Նիկոլյա Վանյե
Նիկոլյա Վանյե (մայիսի 5, 1962[1][2][3], Դակար, Սենեգալ[4]), ֆրանսիացի գրող, ռեժիսոր և սցենարիստ։
Նիկոլյա Վանյե | |
---|---|
Ծնվել է | մայիսի 5, 1962[1][2][3] (62 տարեկան) |
Ծննդավայր | Դակար, Սենեգալ[4] |
Մասնագիտություն | գրող, կինոռեժիսոր, սցենարիստ, dogsled musher և ավտոարշավորդ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Պարգևներ | |
Ամուսին | Diane Vanier? |
Կայք | nicolasvanier.com |
Nicolas Vanier Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՆիկոլյա Վանյեն ծնվել է Սենեգալում, որտեղ նրա հայրը անցնում էր զինվորական ծառայություն։ Նա մեծացել է Ֆրանսիայի Սոլոնի քաղաքում, նրա պապին պատկանող ֆերմայում և ավարտել է միջազգային ագրոարդյունաբերական զարգացման բարձրագույն դպրոցը։
1983 թվականին Վանյեն սկսել է կանոեյով ճանապարհորդություն Շեֆերվիլից մինչև Ունգավա ծովածոց՝ հնդկական Մոնտանյեի ցեղի հետքերով։ Այս արշավախմբի արդյունքը դարձավ նրա առաջին Grand «Nord» գիրքը և «les coureurs de bois» (1985) վավերագրական ֆիլմը, որը նկարահանվել է «Antenne 2» հեռուստաալիքի համար։
1986 և 1987 թվականներին նա ճամփորդել է Ժայռոտ լեռներով և Ալյասկայով։
1990 և 1991 թվականներին նա մեկնել է Մոնղոլիայից Սիբիր 7000 կիլոմետրանոց արշավախմբի՝ դեպի Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս։ 1993 թվականին Վանյեն վերադարձել է Սիբիր, որտեղ ապրել է քոչվոր-հովիվների ընտանիքի առօրյա կյանքով։
1994-1995 թվականներն ընկած ժամանակահատվածը Վանյեն կնոջ և մեկ տարեկան դստեր հետ ճամփորդել է Ալյասկայում գտնվող Ժայռոտ լեռներով։ 1995 թվականի դեկտեմբերին կինոթատրոններում թողարկվեց նրանց «Ձյան երեխան» գիտարշավի մոտիվներով գեղարվեստական ֆիլմը։
2004 թվականին վարձույթով թողարկվում է Նիկոլյա Վանյեի «Վերջին գազանորս» ֆիլմը։ Ֆիլմը պատմում է մշտակամորթ գազանների վրա որս իրականացնող ամերիկացի որսորդների ներկայացուցիչներից մեկի՝ Նորման Վինթերի կյանքի մեկ տարվա պատմություն։
2005-2006 թվականը Նիկոլյա Վանյեն Բայկալ լճից մինչև Մոսկվա 4 ամսվա ընթացքում անցել է 800 կիլոմետրանոց երթուղի։ Արշավախումբը ստացել է «Սիբիրյան Ոդիսևս» անվանումը։
Այնուհետև ռեժիսորը պատրաստում է նոր արշավախումբ՝ ամենամեծ օվկիանոսից մինչև աշխարհի ամենամեծ լիճը՝ Խաղաղօվկիանոսյան ափից մինչև Բայկալ՝ Մանջուրիայով, Մոնղոլիայով և Հարավային Սիբիրի մի մասով։ Նա նաև պատրաստվում է էկրանավորել իր «Ոսկին ձյան տակ» վեպը, որը նկարագրում է պատանի ամերիկացու պատմությունը 19-րդ դարում՝ Կլոնդայքի ոսկե տենդի ժամանակաշրջանում։
