բեսս | Porgy and Bess | պարուհի |
1964 | ֆ | — | Great Gettin’ Up Mornin’ | Ջոան Լոգանн |
1964 | ս | Լեյտենանտը | The Lieutenant | Նորմա Բարտլետ |
1966 | ֆ | Արված է Փարիզւմ | Made in Paris | Էլեանոր |
1966 | ս | Փեյթոն Փլեյս | Peyton Place | բուժքույր |
1966 | ֆ | Միստր Բուդվինգ | Mister Buddwing | զառ խաղացող |
1966 | ս | Տարզան | Tarzan | Ռուանա |
1966-1969 | ս | Աստղային ճանապարհ։ Օրիգինալ սերիալ | Star Trek: The Original Series | Ուհուրա |
1967 | ֆ | Բժիշկ, դուք հավանաբար կատակում եք | Doctor, You’ve Got to Be Kidding! | Ջեննի Ռիբոք |
1970 | ս | — | Insight | Էլլի |
1971 | ս | — | The D.A. | |
1973-1974 | ս | Աստղային ճանապարհ։ Անիմացիոն սերիալ | Star Trek: The Animated Series | Ուհուրա |
1974 | ֆ | Թրաք Թյորներ | Truck Turner | Դորինդա |
1979 | ֆ | Աստղային ճանապարհ | Star Trek: The Motion Picture | Ուհուրա |
1982 | ֆ | Աստղային ճանապարհ 2։ Խանի զայրույթը | Star Trek II: The Wrath of Khan | լեյտենանտ Ուհուրա |
1984 | ֆ | Աստղային ճանապարհ 3։ Սփոքին որոնելիս | Star Trek III: The Search for Spock | Ուհուրա |
1984 | ֆ | Անտոնիոս և Կլեոպատրա | Antony and Cleopatra | նախագահ |
1986 | ֆ | Գերբնականը | The Supernaturals | սերժանտ Լեոնա Հոքինս |
1986 | ֆ | Աստղային ճանապարհ 4։ Ճանապարհ դեպի տուն | Star Trek IV: The Voyage Home | Ուհուրա |
1988 | ս | Դասարանի ավագ | Head of the Class | ինքն իր դերում |
1989 | ֆ | Աստղային ճանապարհ 5։ Վերջին սահմանը | Star Trek V: The Final Frontier | Ուհուրա |
1991 | ֆ | Աստղային ճանապարհ 6։ Չբացահայտված երկիր | Star Trek VI: The Undiscovered Country | Ուհուրա |
1991 | ֆ | — | Star Trek Adventure | Ուհուրա |
1992 | ֆ | — | Star Trek: 25th Anniversary Enhanced | Ուհուրա |
1992 | ս | — | Inside Space | հաղորդավար |
1993 | ս | Հատուկ առաջարկ հանգստյան օրերի համար | ABC Weekend Specials | Ստելլա |
1993 | ֆ | — | Star Trek: Judgment Rites | Ուհուրա |
1994 | ս | Բեթմեն | Batman: The Animated Series | Թոտ Հեպերա |
1994-1996 | ս | Գարգուլներ | Gargoyles | Դայան Մազա |
1995 | ֆ | Նավապետ Զումի արկածները բաց տիեզերքում | The Adventures of Captain Zoom in Outer Space | Սագան |
1997 | ս | Սարդ-մարդը | Spider-Man: The Animated Series | Միրիամ |
1999 | ֆ | — | A Stitch in Time | Հարվի |
2000 | ս | Բարին ընդդեմ չարի | G vs E | Հենրիի մայրը |
2000 | ս | Աստղային թիմի Բազ Լայթերի արկածները | Buzz Lightyear of Star Command | շեֆ |
2000-2002 | ս | Ֆուտուրամա | Futurama | ինքն իր դերում |
2002 | ֆ | Ձյունե շներ | Snow Dogs | Ամելիա |
2003 | ֆ | — | Roddenberry on Patrol | Գրեյս |
2004 | ֆ | — | Surge of Power: The Stuff of Heroes | Օմեն |
2005 | ֆ | Դե ինչ, գնացի՞նք | Are We There Yet? | միսս Մեյբլ |
2007 | ս | Հերոսներ | Heroes | Նանա Դոուսոն |
2007 | ֆ | Մարդկանց ու աստվածների աստղային ճանապարհը | Star Trek: Of Gods and Men | Ուհուրա |
2008 | ֆ | — | Lady Magdalene’s | լեդի Մագդալեն / երգչուհի Մեգի |
