Նիկոլո Տարտալյա (իտալ.՝ Niccolò Fontana Tartaglia, մոտ 1499[1], Բրեշիա, Վենետիկի հանրապետություն[2][3][1][…] - դեկտեմբերի 13, 1557[1][4], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[1][4][5]), իտալացի մաթեմատիկոս։

Նիկոլո Տարտալյա
Niccolò Tartaglia,
Ծնվել էմոտ 1499[1]
Բրեշիա, Վենետիկի հանրապետություն[2][3][1][…]
Մահացել էդեկտեմբերի 13, 1557[1][4]
Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[1][4][5]
Քաղաքացիություն Վենետիկի հանրապետություն
Մասնագիտությունմաթեմատիկոս և ճարտարագետ
Գործունեության ոլորտմաթեմատիկա
Տիրապետում է լեզուներինիտալերեն[6][7]
Հայտնի աշակերտներGiovanni Antonio Rusconi?[8], Giambattista Benedetti?[8] և Օստիլիո Ռիչչի
ՀայրMicheletto Fontana?[9]
 Niccolò Tartaglia Վիքիպահեստում
General trattato de' numeri et misure, 1556

Աշխատանքները վերաբերում են մաթեմատիկային, մեխանիկային, բալիստիկային, երկրաբաշխությանը, ամրաշինությանը։ «Նոր գիտություն» (1537) աշխատության մեջ ցույց է տվել, որ արկի թռիչքի հետագիծն ամբողջությամբ կոր գիծ է (պարաբոլ), և որ արկը ամենամեծ հեռավության է հասնում, երբ արձակվում է 45 °C անկյամբ։ Այդ աշխատության որոշ դրույթներ հետագայում Գալիլեո Գալիլեյը օգտագործել է մարմինների անկման մասին իր աշխատություններում։ Տարտալյայի մյուս կարևոր աշխատանքը («Ընդհանուր տրակտատ թվի և չափի մասին», 1556—1560) ծավալուն նյութ է պարունակում թվաբանության, հանրահաշվի և երկրաչափության վերաբերյալ։ Տարտալյայի անունը Զ․ Կարդանոյի անվան հետ մեկտեղ առնչվում է խորանարդ հավասարումների լուծման եղանակի մշակման հետ։

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Վենետիկի հանրապետությունում՝ Բրեշիա քաղաքում։ Իսկական ազգանունը Ֆոնտանա է։ Ծննդյան ճշգրիտ տարեթիվը հայտնի չէ. որոշ աղբյուրներ նշում են 1501 կամ 1502 թվականը[10]։ Նիկոլոն ընդամենը 4-5 տարեկան մանուկ է եզել, երբ ավազակները սպանել են հորը՝ Միքելեին, որը հեծյալ փոստատար էր, ու ընտանիքը հայտնվել է նյութական ծայրահեղ ծանր դրության մեջ։

1512 թվականին՝ Կամբրայի լիգայի պատերազմի ժամանակ, Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս Տասներկուերորդի զորքերը հարձակվել են Վենետիկի հանրապետության վրա, պաշարել Բրեշիան; Քաղաքի բնակիչները յոթ օր շարունակ համառորեն դիմադրել են, բայց ֆրանսիացիներին հաջողվել է ի վերջո կոտրել դիմադրությունը և ներխուժելով քաղաք՝ կոտորել բնակիչներին (սպանել են ավելի քան 45 հազար բրեշիացու)։ Նրանք ներխուժել են նաև քաղաքի տաճարը, որտեղ շատերի հետ պատսպարվել էր Նիկոլոյենց ընտանիքը։ Հենց այդ ժամանակ էլ տասնամյա երեխան դեմքի ստորի հատվածում ուժեղ հարված է ստացել։ Նիկոլոն դարձել է կակազ (այստեղից էլ՝ նրա մականունը՝ Տարտալյա), կզակի վերքը քողարկելու նպատակով էլ ստիպված էր մինչև մահ մորուք պահել։

Մայրը նրան 14 տարեկանում սովորելու է տվել գրագրի մոտ, բայց քանի որ վարձը չի կարողացել վճարել, տղայի ուսումը դեռ նոր սկսված՝ ընդհատվել է։ Ընդունակությունների, համառ կամքի ու աշխատասիրության շնորհիվ պատանին հաղթահարել է դժվարությունները, ինքնակրթությամբ հասել այնպիսի մակարդակի, որ կարողացել է հաջողությամբ հանձնել որակավորման քննությունները և դասավանդելու իրավունք ձեռք բերել, հետագայում նաև դառնալ իր ժամանակի անվանի գիտնականներից մեկը։ Նա դասախոսել է Վերոնայի, Բրեշիայի, Վենետիկի համալսարաններում։ Նրա լավագույն աշակերտներից է եղել Վերածննդի դարաշրջանի մեկ այլ հայտնի գիտնական՝ Ջամբատիստա Բենեդետին։

