«Բելլ և Սեբաստիան» (ֆր.՝ Belle et Sébastien), ֆրանսիական ֆիլմ, որը նկարահանվել է 2013 թվականին ռեժիսոր Նիկոլա Վանյեի կողմից։ Սեսիլ Օբրիի համանուն գրքի էկրավորումն է։ 2015 թվականին թողարկվեց ֆիլմի շարունակությունը` «Բելլ և Սեբաստիան. Արկածները շարունակվում են» անվանմամբ, իսկ 2017 թվականին՝ «Բելլ և Սեբաստիան.Հավերժ ընկերներ» վերնագրով երրորդ մասը։

Բելլ և Սեբաստիան
ֆր.՝ Belle et Sébastien
Երկիր Ֆրանսիա
Ժանրարկածային ֆիլմ[1], դրամա, վեպի էկրանավորում և ընտանեկան ֆիլմ
ՀիմքԲելլ և Սեբաստիան
Թվականդեկտեմբերի 18, 2013[2]
Լեզուգերմաներեն և ֆրանսերեն
ՌեժիսորՆիկոլյա Վանյե[1][3][4][…]
ՊրոդյուսերՖրեդերիկ Բրիյոն, Ժիլ Լեգրան և Կլեման Միսերեզ
Սցենարի հեղինակՋուլիետ Սեյլս[3], Ֆաբիեն Սուարես[3] և Նիկոլյա Վանյե[3]
ԴերակատարներՉեկի Կարիո[4][5], Դմիտրի Ստորաժ[4][5], Ֆելիքս Բոսյուե, Յուրբեն Կանսելիե, Յան Օլիվեր Շրեդեր, Անդրեաս Փիթչման, Անդրե Դաման, Մարգո Շոտելիե[4][5], Էրիկ Սուբելե[6], Թոմ Սոմերլեյթ[6] և Մեհդի Էլ Գլաուի
ՕպերատորԷրիկ Գիշար
ԵրաժշտությունԱրման Ամար
Պատմվածքի վայրՖրանսիական Ալպեր
ԿինոընկերությունGaumont
Տևողություն104 րոպե
ՀաջորդԲելլ և Սեբաստիան։ Արկածը շարունակվում է
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

1943 թվական, ֆրանսիական Ալպեր․ յոթամյա որբ Սեբաստիանն ապրում է իր խնամակալ պապ Սեզարի և նրա զարմուհի Անժելիկայի հետ։ Ոչ սովորական փոքրիկ ընտանիքն ապրում է Սեն Մարտեն փոքրիկ գյուղում, որի բնակիչները, չնայած գերմանական շրջափակմանը, գաղտնի կազմակերպում էին հրեա աքսորյալների տեղափոխումը Շվեյցարիա։ Գյուղը տառապում է նաև խորհրդավոր «գազան»-ի պատճառով, որը որսում է գյուղի հովիվների և բնակիչների հոտերին, այդ թվում նաև Սեզարի կենդանիներին։

Սեբաստիանը միայնակ երեխա է, որը տառապում է իր մոր բացակայությունից։ Նա մտածում է, որ իր մայրը լեռների միջով արտագաղթել է Ամերիկա և այժմ իր օրերն անց է կացնում լեռներում։ Մի անգամ տուն վերդառնալիս նա հանդիպում է մի հսկայական, վայրի շան․ այլ կերպ ասած՝ «հրեշի»։ Սեբաստիանն անմիջապես չի շտապում ընկերանալ շան հետ։ Կեղտից մաքրուց հետո, ցնցվելով շան արտաքին գեղեցկությամբ, Սեբաստիանը նրան անվանում է «Բելլ»։ Սեբաստիանը որոշում է շան հետ իր ընկերությունը գաղտնի պահել, որպեսզի պաշտպանի նրան գյուղի բնակիչներից։

Դերերում խմբագրել

  • Ֆելիքս Բոսսյու - Սեբաստիան
  • Չեկի Կարիո- Սեզար
  • Մարգո Շատելյե - Անժելիկա
  • Դմիտրի Ստորոժ - բժիշկ Գիոմ
  • Ուրբեն Կանսալյե - քաղաքապետ
  • Անդրեաս Պիչման - լեյտենանտ Փիթեր Բրաուն
  • Մեհդի էլ Գլաուի - Անդրե
  • Պալոմա Պալմա - Էսթեր

Մրցանակներ խմբագրել

  • Ֆիլմը մասնակցել է կինոփառատոնների, հաղթել և ստացել է 3 մրցանակ[7]։

Ծանոթագրություններ խմբագրել