Նիկոլյա Վանյեն համարվում է բնության ակտիվ պաշտպան։ Մասնավորապես, նա գլխավորում և աջակցում է «Դպրոց ակցիան» (L'école et!) ծրագիրը՝ հիմնված Ֆրանսիայի ազգային կրթության նախարարության կողմից, որի նպատակն է դպրոցում էկոլոգիայի խթանումն ու կայուն զարգացումը։
Ֆիլմեր
խմբագրել«Գայլ» ֆիլմը թողարկվել է 2009 թվականի Սյուզաննա և ներկայացվել 2010 թվականի Կաննի կինոփառատոնում։ Ֆիլմը պատմում է հյուսիս-արևելյան արկտիկական Սիբիրի էվեն ցեղի կյանքի մասին, որը գոյություն ունի հյուսիսային եղջերուների մեծ հոտերի հաշվին, և ինչի հաշվին նրանք պաշտպանվում են գայլերի հարձակումներից։
2013 թվականի դեկտեմբերին թողարկվել է ընտանեկան «Բելլ և Սեբաստիան» ֆիլմը, որը պատմում է Սեբաստիան անունով մի տղայի և Պիրենեյան լեռնային շան՝ Բելլի ընկերության մասին։ Ֆիլմը համաշխարհային վարձույթում հավաքել է ավելի քան 100 մլն դոլար[5]։
2019 թվականի մայիսի 10-ին համաշխարհային վարձույթ է դուրս եկել «Թևերդ պարզիր» ֆիլմը, որը հիմնված է Քրիստիան Մուլեկի կենսագրության վրա։ Ֆիլմի սյուժեի համաձայն՝ Թոմն արձակուրդների ժամանակ այցելում է իր հորը՝ Քրիստիանին, ով օրնիթոլոգ էր, և զբաղվում էր ծվվան սագերի փրկության ուղղված փորձերով։ Սկզբում գաջեթներով ու խաղերով տարված դեռահասին բնության մեջ կյանքը ձանձրալի է թվում, սակայն ամեն ինչ փոխվում է, երբ հայտնվում են թռչնակները։ Երբ թռչունները մեծանում են, Թոմն և Քրիստիանը նրանց հետ մեկնում են Նորվեգիա։ Այստեղ, կամա թե ակամա, մի տղա, ով նման էր առասպելական Նիլսին, գնում է արտասովոր ճանապարհորդության վայրի սագերի հետ[6]։
Ստեղծագործություններ
խմբագրելՖիլմեր
խմբագրել- 1985՝ Les coureurs de bois (վավերագրական)
- 1988՝ «Կարավան» / Caravane
- 1988՝ «Բաց գետեր» / Rivières ouvertes
- 1988՝ «Ջրի բաշխում» / Partage des eaux
- 1989՝ «Թակարդ դնողների ճանապարհը Լաբրադորում» / La course des trappeurs au Labrador (վավերագրական)
- 1992՝ «Դեպի հյուսիս ձմռանը» / Au nord de l’hiver
- 1995՝ «Ձյան երեխան» / L'Enfant des neiges («վավերագրական»)
- 1997՝ «Շան ձմեռ» / Un hiver de chiens
- 1999՝ «Սպիտակ Ոդիսական» / L'Odyssée blanche
- 2004՝ «Վերջին գազանորսը» / Le Dernier Trappeur (վավերագրական)
- 2006՝ «Ձյունե շներ» / Chiens des neiges
- 2006՝ «Սիբիրյան Ոդիսևս» / L’Odyssée sibérienne
- 2007՝ «Մեծ Ոդիսևս, 2007 թվական» / Grande Odyssée 2007
- 2008՝ «Գայլ» / Loup (գեղարվեստական)
- 2013՝ La dernière meute
- 2013՝ «Բելլ և Սեբաստիան» / Belle et Sébastien (գեղարվեստական)
- 2014՝ «Վայրի Ոդիսևսը» / L'Odyssée sauvage (վավերագրական)
- 2017՝ «Лесная школа» / L'école buissonnière (գեղարվեստական)
- 2019՝ «Թևերդ պարզիր» / Donne-moi des ailes (գեղարվեստական)
- 2020՝ «Պոլի» / Poly (գեղարվեստական)
Գրքեր