2008 | ֆ | Սիրո ճշմարտությունը | Tru Loved | տատիկ |
2008 | ֆ | — | The Torturer | Դոք |
2008 | ֆ | — | Mirror Universe: Part 1 | — |
2009 | ս | — | The Cabonauts | Սի Ջեյ |
2010 | ֆ | Սքուբի դու 4։ Լճային հրեշի անեծքը | Scooby-Doo! Curse of the Lake Monster | սենատոր |
2012 | ֆ | — | This Bitter Earth | միսս Կլարա Ուոտկինս |
2014 | ֆ | — | Family Guy: The Quest for Stuff | Ուհուրա |
2016 | ֆ | — | Surge of Power: Revenge of the Sequel | Օմեն |
2016 | ս | Երիտասարդ ու հանդուգն | The Young and the Restless | Լյուսինդա Ուինտերս |
2017 | ս | Աստղային ճանապարհ։ Նահանջողները | Star Trek: Renegades | ադմիրալ Գրեյս Ջեմիսոն |
2017 | ս | Շան նման | Downward Dog | Դիջեյ Դիվայն |
2017 | ս | — | Renegades | ադմիրալ Գրեյ Ջեմիսոն |
2017 | ֆ | Շնաձկային տոռնադո 5։ Գլոբալ փորում | Sharknado 5: Global Swarming | գեներալ-քարտուղար Ստար |
2017 | ս | — | 12 to Midnight | Դևորա |
2018 | ֆ | Սպիտակ խոլորձ | White Orchid | Թերեզա |
2018 | ֆ | — | Mr. Malevolent | խորհրդավոր կին |
2019 | ֆ | — | Surge of Dawn | Օմեն |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 NooSFere (ֆր.) — 1999.
- ↑ 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 4,0 4,1 4,2 The Guardian — United Kingdom: GMG, 2022. — ed. size: 161152 — ISSN 0261-3077
- ↑ 5,0 5,1 5,2 Nichelle Nichols, who played Uhura in ‘Star Trek’ franchise, dies at 89 — ISSN 0190-8286
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Barco M. d. Nichelle Nichols, Lt. Uhura on 'Star Trek,' dies at 89 — 2022.
- ↑ https://www.comic-con.org/awards/inkpot
- ↑ Nichelle Nichols Biography (1933-)
- ↑ Satirical flop brings star success(անգլ.) // Ebony / Johnson, John H.. — Chicago, Illinois: Johnson Publishing Company, Inc., 1962. — Т. 17. — № 3. — С. 41—42, 44, 46—47.
- ↑ Still, Larry Oscar Brown musical gets warm reception in windy city(անգլ.) // Jet : journal / Johnson, John H.. — Chicago, Illinois: Johnson Publishing Company, Inc., 1961. — Т. 20. — № 25. — С. 58—61.
- ↑ A new star in the tv heavens(անգլ.) // Ebony / Johnson, John H.. — Chicago, Illinois: Johnson Publishing Company, Inc., 1967. — Т. 22. — № 3. — С. 70—72, 74, 76.
- ↑ «'Star Trek' actress Nichelle Nichols: Martin Luther King Jr. impacted decision to stay on Enterprise». Daily News. New York. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ Nichelle Nichols, Beyond Uhura: Star Trek and Other Memories, G.P. Putnam & Sons, New York, 1994. pp.164-65
- ↑ Abadsidis, Savas (2010 թ․ հունվարի 18). «The true story of MLK and Lt. Uhura». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 19-ին.
- ↑ http://transporting.to/CyberWoman/whoopi.html Արխիվացված 2011-10-07 Wayback Machine Whoopi Goldberg interview on Star Trek DVD
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիշել Նիկոլս» հոդվածին։ |