Տարտալյան առաջինն է եղել, որ հին հունարենից իտալերեն է թարգմանել Էվկլիդեսի, Արքիմեդի աշխատությունները։

Աշխատություններ

խմբագրել
  • La Nova Scientia, Venezia, 1537. Trattazione matematica del moto dei proiettili.
  • L'Euclide Megarese, Venezia, 1543. Traduzione degli Elementi di Euclide, dedicata a Gabriele Tadino.
  • Opera Archimedis, 1543.
  • Quesiti et inventioni diverse, Venezia, 1546. Dialogo con interlocutori principali Francesco Maria della Rovere e Gabriele Tadino e argomenti diversi: aritmetica, geometria, algebra, statica, topografia, artiglieria, fortificazioni, tattica.
  • Le risposte a Ludovico Ferrari, 1547-1548.
  • La travagliata Inventione, 1551.
  • General trattato de' numeri et misure, Venezia, 1556-1560, in 17 libri, 6 volumi:
    • Curzio Troiano Navò

General trattato de' numeri et misure |volume = 1 |città= In Vinegia |data= 1556 |url= http://gutenberg.beic.it/webclient/DeliveryManager?pid=146704&search_terms=DTL4 }}

    • Curzio Troiano Navò

General trattato de' numeri et misure |volume = 2 |città= In Vinegia |data= 1556 |url= http://gutenberg.beic.it/webclient/DeliveryManager?pid=147843&search_terms=DTL4 }}

    • Curzio Troiano Navò

General trattato de' numeri et misure |volume = 3 |città= In Venetia |data= 1560 |url= http://gutenberg.beic.it/webclient/DeliveryManager?pid=148614&search_terms=DTL4 }}

    • Curzio Troiano Navò

General trattato de' numeri et misure |volume = 4 |città= In Venetia |data= 1560 |url= http://gutenberg.beic.it/webclient/DeliveryManager?pid=148841&search_terms=DTL4 }}

    • Curzio Troiano Navò

General trattato de' numeri et misure |volume = 5 |città= In Venetia |data= 1560 |url= http://gutenberg.beic.it/webclient/DeliveryManager?pid=149116&search_terms=DTL4 }}

    • Curzio Troiano Navò

General trattato de' numeri et misure |volume = 6 |città= In Venetia |data= 1560 |url= http://gutenberg.beic.it/webclient/DeliveryManager?pid=1526226&search_terms=DTL4 }}

  • De insidentibus aquæ e De ponderositate, 1565. Pubblicazione postuma.

Գրականություն

խմբագրել
  • Chisholm, Hugh, ed. (1911). «Tartaglia, Niccolò» . Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 26 (11th ed.). Cambridge University Press.
  • Katz, Victor J. (1998), A History of Mathematics: An Introduction (2nd ed.), Reading: Addison Wesley Longman, ISBN 0-321-01618-1
  • Smith, D.E. (1958), History of Mathematics, vol. I, New York: Dover Publications, ISBN 0-486-20429-4
  • Strathern, Paul (2013), Venetians, New York, NY: Pegasus Books
  • Charles Hutton (1815). «Tartaglia or Tartaglia (Nicholas)». A philosophical and mathematical dictionary. Printed for the author. էջ 482.
  • Бобылёв Д. К. (1890–1907). «Тарталья, Николо». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • История математики под редакцией А. П. Юшкевича в трёх томах, М., Наука:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Mathematica Italiana (իտալ.)
  2. 2,0 2,1 2,2 Д. Б. Тарталья, Николо (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1901. — Т. XXXIIа. — С. 655.
  3. 3,0 3,1 3,2 Wurzbach D. C. v. Tartaglia, Niccola (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 43. — S. 97.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Bortolotti E. Enciclopedia Treccani (իտալ.) // Il Contributo italiano alla storia del PensieroIstituto dell'Enciclopedia Italiana, 1937. — (Enciclopedia Italiana di Scienze, Lettere ed Arti - VIII Appendice)
  5. 5,0 5,1 5,2 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  6. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. CONOR.Sl
  8. 8,0 8,1 Գիտական ​​կենսագրության ամբողջական բառարանDetroit: Charles Scribner's Sons, 2008. — ISBN 978-0-684-31559-1
  9. Pas L. v. Genealogics — 2003.
  10. В. П. Лишевский «Затянувшийся спор»//Вестник РАН. 2000, № 2. т. 70, стр. 147—148

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլո Տարտալյա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 620