խմբագրել- 1988՝ «Մեծ Հյուսիս» / Grand Nord
- 1988՝ Le Triathlon historique
- 1988՝ «Հյուսիսային մենակություն» / Solitude nord
- 1992՝ Transsibérie, le mythe sauvage
- 1993՝ «Կյանքը հյուսիսում» / La Vie en nord
- 1994՝ «Սպիտակ մենակություն» / Solitudes blanches (վեպ)
- 1994՝ Otchum, chef de meute
- 1995՝ «Ձյան երեխան» / L'Enfant des neiges
- 1997՝ «Ձմեռ» / Un hiver
- 1997՝ «Հյուսիս» / Nord (ալբոմ)
- 1997՝ Robinson du froid
- 1998՝ Le Grand Brâme
- 1998՝ Destin Nord
- 1998՝ «Տարածք» / Territoire
- 1998՝ «Տայգա» / Taïga (պատկերազարդ վերաթողարկում Transsibérie)
- 1999՝ «Սպիտակ Ոդիսևս» /L'Odyssée blanche
- 2000՝ C'est encore loin l'Alaska...
- 2001՝ Le Chant du Grand Nord: Le Chasseur de rêve, I հատոր․ La Tempête blanche, II հատոր
- 2003՝ Le Voyageur du froid
- 2004՝ «Ոսկի ձյան տակ» / L'Or sous la neige (վեպ)
- 2004՝ «Վերջին գազանորսը։ ֆիլմի ստեղծում» / Le Dernier Trappeur: Making of
- 2004՝ «Վերջին գազանորսը» / Le Dernier Trappeur (պատկերազարդ հրատարկություն երեխաների համար)
- 2006՝ «Սիբիրյան Ոդիսևս» / L'Odyssée sibérienne
- 2007՝ Mémoires glacées
- 2008՝ «Գայլ» / Loup (վեպ)
- 2008՝ «Գայլ» / Loup (ֆիլմի ֆոտոալբոմ, Éditions du Chêne)
- 2009՝ «Գայլ» Loup (Կոմիքսների գիրք, նկարիչներ Éric Stalner, Pierre Boisserie)
- 2011՝ L'Or sous la neige (Կոմիքսների գիրք, նկարիչներ Éric Stalner, Jean-Marc Stalner)
- 2011՝ La Passion du Grand Nord (30 տարվա արշավները նկարներով, Éditions du Chêne)
- Le Grand Voyage
- 2011՝ Mohawks et les Peuples d'en haut, I հատոր
- 2012՝ La Quête de Mohawks, II հատոր
- 2013՝ «Բելլ և Սեբաստիան» / Belle et Sébastien
- 2014՝ «Իմ շների հետ» / Avec mes chiens
- 2015՝ «Մեծ ճանապարհ» / La Grande Course
- 2016՝ Les Pieds sur terre. Encyclopédie de la nature mois par mois
- 2017՝ «Անտառային դպրոց» / L'École buissonnière
- 2019՝ «Թևերդ պարզիր» / Donne-moi des ailes, XO Editions
- 2020՝ «Պոլի» / Poly, XO Editions
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 GeneaStar
- ↑ 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ 4,0 4,1 4,2 Who's Who in France (ֆր.) — Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
- ↑ «Легендарный фильм «Белль и Себастьян» выйдет на российские экраны | Культ Кино» (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ «Spread Your Wings (2019) - IMDb». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- ԿենսագրությունԱրխիվացված 2010-01-07 Wayback Machine(ֆր.)
- «Գայլ» ֆիլմի էջըԱրխիվացված 2013-06-05 Wayback Machine(ֆր.)