Բացել գլխավոր ցանկը

Նիկոլայ Վլադիմիրովիչ Տիմոֆեև-Ռեսովսկի (ռուս.՝ Николай Владимирович Тимофеев-Ресовский ծնվել է 1900 թ., մահացել 1981 թ.), սովետական կենսաբան։ Ավարտել է Մոսկվայի համալսարանը (19251925-1945 թթ. աշխատել է Գերմանիայում, վերադառնալուց հետո՝ ՍՍՀՄ ԳԱ Ուրալյան մասնաճյուղի կենսաբանության (1955—63) և ՍՍՀՄ ԲԳԱ բժշկության ռադիոլոգիայի (Օբնինսկ, 1964-1969) ինստները։ Հիմնական աշխատանքները վերաբերում են ռադիացիոն գենետիկայի, մոլեկուլային կենսաբանության, ռադիոկենսաբանության, բիոգեոցենոլոգիայի, էվոլյուցիոն տեսության հարցերին։ Ճառագայթման գենետիկական ազդեցության վերաբերյալ աշխատանքները հիմք են ծառայել ժամանակակից ռադիոկենսաբանության հիմնական պատկերացումների՝ «դիպչման սկզբունքի» և «թիրախի» տեսության ձևակերպման համար։ Ստեղծել է (Մ․ Դելբրյուկի հետ համատեղ) գենի կառուցվածքի առաշին կենսաֆիզիկական մոդելը։ Ձևակերպել և զարգացրել է միկրոէվոլյուցիայի մասին ուսմունքը։ ԱՄՆ-ի գիտությունների և արվեստների (1973), «Լեոպոլդինա» (ԳԴՀ, 1969) ակադեմիաների անդամ։ Պարգևատրվել է Դարվինի (ԳԴՀ, 1959) և Մենդելի մեդալներով (ՉՍՍՀ, 1965, ԳԴՀ, 1970), արժանացել Կիմբերյան մրցանակի և Ոսկե մեդալի (ԱՄՆ, 1966

Նիկոլայ Տիմոֆեև-Ռեսովսկի
Николай Тимофеев-Ресовский
Мемориальная доска в честь Тимофеева-Ресовского в Обнинске.JPG
Ծնվել էսեպտեմբերի 20, 1900(1900-09-20)[1]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էմարտի 28, 1981(1981-03-28)[1] (80 տարեկանում)
Մահվան վայրՕբնինսկ, Կալուգայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունռուս
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունմիջատաբան, կենսաբան և գենետիկ
Պարգևներ և
մրցանակներ
Kimber Genetics Award
ԱնդամությունԼեոպոլդինա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Կայքwwwinfo.jinr.ru/drrr/Timofeeff/
Nikolai Wladimirowitsch Timofejew-Ressowski Վիքիպահեստում

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։