Ծվվան սագ

թռչունների տեսակ
Ծվվան սագ
Ծվվան սագ
Ծվվան սագ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Սագանմաններ (Anseriformes)
Ընտանիք Բադեր (Anatidae)
Ցեղ Սագ (Anser)
Տեսակ Ծվվան սագ (A. erythropus)
Միջազգային անվանում
Anser erythropus
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Խոցելի տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Ծվվան սագ (լատին․՝ Anser erythropus ), բադերի ընտանիքին պատկանող թռչուն։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Anser erythropus

Տարածվածություն

խմբագրել

Տարածված է Եվրասիայի տունդրայի գոտում՝ Սկանդինավյան երկրներից մինչև Չուկոտիա։ Ձմեռում է Եվրոպայում, առավել հաճախ՝ Բալկանյան թերակղզում, Փոքր Ասիայում, Իրանում, Չինաստանի հարավում, Կորեայում, Ճապոնիայում և Հարավային Կովկասում։ Հայաստանում հանդիպում է գարնանային և աշնանային չուի ժամանակ Սևանա լճում և Արաքսի հովում (ձմռանը, սակայն ոչ ամեն տարի)[1]։

Էկոլոգիա

խմբագրել

Բնադրման շրջանում հանդիպում է ոչ միայն տունդրայում, այլև լեռնային լճերում, լեռնային գետերի ստորին մասերում, զառիթափ լեռնային լանջերին։ Ձմռանը գերադասում է կերով հարուստ, լայն տեսադաշտով տարածքները, դաշտերը, տափաստանները և ջրավազանների ափերը։

Բնադրման համար գերադասում են խոտաբույսերով և թփուտներով պատված վայրերը, ժայռուտները։ Բնի ցամքարը լցված է աղվափետուրներով ծածկված չոր խոտաբույսերից։ Ձվերը 4-8 հատ են, սպիտակադեղնավուն, 69-87 մմ։ Թխսումը 26-28 օր է[1]։

Պահպանություն

խմբագրել

Չվող, բնադրող, ձմեռող, քիչ տարածված, հազվագյուտ տեսակ է, որն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես վտանգված տեսակ։ Գրանցված է Բեռնի կոնվենցիայի Հավելված 2-ում։

Թվաքանակը միշտ եղել է սակավաթիվ։ Չուի և ձմեռման ընթացքում՝ 5-10 առանձնյակ սագերի խմբում։

Վտանգման հիմնական գործոններն են Սևանա լճի ավազանում և Արաքսի հովտում անհանգստացման գործոնն ու որսագողությունը։

Անհրաժեշտ է ձմեռման և չուի շրջաններում կազմակերպել թվաքանակի հաշվառում և ապահովել դրանց պահպանումը, ուժեղացնել պայքարը որսագողության դեմ։

Պահպանվում է «Սևան» ազգային պարկում[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծվվան սագ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծվվան սագ» հոդվածին։